Լիբիայում Տրիպոլին գրավելու դեպքում կստեղծեն նոր կառավարություն |aysor.am|
14:02 - 17 հունիսի, 2019

Լիբիայում Տրիպոլին գրավելու դեպքում կստեղծեն նոր կառավարություն |aysor.am|

aysor.am։ Լիբիական ազգային բանակի (Մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ) կողմից Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի գրավման դեպքում կձևավորվի նոր կառավարություն, որի կազմը կառաջարկվի խորհրդարանի հաստատմանը: Այս մասին РИА Новости-ին ասել է Պատգամավորների պալատի ղեկավարի խորհրդական Աբդել Քերիմ ալ Մարյամին։

«Կձևավորվի ազգային միասնության կառավարություն, որի մեջ կմտնեն լիբիական հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները։ Կառավարության կազմը կառաջարկվի խորհրդարանի հաստատմանը», - ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով. «Ապագա կառավարության գլխավոր խնդիրը կդառնա խորհրդարանական և նախագահական ընտրությունների պատրաստությունը»:

Լիբիայի ընտրված խորհրդարանի մեծ մասը գտնվում է երկրի արևելքում և աջակցում է Հաֆթարի ուժերին, որոնք արդեն ավելի քան երկու ամիս փորձում են իրենց հսկողության տակ վերցնել երկրի արեւմուտքում գտնվող մայրաքաղաք Տրիպոլին։

Մայրաքաղաքում նախկինի պես աշխատում է Ֆայեզ Սարաջի միջազգայնորեն ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը (ԱՀԿ), որը ձևավորվել է Մարոկոյի Սհերաթում 2015-ին տեղի ունեցած միջազգային համաժողովի արդյունքներով,
բայց Սարաջի կառավարությունը փաստացի կորցրել է երկրի մեծ մասի հանդեպ վերահսկողությունը։

Ալ Մարյամին պարզաբանել է, որ Տրիպոլիի համար ճակատամարտի ավարտից հետո «վերջ կդրվի Սհերաթում ստորագրված համաձայնագրին», որը հիմք է դարձել Տրիպոլիում գործող կառավարության ձևավորման համար։ Հետագայում, ըստ նրա, աշխատանքը կվարվի Սահմանադրական հռչակագրի հիման վրա, որն ընդունվել է դեռ 2011-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել