«Կանաչ գործողությունների» ծրագիր Գյումրու համար |hetq.am|
13:24 - 18 հունիսի, 2019

«Կանաչ գործողությունների» ծրագիր Գյումրու համար |hetq.am|

hetq.am։ Մասնագետների պնդմամբ քաղաքային բնակավայրերի օդային ավազանի, կանաչ տարածքների եւ կենսաբազմազանության մասին կարելի է պատկերացում կազմել թեկուզ միայն տարածքում առկա թռչնատեսակների կազմն իմանալով: Դրական ցուցիչի կարեւորագույն ազդակը երգող թռչունների առկայությունն է:

Այս թռչնատեսակն իր զույգին գտնում է երգի միջոցով: Դրա համար անհրաժեշտ են, որ լինեն բավարար կանաչ տարածքներ, որոնք պետք է շատ հեռու չլինեն միմյանցից, շրջապատում աղմուկի ցուցիչը նվազագույն պետք է լինի եւ այլն: Իսկ ի՞նչ կարելի է ասել Գյումրի քաղաքի մասին, որի օդային ավազանում վերջին տասնամյակում անփոփոխ իշխում են ագռավներն ու կաչաղակները:

«Դա ուղղակի աղետ է,- ասում է բնապահպան Դշխուհի Սահակյանը:- Մենք, ցավոք, Գյումրու համար չունենք ուսումնասիրություններ թռչնատեսակների հետ կապված, թեպետ անզեն աչքով էլ տեսանելի է ագռավների գերակայությունը:

Միայն կարող եմ ասել, որ եթե քաղաքում, շրջակա միջավայրում վիճակը հավասարակշռված է, այսինքն կանաչ տարածքներն այնպիսի ծավալի են, որտեղ կարող են երգեցիկ թռչունները բնակվել եւ լսել միմյանց, նշանակում է այդտեղ շրջակա միջավայրը բարվոք վիճակում է: Եթե խախտված է՝ անկանոն շինարարության իրականացում, կոշտ կենցաղային թափոններ, շինարարական թափոններ, հատված ծառեր եւ այլն, դա արդեն իսկ բնապահպանական լուրջ ահազանգ է»:

Մեկ տարի առաջ Զարգացման եվրոպական բանկը որոշեց ֆինանսավորել Գյումրի քաղաքի կանաչ գործողությունների ծրագրի կազմման աշխատանքները: ՎԶԵԲ-ն ունի ներքին վերակառուցողական գործընթաց, որ կոչվում է կանաչ քաղաքների տրանսֆորմացիա` փոխակերպում եւ իրականացվում է բանկի վարկային ծրագրերից օգտվող համայնքներում:

Գյումրու համար մեկնարկը տրվել է 2018թ-ին: Ծրագիրն իրականացնելու համար հայտարարված մրցույթում հաղթել է «ԴաբլյուԷս Աթքինս ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն: Ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար, Էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանի փոխանցմամբ, «Կանաչ գործողությունների ծրագիրը» կանաչ ֆիլտրով անցած խնդիրների վերհանման նպատակ ունի:

«Մենք նայում ենք ոլորտային բոլոր խնդիրները եւ փորձում հասկանալ, թե որտեղ ինչ կարելի է անել,- ասում է Աստղինե Պասոյանը,- սկզբում նայում ենք համայնքի բնական ռեսուրսների վիճակը՝ հողը, ջուրը, օդը, էկոհամակարգերն ու կենսաբազմազանությունը: Այուհետեւ նայում ենք ոլորտային վիճակը՝ տրասպորտ, քաղաքաշինություն, ջրօգտագործում, ջրահեռացում, արդյունաբերություն եւ այլն:

Հաջորդ դիտարկվող հարթությունը քաղաքի եւ պետության՝ բնապահպանական խնդիրներին արձագանքելու գործիքակազմն է, հետո մենք վեր ենք հանում այն ոլորտները, որտեղ ունենք լուրջ խնդիրներ, օրինակ հողում՝ ծանր մետաղները, տրանսպորտում՝ դիզելային վառելիքի օգտագործումը եւ այլն»:

Շարունակությունը՝ hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել