ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանն այսօր դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից: Դատախազության նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր գումարվել խափանման միջոցի հարցը քննարկելու համար՝ հաշվի առնելով Գրիգորյանի առողջական վիճակը։ Դատախազ Վահե Դոլմազյանը միջնորդեց Գրիգորյանի խափանման միջոցը վերանայել: Պաշտպանական կողմը միացավ այս միջնորդությանը: Դատարանը որոշեց Գրիգորյանին ստորագրությամբ ազատ արձակել: Հիշեցնենք, որ նա երեկ տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Պաշտպանների պնդմամբ՝ վիճակը ծանր է։