factor.am: Բարձրագույն դատական խորհրդում քննվող կարգապահական վարույթով «մեղադրյալ» դատավորն այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրն էր՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը։
Վերջինիս նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ հարազատ հորեղբոր որդու գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։
Արադարադատության նախարարության ներկայացուցիչ Հայկ Սանոյանը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացնելիս նշեց, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ներկայացրել է հենց դատավորի հորեղբոր որդին՝ Հրանտ Գրիգորյանը՝ հայտնելով, որ այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ դատավորի հետ։
Ըստ վարույթի նյութերի՝ դատավոր Նաիրա Գրիգորյանը նախկինում ևս Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ գործ է ստացել, սակայն պարզելով, որ խոսքն իր հորեղբոր որդու մասին է, ինքնաբացարկ է հայտնել։ Իսկ ահա այս գործով նույն վարքագիծը չի դրսևորել, վարույթ է ընդունել գործը, կողմերի մոտ չի բացահայտել ինքնաբացարկի հնարավոր հիմքերն ու դրանով դատական ակտ է կայացրել։
Նաիրա Գրիգորյանը ԲԴԽ-ին հայտնեց, Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ 2020 թվականի գործը, որով ինքը ինքնաբացարկ է հայտնել, ընդհանուր կարգով է քննվել, իսկ կարգապահական վարույթի հիմք հանդիսացած գործը պարզեցված կարգով է քննել, ինքը վարույթ ընդունելիս թեև տեսել է, որ կողմի անունը, ազգանունը և հայրանունը համապատասխանում է իր հորեղբոր որդու տվյալների հետ, բայց, իր իմանալով, նա պետք է Արշալույս գյուղում գրանցված լիներ, մինչդեռ գործում այլ հասցե է նշված եղել, իսկ վարույթին անձնագիր կցված չի եղել։
Այնուամենայիվ, ըստ դատավորի, գործը վարույթ ընդունելուց հետո կողմերին իրենց իրավունքների և պարտականությունների մասին ծանուցագիր ուղարկելիս նրանց հայտնել է ինքնաբացարկ հայտնելու իրավունքի մասին, սակայն իրեն ինքնաբացարկ չի ներկայացվել, ավելին, կողմը չի էլ վիճարկում իր վերաբերյալ կայացված դատական ակտը, միայն վիճարկում է այն հանգամանքը, որ ինքը՝ Նաիրա Գրիգորյանն է քննել այս գործը։
Դատավորը նաև նշեց, որ ինքը բացասական վերաբերմունք չունի հորեղբոր որդու նկատմամբ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)