Մանվել Գրիգորյանի կնոջ մեղադրական դատավճիռը կբողոքարկվի
10:16 - 07 դեկտեմբերի, 2023

Մանվել Գրիգորյանի կնոջ մեղադրական դատավճիռը կբողոքարկվի

Դատախազությունը կբողոքարկի «Երկրապահ» կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի կնոջ մեղադրական դատավճիռը։

Դատախազությունն անհամաձայնություն ունի ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, յուրացմանն օժանդակելու արարք կատարելու համար մեղավոր ճանաչված Նազիկ Ամիրյանի նկատմամբ կիրառված համաներման որոշման հետ. դատական ակտը կբողոքարկվի (Նազիկ Ամիրյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման և համաներմամբ ազատվել ազատազրկման ձևով պատժի կրումից):

Մանվել Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 800 մլն դրամ, 8 ավտոմեքենա։ Բացի այդ, «Զինվորի բաժին» մակնշմամբ շուրջ 8 հազարի հասնող մթերք, հանդերձանք, դեղորայք կտրվի ԵԿՄ–ին, իսկ մի քանի տասնյակ հազարի հասնող զենք և զինամթերք կտրվի ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինմանը։ Նազիկ Ամիրյանից կբռնագանձվի շուրջ 101 մլն 200 հազար դրամ, իսկ նրա հաշիվները, շարժական, անշարժ գույքերը կմնան կալանքի տակ, մինչև դատավճռի կատարումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել