Երևանում տեղի է ունեցել Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը։
Վիճակահանությանը մասնակցել են Հայաստանի հավաքականի անդամներ Հենրիխ Մխիթարյանը և Մարկոս Պիզելին։
Եզրափակիչ փուլի մասնակից 8 հավաքականները բաժանվել են 2 խմբի: Ա խմբում են ընդգրկվել Հայաստանի, Պորտուգալիայի, Իտալիայի և Իսպանիայի հավաքականները:
Բ խմբում են ընդգրկվել Չեխիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Ֆրանսիայի հավաքականները:
comment.count (0)