Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստ է գումարվելու.Գրիգոր Բեքմեզյան
08:18 - 16 հուլիսի, 2019

Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստ է գումարվելու.Գրիգոր Բեքմեզյան

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Հարգելի Ժողովուրդ,

Ցանկանում եմ հայտնել, որ ես և իմ գործընկերներ Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել ենք Բարձրագույն դատական խորհրդի նիստ 2019թ. հուլիսի 18-ին ժամը 11։30, խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով (նիստի հրավիրման պահանջը ստորև)։

Հայտնում եմ, որ համաձայն Դատական օրենսգրքի Խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստը անցկացվելու է դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անելու համար»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել