Նիկոլ Փաշինյանին Ապրիլյան քննիչ հանձնաժողով կանչելու անհրաժեշտություն չենք տեսնում. Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|
15:06 - 20 ապրիլի, 2020

Նիկոլ Փաշինյանին Ապրիլյան քննիչ հանձնաժողով կանչելու անհրաժեշտություն չենք տեսնում. Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ապրիլյան քննիչ հանձնաժողով կանչելու անհրաժեշտություն չենք տեսնում: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա պարզաբանեց, որ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակաշրջանում չի եղել իշխանության կրող և որևէ պատասխանատվություն չի կրում կայացված որոշումների համար։

«Եթե Նիկոլ Փաշինյանը որեւէ տեսակետ է արտահայտել, այդպիսի տեսակետներ արտահայտել են նաև շատ քաղաքական գործիչներ։ Մենք ուսումնասիրում ենք նաև այդ հնչեցված տեսակետները, եթե կարիք լինի որևէ աղբյուր ճշտելու, մենք առաջինը ճշտում ենք տվյալ ժամանակահատվածում իշխանության այն մարմինների  ներկայացուցիչներից, որոնք պատասխանատու են եղել կոնկրետ ինչ-որ դրվագների համար»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ դա հիմնականում ՊՆ-ն եւ ՊԲ-ն են, իսկ Նիկոլ Փաշինյանի տեսակետներն իրենց համար այս պահին որեւէ հետաքրքրություն չեն ներկայացնում։

«Սերժ Սարգսյանին լսելուց հետո հանձնաժողովում կարող են նորից կարծիքներ լինել, որ պետք է այն զինվորականները, որոնք եղել են, ինչ-որ հարցերի ևս պատասխանեն, բայց այս պահին մեզ համար շատ կենսունակ է շարունակում մնալ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հանձնաժողով գալը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել