Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 11․04․20 (թարմացվող)
21:45 - 11 ապրիլի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 11․04․20 (թարմացվող)

18։34- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 722 հազար 306-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 104 հազարը: Ապաքինվել է ավելի քան 389 հազար մարդ: ԱՀԿ-ի տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: Վիրուսից վարակվածնե |armenpress.am| 

 

18։05- Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1667 նոր դեպք։ Այդ մասին հայտնում է Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Ռուսաստանում գերազանցել է 13,5 հազարը։ Մեկ օրվա ընթացքում մահացել է 12 պացիենտ, որոնցից 8-ը մահացել են Մոսկվայում, մեկական դեպքեր էլ գրանցվել են Մոսկվայի, Կալինինգրադի մարզերում, Խաբարովսկի և Ստավրոպոլի երկրամասերում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 106-ի։ Ապաքինվածների թիվը գերազանցում է 1000-ը։ |hetq.am|

 

17։56- Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը 56 է: Տեղեկատվությունը տեղադրված է stopcov.ge հատուկ կայքում: Վարակվածների թիվը 233 է: Վրաստանի ևս 3 քաղաքացի կորոնավիրուսով հիվանդ վիճակում տեղափոխվել է արտերկրից: Կարանտինում 4856 մարդ է, ստացիոնարում՝ 370: 3 մահ է արձանագրվել: |aliq.ge|

 

15։49- Ուկրաինայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը հասել է 2,9 տոկոսի, հայտնել է Ուկրաինայի գլխավոր համաճարակաբան, Առողջապահության նախարարի տեղակալ Վիկտոր Լյաշկոն։ 
«Ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 1017 մարդ, որոնցից 42-ը` երեխա։ Այս պահին ծանր վիճակում է 45 հոգի։ 100 հազար մարդու հաշվարկով վարակվածության ցուցանիշը 6.0 է, իսկ մահացության ցուցանիշը 2.9 տոկոս»,- նշել է Լյաշկոն։
Ուկրաինայի Առողջապահության նախարարության վերջին տվյալներով` կորոնավիրուսից վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 308-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը 251 է, հիվանդությունից ապաքինվել է 79 մարդ, մահացել` 73-ը։ |ria.ru||armenpress.am|


15։37- Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահության ծառայության քարտուղար Մեթ Հենկոկը հայտնել է, որ վարակի բռնկումից ի վեր երկրում կորոնավիրուսից մահացել է 19 բուժաշխատող։ |The Independent|


14։01- Իռլանդիան երկարեցնում է սահմանափակումների ռեժիմը՝ մինչև մայիսի 5-ը, այս մասին հայտարարել է վարչապետ Լեո Վարադկարը։ Արգելվում է բարերի, ռեստորանների ու ոչ առաջնային անհրաժեշտության պարագաների խանութների աշխատանքը, մարդկանց տեղաշարժը սահմանափակվում է տնից առավելագույնը 2 կմ հեռավորությամբ։ |reuters.com|


12։51- Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով բիժշկների հսկողության տակ է մոտ 159 հազար քաղաքացի։ 
««Ռոսպոտրեբնադզոր»-ի տվյալներով` ապրիլի 11-ի դրությամբ` բժշկական հսկողության տակ է գտնվում մոտ 159 հազար մարդ։ Իրականացվել է կորոնավիրուսի 1,18 մլն լաբորատոր հետազոտություն։ |armenpress.am|


12։27- Կորոնավիրուսով վարակի տարածման հետ կապված բնակչության համար սահմանափակումների չեղարկումը չպետք է անտեղի հապճեպ լինի: Ինչպես նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ դա կարող է հանգեցնել վարակի նոր ալիքի և զոհերի թվի աճի:

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը պնդում է, որ սահմանափակումները վերացնելու հարցի շուրջ չպետք է շտապել՝ չնայած նման արգելքների բացասական տնտեսական ազդեցությանը: Նա հաստատել է, որ որոշ երկրներում նկատվում է դեպքերի թվի աճի տեմպերի դանդաղում: |aysor.am|


12։02- Մոսկվայում նոր սահմանափակումներ են մտցվում։ Չեղյալ են հայտարարվում ապրիլի 22-ին ու 25-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակները։ Մյուս շաբաթվանից աստիճանաբար կսկսի մտցվել անցաթղթային ռեժիմ։ Կանգնեցվում է գրեթե բոլոր կազմակերպությունների ու ընկերություններհ աշխատանքը՝ բացառությամբ պետական հիմնարկների, բժշկական հաստատությունների, սննդի, բժշկական պարագաների, անհատական պաշտպանիչ միջոցների արտադրությունների, պաշտպանության, կենսական կարևորության ենթակառուցվածքների ու մթերային խանութների։ Միաժամանակ, բոլոր աշխատող ձեռնարկությունները պետք է նվազագույնի հասցնեն տեղում աշխատողների թիվը։ 


11։21- Այնքան ժամանակ, քանի դեռ բավարար թվով մարդիկ չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, մենք պետք է սահամանփակենք նրա տարածումը։ Ճանապարհներից մեկը ախտահարված ու իրենց հետ շփված մարդկանց գտնելն է։ Սակայն այս քայլը շատ մեծ ներխուժում է մարդու անձնական կյանքի մեջ, ու մենք պետք է կարգավորումները մշակենք շատ զգույշ, որպեսզի ապահովենք հարգանքը մարդու իրավունքների ու օրենքի ուժի նկատմամբ։ [Եվրոպական խորհրդի խորհրդարանական ասամբլեայի նախագահ Ռիկ Դաեմսի հայտարարությունը]


11։16- Այսօր մենք պայքարում են աննախադեպ ճգնաժամի դեմ։ Կորոնավիրուսը լույսի արագությամբ խարխլել է մեր հասարակական ու տնտեսական կարգը ու այն չափի, որը մենք չէինք տեսել մեր կյանքում։ Ու մենք դեռ չենք կարող կանխորոշել, թե այն ինչքան կտևի ու որքան խորը կլինի։

Ամեն դեպքում, արդեն ակնհայտ է, որ համաշխարհային աճը 2020թ կլինի կտրուկ բացասական, ինչը դուք կտեսնեք մյուս շաբաթ հարապարակվելիք Աշխարհի տնտեսական քարտեզում։ Իրականում, մենք կանխատեսում ենք ամենխոշոր տնտեսական անկումը Մեծ ճգնաժամից հետո։ [Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար տնօրեն Կրիստալինա Գեորգիևա]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել