Իրանի նախագահ Հասան Ռոհանին թվիթթերի իր միկրոբլոգում հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Զինված ուժերի ներքին հետաքննությունը եկել է եզրակացության, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակած հրթիռներն են դարձել ուկրաինական ինքնաթիռի կործանման ու 176 մարդու մահվան պատճառ։ Հետաքննությունը շարունակվում է՝ պարզաբանելու ու պատժելու այս սարսափելի աղետի և աններելի սխալի մեղավորներին»։