Օրենքի փոփոխությունից հետո ընդհանրապես անհրաժեշտություն չի լինի այցելել Կադաստրի կոմիտե՝ բացառությամբ գույքի գրանցման և օտարման դեպքերի. Սարհատ Պետրոսյան |tert.am|
08:36 - 27 հունիսի, 2019

Օրենքի փոփոխությունից հետո ընդհանրապես անհրաժեշտություն չի լինի այցելել Կադաստրի կոմիտե՝ բացառությամբ գույքի գրանցման և օտարման դեպքերի. Սարհատ Պետրոսյան |tert.am|

tert.am։ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթը:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը նշեց, որ ներկայացված փաթեթով երեք հիմնական փոփոխություններ են նախատեսվում:

«Առաջին և ամենակարևորը, որի պատճառով հրատապությունը ֆիքսել է, դա օրենքի փոփոխության արդյունքնում անշարժ գույքի պետական ռեգիստրի աշխատանքներում այսուհետև վերանում է կնիքի պահանջը:

Այսինքն՝ բոլոր այն փաստաթղթերը, որոնք տրամադրում է Անշարժ գույքի պետական ռեգիստրը, դրանք են՝ սեփականության վկայականները, միասնական տեղեկանքները և այլ տեղեկատվության տեսակները, դրանց իսկությունը հաստատվելու է ոչ թե կնիքով, այլ առցանց տարբերակով: Այսինքն՝ յուրաքանչյուր փաստաթուղթ գեներացնելու է կոդ, այդ կոդով քաղաքացին և ցանկացած անձ կարող է մեր կայքի էլեկտրոնային բլոկում՝ e-cadastre-ում ճշտել դրա իսկությունը և օգտագործել»,-ասաց նա:

Սարհատ Պետրոսյանը նշեց, որ սա շոշափելի փոփոխություն է քաղաքացիներ կյանքի հեշտացման մասով, որ որդեգրել է կառավարությունը: «Փաստորեն, Կադաստրի կոմիտե բոլոր երկու այցերը փոխարինվելու են մեկով, և եթե անշարժ գույքի գրանցման խնդիր չի առաջանում, այլ տեղեկատվության հարցում է, ընդհանրապես անհարժեշտություն չկա այցելել Կադաստրի կոմիտե: Այլ կերպ ասած՝ կարող են ստանալ բոլոր ծառայությունները, բացառությամբ գույքի գրանցման և օտարման դեպքերի»,-ասաց նա:

Ավելին՝ tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել