ՄԻԵԴ որոշմամբ ՀՀ կառավարությունը «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով կվճարի 5850 եվրո

 |armenpress.am|
20:13 - 20 մայիսի, 2020

ՄԻԵԴ որոշմամբ ՀՀ կառավարությունը «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով կվճարի 5850 եվրո |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու նպատակով կառավարությունը վարչապետի աշխատակազմին կհատկացնի 5850 եվրոյին համարժեք դրամ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 21-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով (գանգատ թիվ 6822/10) ՄԻԵԴ-ի 2020 թվականի  մարտի 26-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է դիմումատուին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 5,850  եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով ՄԻԵԴ վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020 թվականի մարտի 26-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2020 թվականի հունիսի 26-ն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել