Էդվարդ Նալբանդյանը տեսակապով մասնակցում է ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստին |hetq.am|
15:15 - 29 մայիսի, 2020

Էդվարդ Նալբանդյանը տեսակապով մասնակցում է ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստին |hetq.am|

hetq.am: Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը տեսակապի միջոցով մասնակցում է ապրիլյան պատերազմի դեպքերը ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Նախկին նախարարը տեսակապի միջոցով է մասնակցում, քանի որ այս պահին Ռուսաստանում է: Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ դիմել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանին հանդիպումը կազմակերպելու համար:

Հանձնաժողովն արդեն հյուրընկալել է մի շարք գործող ու նախկին պաշտոնյաների` երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արթակ Դավթյանին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ, վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին` ընդ որում երկու անգամ:

2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է նախորդ տարվա մայիսին՝ 47 պատգամավորի դիմում-պահանջով:

Լրացում

Նիստը սկսվել ու ընդհատվել է տեխնիկական խնդիրների պատճառով: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստը կշարունակվի 16:40-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել