armenpress.am: ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չցանկացավ պատասխանել Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հարցերին՝ լրագրողներին հորդորելով իրենց հարցերն ուղղել ԱԺ քննիչ հանձնաժողովի եզրակացության հրապարակումից հետո: Այս մասին Տոնոյանն ասաց օգոստոսի 28-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքերի քննիչ հանձնաժողովը մեծ աշխատանք է կատարել, սպասենք, հայտարարություն լինի, այդ ժամանակ հարցեր ուղղեք, միգուցե ես համաձայն լինեմ, գուցե ինչ-որ բանի հետ անհամաձայնություն ունենամ»,- ասաց Տոնոյանը:
Անդրադառնալով հարցին, թե հաղթել է հայկական կողմն Ադրբեջանի սանձազերծած այդ պատերազմում, թե պարտվել, Տոնոյանը նշեց, որ գլոբալ առումով ռազմաքաղաքական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել:
«Ապրիլյան գործողություններն ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն տեղի չի ունեցել»,- նշեց նախարարը:
comment.count (0)