Ազգային ժողովտ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ 

Նախագծի հեղինակներն են «Իմ քայլը խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանը  և Նիկոլայ Բաղդասարյանը։

Նախագծով առաջարկվում է բարձրացնել անչափահասների իրավունքների պաշտպանվածության մակարդակը քրեական վարույթում և քրեական արդարադատության շրջանակում: Առաջարկվում է արգելել անչափահասների ներկայացուցիչ լինել այն անձանց, որոնք հանդիսանում են քրեական գործով դատավարության մասնակից: Առաջարկվում է անչափահասների մեկ օրվա հարցաքննության առավելագույն ժամկետը 6 ժամից նվազեցնել մինչև 4 ժամ:

Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննության վայրի ընտրությունն իրականացվում է ելնելով երեխայի լավագույն շահերից, հարմարավետությունից ու նրա տարիքին եւ զարգացվածությանը համապատասխանող պայմանների առկայությունից:

Դատարանում մինչեւ 16 տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննությունը կատարվում է մանկավարժի կամ հոգեբանի մասնակցությամբ: Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությանը ներկա գտնվելու իրավունք ունի նրա օրինական ներկայացուցիչը: