Թուրքիան վերաբացում իր բոլոր սահմանները՝ բացառությամբ թուրք-իրանականի |ermenihaber.am|
11:30 - 12 հունիսի, 2020

Թուրքիան վերաբացում իր բոլոր սահմանները՝ բացառությամբ թուրք-իրանականի |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիան կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով փետրվարի վերջից փակել էր ցամաքային, օդային և ծովային բոլոր սահմանները։

Աղբյուրի հաղորդմամբ՝ հունիսի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի գլխավորած նախարարների խորհրդի նիստում կորոնավիրուսի դեմ պայքարում արձանագրված դրական զարգացումների համատեքստում քննարկվել է օտարերկրացի քաղաքացիների՝ Թուրքիա մուտք գործելու և Թուրքիայի քաղաքացիների՝ երկրից դուրս գալու հարցերը։ 

Նիստին որոշում է կայացվել վերաբացել բոլոր սահմանները՝ բացառությամբ թուրք-իրանական սահմանակետերի, որոնք նախատեսված են ուղևորների համար։ 

Թուրքիա մուտք գործող բոլոր քաղաքացիները բժշկական ստուգում են անցնելու։ Ստուգումների ընթացքում կորոնավիրուսի ախտանշանների առկայության դեպքում քաղաքացիները թեստավորվելու են և այս գործընթացի  հետ կապված ընթացակարգերն ու սկզբունքները որոշվելու են Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել