Արդարադատության նախարարն արձագանքել է ՍԴ չորս անդամների հայտարարությանը
 |civilnet.am|
19:48 - 25 հունիսի, 2020

Արդարադատության նախարարն արձագանքել է ՍԴ չորս անդամների հայտարարությանը |civilnet.am|

civilnet.am: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն արձագանքել է ՍԴ չորս անդամների այսօրվա հայտարարությանը։ Դատավորները մեջբերել էին ՍԴ-ի կազմավորման և գործունեությունը կարգավորող օրենսդրական հիմքերը։ «Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»,- հայտնել էին ՍԴ չորս անդամները՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը ու Հրանտ Նազարյանը՝ պաշտոնյաներին հորդորելով դուրս չգալ Սահմանադրությամբ ու օրենքներով սահմանված շրջանակից ու օրինականության ծրիրց։

Ի պատասխան՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարում է, որ ԱԺ- կողմից օրեր առաջ ընդունված սահմանադրական փոփոխություններն ունեն բարձրագույն իրավաբանական ուժ։ 

Սիվիլնեթի հարցմանն ի պատասխան Ռուստամ Բադասյանը ասել է․

«Սահմանադրության փոփոխությամբ սահմանված անցումային դրույթներն ունեն անմիջական ազդեցություն, և դրանց գործողությունը պայմանավորված չէ այլ ակտերի ընդունմամբ: Օրենքների համապատասխանեցումները Սահմանադրությանը կկատարվեն սեղմ ժամկետներում, սակայն դրանով չի միջնորդավորվել Սահմանադրության փոփոխությունների գործողությունը, որը վաղը մտնելու է ուժի մեջ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել