Հայաստանը չի դիմի ՌԴ-ին սպառազինությունների հավելյալ մատակարարումների հարցով. դեսպան |civilnet.am|
18:24 - 15 հուլիսի, 2020

Հայաստանը չի դիմի ՌԴ-ին սպառազինությունների հավելյալ մատակարարումների հարցով. դեսպան |civilnet.am|

civilnet.am: Երևանը մտադիր չէ դիմել Ռուսաստանին սպառազինությունների հավելյալ մատակարարումների հարցով․ առկա սպառազինությունները բավարար են երկրի անվտանգության ապահովման համար: Այդ մասին «Ռիա նովոստի» գործակալության հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:

«Այսօրվա դրությամբ հավելյալ մատակարարումների անհրաժեշտություն չկա», - ասել է նա՝ պատասխանլով հարցին՝ Ադրբեջանի հետ սահմանին լարվածության աճի հետևանքով դիմելո՞ւ է արդյոք Հայաստանը Ռուսաստանին սպառազինությունների հավելյալ մատակարարումների հարցով:

«Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը զարգանում է, կան պարտավորություններ և պայմանագրեր, որոնք քննարկում են մեր գերատեսչությունները: Այն պատվերները, որոնք կան և այն, ինչ մենք սպասում ենք պլանային ռեժիմում, այդ ամենը լիովին բավարար է մեր երկրի անվտանգության ապահովման համար: Այնպես որ, այսօր լրացուցիչ մատակարարումների մասին խոսք չկա»,- ընդգծել է դեսպան Տողանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել