Տասնյակ եզդիներ դիմել են եւ պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել սահման եւ պաշտպանել մեր ընդհանուր սահմանը. Բաքոյան |armtimes.com|
12:12 - 16 հուլիսի, 2020

Տասնյակ եզդիներ դիմել են եւ պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել սահման եւ պաշտպանել մեր ընդհանուր սահմանը. Բաքոյան |armtimes.com|

armtimes.com: ԱԺ այսօրվա նիստում ԱԺ պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը հայտարարեց, որ եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի՝ Հայաստանի սահմանին իրականացրած սադրիչ գործողությունները՝ ընդգծելով, որ հայկական կողմը արժանի պատասխան է տալիս այդ սադրանքներին: 

Միեւնույն ժամանակ պատգամավորն ընդգծեց, որ բազմաթիվ եզդիներ պատրաստ են մեկնել առաջնագիծ եւ սատարել հայ զինվորներին: «Բազմաթիվ հայաստանաբնակ եզդիներ դիմել են եւ պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել սահման եւ պաշտպանել մեր ընդհանուր սահմանը: Կոչ եմ անում մեր ամբողջ եզդի ազգակիցներին ամբողջ աշխարհում հայկական սփյուռքի հետ աշխատել ե՛ւ Եվրոպայում, ե՛ւ Միացյալ Նահանգներում, ե՛ւ մնացած երկրներում, որպեսզի կարողանանք Ադրբեջանի այս սադրիչ ռազմական գործողություններին հստակ, նաեւ դիվանագիտական պատասխան տալ»,- հայտարարեց Բաքոյանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց՝ ընդգծելով, որ առաջին անգամ չէ, որ եզդի ժողովուրդը անվերապահորեն հայ ժողովրդի հետ է, բոլորը գիտեն հայերի եւ եզդիների եղբայրական զգացմունքների մասին, եւ մի անգամ չէ, որ փորձություն է բռնել այդ եղբայրությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել