Թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացվեն, այդ թվում՝ Նախիջևանում |factor.am|
14:51 - 27 հուլիսի, 2020

Թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացվեն, այդ թվում՝ Նախիջևանում |factor.am|

factor.am: Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնելու։ Այս մասին հայտնել է  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Համաձայն Ադրբեջանի ու Թուրքիայի Հանրապետությունների միջև ռազմական համագործակցության համաձայնագրի ու տարեկան պլանի՝ մեր երկրում կանցկացվեն համատեղ լայնամասշտաբ մարտավարական զորավարժություններ՝ երկու երկրների ցամաքային զորքերի ու օդուժի մասնակցությամբ։

Համատեղ զորավարժություններում ներգրավվելու են  անձնակազմերը, զրահամեքենաներ, հրետանային համակարգեր ու ականանետեր, ինչպես նաև երկու երկրների ռազմական ավիացիան ու ՀՕՊ համակարգերը»,- ասվում է հայտարարության մեջ։ Ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժություններն անցկացվելու են Բաքվում ու Նախիջևանում օգոստոսի 1-5-ը։

Իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ զորավարժությունները պլանավորվում է  անցկացնել հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում (Գանձակ), Քյուրդամիրում ու Եվլախում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել