Ամուլսարի հետ կապված իմ տեսակետը չի կարող տարբեր լինել վարչապետի և կառավարության որդեգրած մոտեցումից, բայց ավելի առարկայական կարող ենք խոսել, երբ լիարժեքորեն տիրապետեմ թեմային․ Ռոմանոս Պետրոսյան
16:56 - 31 հուլիսի, 2020

Ամուլսարի հետ կապված իմ տեսակետը չի կարող տարբեր լինել վարչապետի և կառավարության որդեգրած մոտեցումից, բայց ավելի առարկայական կարող ենք խոսել, երբ լիարժեքորեն տիրապետեմ թեմային․ Ռոմանոս Պետրոսյան

Ամուլսարի հետ կապված, խոշոր հաշվով, իմ տեսակետը չի կարող տարբեր լինել վարչապետի և կառավարության որդեգրած մոտեցումից, ինչպես  ցանկացած հարցում, այնպես էլ Ամուլսարի պարագայում, բայց ավելի առարկայական, մասնագիտական կարող ենք խոսել, երբ ես լիարժեքորեն տիրապետեմ թեմային և լիարժեքորեն կարողանամ խորքային ըմբռնում ունենալ խնդրո առարկայի շուրջ։ Այս պահին կարող եմ միայն ասքանն ասել։ Այս մասին ասյօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով համակարգում ամենաաղմկոտ հարցին՝ Ամուլսարի հանքի շահագործմանը։

«Ինչպես վրչապետն է բազմաթիվ անգամ այդ մասին հայտարարել՝ օրենքի, օրենքի գերակայության, պահանջների, այդ թվում բնապահպանական նորմերի խիստ պահպանմամբ ու այդ նորմերի թույլատրելիի շրջանակներում է վերջնական որոշումը կայացվելու և իրացվելու՝ Հայաստանի Հանրապետության կողմից։ Դրանից ավել այս պահին ասել չեմ կարող, քանի որ պետք է թեմային լիարժեք տիրապետեմ, իսկ ինքս աշխատանքի բերումով կոմպետետնտ չեմ գտվել այդ հարցում և մասնագիտական, փորձագիտական կարծիք չեմ կարող հայտնել»,-ասաց Պետրոսյանը։ 

Լրագրողի այն հարցին, թե արդյոք արդեն հայտնի է, թե ով է զբաղեցնելու Կոտայքի մարզպետի պաշտոնը, Պետրոսյանը նշեց, որ ինքը դեռևս չգիտի, թե իրեն ով է փոխարինելու։ Նա նշեց, որ այդ մասին  պաշտոնական աղբյուրներից կլիեն հայտարարություններ։ Վերջինս շեշտեց, որ որևէ մեկի թեկնածությունը չի քննարկվել։ 

Այն դիտարկմանը, թե Կոտայքի մարզպետի պաշտոնը առանձնանում է նրանով, որ այդտեղ ԲՀԿ ղեկավար՝ Գագիկ  Ծառուկյանի ազդեցությունը կա և շատ հաճախ լրատվամիջոցներում նման կարծիքներ էին շրջանառվում, թե մարզպետի խնդիրն է եղել նաև քաղաքական առումով  նվազեցնել այդ ազդեցությունը։ Պետրոսյանն ասաց․

«Կարող եմ քաղաքական գնահատական հնչեցնել և ասել, որ Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվելու օրը ես նմանատիպ հարցի պատասխանեցի, մեկ ձևակերպմամբ, որ իմ խնդիրը Կոտայքի մազրում բնակչի վերափոխումն է ՀՀ քաղաքացու։ ՀՀ իրավատեր քաղաքացին իր հարցերը կլուծի արդեն բոլորի հետ, ում գործողությունների հիմքում կարող են լինել կլանային շահեր․ ապօրինություններ  և այլն։ Այս առումով կարող եմ պատասխանաու կերպով ասել, որ ունենք քաղաքացիական իրավագիտակցության հստակ բարձրացում»։

Խոսելով կատարված աշխատանքների մասին Կոտայքի նախկին մարզպետքը նշեց, որ մարզում այսօր  խորքային բարեփոխումներ են իրականացվում։ Ավելի քան երկու տասնյակ բնակավայրերի ղեկավարներ,  վարչական ղեկավարներ  են փոխվել, ովքեր ղեկավարել են մի քանի տասնամյակ։ Պետրոսյանի խոսքով՝ Կոտայքի մարզի շուրջ 15 բնակավայրերում հիմքից կառուցվում են մանկապարտեզներ, շուրջ 10 բնակավայրերում կառուցվում և վերակառուցվում են մշակույթի տներ, իրականացվել են բազմաթիվ բակային տարածքների բարեկարգման, ասֆալտապատման աշպատանքներ, ճանապարհների հիմնանորոգումներ, ինչպես նաև կառավարության առանձին ծրագրեով մինչմարզային և մինչհամայնքային ճանապարհներ են հիմնանորոգվել։

«Այսօր Կոտայքում ամենակարևորը արձանագրել ենք, որ կա օրենքի գեյակայություն։ Այո՛, այսօր Կոտայքի մարզում կլանային, քրեաօլիգարխիկ ազդեցություն՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման վրա չկա, ես դա բացառում եմ։ Աբովյանի ընտրությունների վերաբերյալ կարող եմ ասել,որ մեծ հաշվով հաղթել է ժողովրդավարությունը և ամենևին կարևոր չէ, որ ամեն տեղ հաղթի իշխող կուսակցության թեկնածուն։ Քվեն տվել է աբովյանցին և մի քանի հարյուր քվեի տարբերությամբ աբովյանցին նախընտրել է նախկին քաղաքական համակարգի ներկայացուցչին։ Քաղական իմաստով, մասնավորապես Աբովյանում, խնդիր չկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել