ԱՀԿ չունի բավարար տեղեկատվություն ռուսական պատվաստանյութի մասին |amerikayidzayn.com|
10:34 - 15 օգոստոսի, 2020

ԱՀԿ չունի բավարար տեղեկատվություն ռուսական պատվաստանյութի մասին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հինգշաբթի օրը փարատել է սննդի փաթեթավորման արդյունքում կորոնավիրուսով վարակվելու վտանգի մասին մտահոգությունները:

Օրերս Չինաստանի երկու քաղաքներից տեղեկություն ստացվեց, որ կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերվել ներմուծված սառեցված սննդամթերքի և փաթեթների մեջ: Դա առաջացրել է նոր բռնկման մտահոգություն:

ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանը կոչ է արել չվախենալ սնունդից, սննդի փաթեթավորումից կամ սննդի վերամշակումից ուառաքումից, քանի որ չկա որևէ ապացույց, որ սնունդը կամ սննդի ցանցերը կարող են փոխանցել վիրուսը: ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը նշել է, որ աշխարհը պետք է առնվազն 100 միլիարդ դոլար ծախսի կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի նոր միջոցների համար:

Անդրադառնալով պատվաստանյութի հարցին ԱՀԿ խորհրդական Բրյուս Աիլվարդը նշել է, որ այսօր ԱՀԿ-ն դեռևս չունի բավարար տեղեկատվություն ռուսական նոր պատվաստանյութի զանգվածային օգտագործման մասին՝ եզրակացություններ անելու համար:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Ռուսաստանը հայտարարեց, որ աշխարհում առաջին երկիրն է, որը ստեղծել է COVID-19-ի դեմ պատվաստանյութ՝ այնանվանելով «Sputnik V» ի պատիվ խորհրդային առաջին արբանյակի: Դեռևս չկա որևէ ապացույց այս պատվաստանյութի արդյունավետության ևանվտանգության մասին: Բացի այդ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և Կանադան մեղադրել եմն Մոսկվային հաքերային հարձակումների մեջ, որի միջոցով գողացվում էր կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել