«Ես ամաչում եմ մեր երկրի համար». Փայլանը՝ ևս մի բյուզանդական եկեղեցի մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարության որոշման մասին |tert.am|
10:39 - 22 օգոստոսի, 2020

«Ես ամաչում եմ մեր երկրի համար». Փայլանը՝ ևս մի բյուզանդական եկեղեցի մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարության որոշման մասին |tert.am|

tert.am: Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը թվիթերյան իր էջում անդրադարձել է Ստամբուլի Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո նաև Քարիյե անունով հայտնի և 1945-ից թանգարանի կարգավիճակ ունեցող Խորի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարության որոշմանը:

«Ինչո՞ւ այս ձգտումը չի ավարտվում, երբ ամենուր այսքան շատ մզկիթներ կան... Ես ամաչում եմ մեր երկրի համար...»,- գրել է Կարո Փայլանը:

Թուրքիայի կառավարությունը Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո որոշել է մզկիթի վերածել նաև Քարիյե անունով հայտնի և 1945-ից թանգարանի կարգավիճակ ունեցող Խորի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։

Հաղորդվում է, որ Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը՝ Պետական խորհուրդը, որոշել է այն մզկիթի վերածել 2019 թվականին՝ համարելով, որ 1945 թվականի նախարարության որոշումը, որը հանգեցրել է շենքի՝ թանգարանի վերածմանը, անօրինական է: Պետական խորհրդի որոշումը չի կատարվել մինչ երեկ, երբ հրապարակվել է նախագահի հրամանագիրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել