Լարվածության թուլացումից հետո Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ճշգրտել ծովային սահմանները
 |ermenihaber.am|
12:11 - 16 սեպտեմբերի, 2020

Լարվածության թուլացումից հետո Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ճշգրտել ծովային սահմանները |ermenihaber.am|

ermenihaber.am: Արևելյան Միջերկրածովում լարվածության թուլացումից հետո Հունաստանը պատրաստ է թուրքիայի հետ ծովային սահմանները ճշգրտելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիցը Աթենքում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը:

Միցոտակիսը նշել է, որ եթե հնարավոր չլինի հասնել պայմանագրի կնքմանը, ապա խնդիրը պետք է տեղափոխել Հաագայի միջազգային դատարան: Նա ասել է նաև, որ Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագիրը պետք է լինի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

Միցոտակիսը սխալ է համարել Հունաստանի ու Կիպրոսի, ինչպես նաև եվրոպական երկրների դեմ Թուրքիայի կիրառած կոշտ հռետորաբանությունը:

«Թուրքիայի գործողություններն ու հռետորաբանությունը չի նպաստում Արևելյան Միջերկրականում բոլորի ձգտած երկխոսության համար հող ստեղծելուն»,- ասել է Հունաստանի վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել