shantnews.am: Խարկովի մարզում երեկ АН-26 -ի վթարի զոհերի թիվը հասել է 25-ի, ավելի վաղ հաղորդվել էր 22 զոհի մասին։ Թռիչքի և դրա նախապատրաստման կանոնների խախտման փաստով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի գրասենյակի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է 2 վիրավորի մասին, ովքեր ծանր վիճակում հոսպիտալացվել են։ Ինքնաթիռում եղել է 27 մարդ, այլ ոչ թե 28, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ։ Կուրսանտներից մեկին չեն թողել թռիչքի մասնակցել։

Երեկ՝ տեղի ժամանակով 20։50-ին, Չուգուև քաղաքի մոտ վայրէջքի ժամանակ օդաչուն կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ինքնաթիռն ընկել է ավտոմայրուղուն հարակից տարածքում։ Ինքնաթիռում, անձնակազմից բացի, եղել են օդային ուժերի Խարկովի համալսարանի կուրսանտներ։

Անկման պահին օդաչուն հայտնել է ձախ շարժիչի խափանման մասին, ուղևորներից մի քանիսը դուրս են նետվել, ինչի շնորհիվ 2 մարդ փրկվել է։ Նահանգապետ Ալեքսեյ Կուչերի խոսքով՝ շարժիչի խափանումը չէր կարող կրիտիկական իրավիճակ ստեղծել փորձառու օդաչուի համար։