Համոզված եմ՝ հայոց երկու մայրաքաղաքների միջև համագործակցությունը կկրի շարունակական բնույթ. Մարությանը շնորհավորել է Ստեփանակերտի օրը
13:48 - 26 սեպտեմբերի, 2020

Համոզված եմ՝ հայոց երկու մայրաքաղաքների միջև համագործակցությունը կկրի շարունակական բնույթ. Մարությանը շնորհավորել է Ստեփանակերտի օրը

«Այսօր Ստեփանակերտի օրն է։ Քաղաքապետ Դավիթ Սարգսյանին երևանցիների ու իմ անունից շնորհավորական ուղերձ եմ հղել Արցախի Հանրապետության մայրաքաղաքի տոնի կապակցությամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա համոզմունք է հայտնել, որ հայոց երկու մայրաքաղաքների միջև համագործակցությունը կկրի շարունակական բնույթ և կնպաստի ձևավորված բարեկամական և գործնական սերտ կապերի խորացմանը՝ ներառելով նոր ուղղություներ:

«Խաղաղություն մեզ, և Աստված պահապան»,- գրել է Մարությանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել