Մենենդեսն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը համարում է Թուրքիայի կողմից աջակցվող գործողություն

 |armenpress.am|
09:51 - 28 սեպտեմբերի, 2020

Մենենդեսն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը համարում է Թուրքիայի կողմից աջակցվող գործողություն |armenpress.am|

armenpress.am: Սենատոր Բոբ Մենենդեսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի մարտական գործողությունները, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի դեմ։

Մենենդեսն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

«Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա։ Սա Թուրքիայի կողմից աջակցվող ագրեսիայի ևս մեկ գործողություն է։ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնություն ցուցաբերելը և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով նպաստի հրադադարի հաստատմանը»,- նշել է Սենատորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել