Նախիջեւանի կողմից իրավիճակը համեմատաբար հանդարտ է․ զգոնությունը պահում ենք եւ սպասում ենք․ Արծրուն Հովհաննիսյան
12:10 - 29 սեպտեմբերի, 2020

Նախիջեւանի կողմից իրավիճակը համեմատաբար հանդարտ է․ զգոնությունը պահում ենք եւ սպասում ենք․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի կորուստներին՝ նշելով, որ դրանք չափազանց մեծ են։

«Իրենք կրում են պարտություն, պլանները չեն իրականանում, ունեն չափազանց մեծ կորուստներ, մենք էլ ունենք կորուստներ, բայց անհամադրելի են իրենց եւ մեր կորուստները, դրա համար փորձելու են էդպիսի՝ իրենց հասարակությանը կերակրող նյութեր հորինել՝ զորամասերի ոչնչացման մասին, եւ այլն։ Խնդրում եմ ուշադիր եղեք»,-մանրամասնեց Հովհաննիսյանը։

Խոսելով Նախիջևանի կողմից իրավիճակի մասին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այնտեղ իրավիճակը համեմատաբար հանդարտ է։

«Զգոնությունը պահում ենք եւ սպասում ենք»,-հավելեց ՊՆ ներկայացուցիչը։

Պատասխանելով պահեստազորայինների՝ պատերազմում ներգրավվելու հարցին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նրանք դեռևս ներգրավված չեն։

«Այնպես չէ, որ նրանք տարվում եւ անմիջապես մարտի են նետվում։ ԶՈՒ-ն այս պահին այդպիսի խնդիր չունի, պահեստազորի ներգրավումն ունի հատուկ ընթացակարգ՝ որոշակի ժամանակ հետո, որոշակի խնդիրներով»,-եզրափակեց Հովհաննիսյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել