Հակառակորդի՝ հայկական տարածքում հայտնված գրեթե բոլոր դիակների գրպաններում եղել են ներարկիչներ․ ԱՀ նախագահի խոսնակ
10:31 - 01 հոկտեմբերի, 2020

Հակառակորդի՝ հայկական տարածքում հայտնված գրեթե բոլոր դիակների գրպաններում եղել են ներարկիչներ․ ԱՀ նախագահի խոսնակ

Անցած գիշեր առաջին անգամ սեպտեմբերի 27-ից առաջնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել՝ բացառությամբ մի քանի փոխհրաձգությունից,  բայց պատերազմը շարունակվում է։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱՀ նախագահի խոսնակը Վահրամ Պողոսյանը։

Խոսելով Ադրբեջանի կորուսնտնրի մասին՝ նա ասաց, որ Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։

«Սրանք հետախուզական տվյալներ են։ Միայն մի ուղղությամբ 148 այլազգի զինվոր է զոհվել։ Մի քանի հարյուր զոհեր եղել են ազգությամբ թալիշ զինվորների շրջանում»,- ասաց նա։

Խոսնակը նաև ընդգծեց, որ Ադրբեջանցի ինվորների դիակները, որոնք հայտնվել են հայկական տարածքներում, գրեթե բոլորի գրպաններում եղել են ներարկիչներ։

«Սա վկայում է, որ Ադրբեջանը իր զինվորների սահման է ուղարկում թմրեցված վիճակում։ Սա միանշանակ ռազմական հանցագործություն է»,- ասաց նա։

Խոսնակը նաև նշեց, որ Արցախում տնտեսական վիճակը կայուն է, ենթակառուցվածքները աշխատում են, ժողովուրդը շարունակում է ապրել բնականոն կյանքով՝ պատերազմական իրավիճակին հատուկ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել