Մենք արդեն մի քանի հազար հաշմանդամ ունենք, մարմնի հաշմանդամությունը լուծելու հարց է, բայց հոգու հաշմանդամությունն անլուծելի հարց է. Տարոն Սիմոնյան |tert.am|
13:52 - 17 նոյեմբերի, 2020

Մենք արդեն մի քանի հազար հաշմանդամ ունենք, մարմնի հաշմանդամությունը լուծելու հարց է, բայց հոգու հաշմանդամությունն անլուծելի հարց է. Տարոն Սիմոնյան |tert.am|

tert.am: Դուք ձեզ կողքից լսում եք, ինչի մասին եք խոսում ընդհանրապես, թե ոչ: Այս մասին Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող հարցերին:

«Ընդհանրապես մենք արդեն մի քանի հազար հաշմանդամ ունենք, այդ մարդկանց հաշմանդամության հարցերով զբաղվելու ենք,  մարմնի հաշմանդամությունը լուծելու հարց է, բայց հոգու հաշմանդամությունն անլուծելի հարց է: Ես երկուս ու կես տարի ամեն անգամ այս ամբիոնից հայտարարում եմ՝ զգույշ խոսեք Հայաստանում, զգույշ քայլեք Հայաստանում, ձեր ամեն մի խոսքն արձագանքում է և ավելի մեծ հետևանքներ է առաջացնում: Գանգոսկրի մեջ մի օրգան կա, որ եթե լավ օգտագործվի, մենք այս խնդիրների առաջ ամեն օր չենք կանգնի»,-ասաց նա:

Տարոն Սիմոնյանը նշեց, որ եղած հնարավորությունները չօգտագործելով՝ չգիտի, թե իշխանությունը ում են սպասում: «Երկու ամիս է՝ գոռում ենք, որ միջազգային  հարթակներում հարցերը բարձրացնելու հնարավորություններ կան, գրում ենք, տալիս ենք ձեզ, ոչ մի բան չեք անում: Ասում եք, որ հայտարարություն եք ստորագրել՝ անելանելի վիճակից ելնելով, միգուցե, բայց արդյոք գիտեք, որ այդ հայտարարությունը ինքնին երեք հիմքով առոչինչ է»,-ասաց նա և նշեց, որ սպառնալիքի ներքո կնքած պայմանագիրն առ ոչինչ է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել