Բագրատ Բադալյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար
11:14 - 21 նոյեմբերի, 2020

Բագրատ Բադալյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար

Բագրատ Բադալյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար։ Այս մասին որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝

Բագրատ Բադալյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար»,- ասված է փոխվարչապետի որոշման մեջ։

Բագրատ Բադալյանն մինչ այս զբաղեցնում էր Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնը։

Հիշեցնենք, որ այս պաշտոնը զբաղեցնում էր Վարագ Սիսեռյանը, որն ազատման դիմում էր  գրել և հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցությունը դադարեցնելու մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել