ՄԻՊ-ն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը Գյումրիում փակ հանդիպում ունեցան գերեվարված զինվորների ծնողների հետ
 |armtimes.com|
19:12 - 18 դեկտեմբերի, 2020

ՄԻՊ-ն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը Գյումրիում փակ հանդիպում ունեցան գերեվարված զինվորների ծնողների հետ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների ծնողների ու հարազատների հետ նախընտրեցին հանդիպել փակ ձևաչափով: Թաթոյանն ասաց՝ եկել են, որ տեղում կարողանան բոլոր զինվորականների տվյալները փաթեթի տեսքով ամբողջացնեն հետագա գործողությունների համար:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, տասնյակ զինվորականներ Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ էին մնացել դեկտեմբերի 15-ի երեկոյից:

«Այսօր հանդիպել եմ Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, քննարկել ենք նաև Շիրակի մարզի այս տղաների հարցերը, դրա հետ կապված  աշխատանքներ ունենք անելու: Ինչ հնարավոր է ՄԻՊ իրավասության շրջանակներում, անում ենք, մնացածը թե՛ Սյունիքում, թե՛ ընդհանրապես տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված պարզաբանումներ ու բացատրություններ պետք է տան իրավասու մարմինները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Թաթոյանը:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ տեղեկացրեց, որ փաստաթղթերը ուղարկելու են Եվրոպական դատարան, որպեսզի կիրառվի հրատապ միջոց, եւ ապահովվեն Ադրբեջանում հայտնված անձանց իրավունքները:

«Չեմ կարող թվով ասել, թե քանի զինվորականի մասին է խոսքը, կան մարդիկ, որոնց տեսանյութերի միջոցով հարազատները ճանաչել են: Կարող եմ նշել, որ թիվը բավական մեծ է»,- ասաց Կիրակոսյանը:

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել