Ուկրաինան մտադիր է դուրս գալ ԱՊՀ շրջանակներում կնքված հերթական պայմանագրից

 |factor.am|
22:40 - 23 դեկտեմբերի, 2020

Ուկրաինան մտադիր է դուրս գալ ԱՊՀ շրջանակներում կնքված հերթական պայմանագրից |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախարարների կաբինետն այսօր կայացած նիստի ժամանակ հավանություն է տվել ԱՊՀ-ի հետ համաձայնագրերից սպառողների պաշտպանության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունների մասին համաձայնագրից երկրի դուրս գալու մասին օրենքի նախագծին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Դուրս գալ 2000թ. հունվարի 25-ին Մոսկվայում ստորագրված Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունների մասին համաձայնագրից»,- ասվում է օրենքի նախագծում:

Նախարարների կաբինետը նաև որոշում է կայացրել քննարկման համար համապատասխան օրինագիծն ուղարկել Գերագույն Ռադա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել