«Այժմ կենտրոնանալու եմ իշխանության խաղաղ փոխանցումն ապահովելու վրա». Թրամփը ճանաչել է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները |tert.am|
11:47 - 08 հունվարի, 2021

«Այժմ կենտրոնանալու եմ իշխանության խաղաղ փոխանցումն ապահովելու վրա». Թրամփը ճանաչել է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները |tert.am|

tert.am: ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան պաշտոնական էջում հրապարակված տեսաուղերձում հայտնել է, որ Կոնգրեսի կողմից ընտրությունների արդյունքների հաստատումից հետո մտադիր է կենտրոնանալ նոր վարչակազմին իշխանության խաղաղ փոխանցման վրա:

Նա, մասնավորապես, շեշտել է. «Իմ շտաբն օգտագործեց բոլոր օրինական միջոցները՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար: Ես նման ձևով պայքարում էի ամերիկյան ժողովրդավարությունը պաշտպանելու համար …Այժմ Կոնգրեսը հաստատեց արդյունքները, և նոր վարչակազմի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին: Ես հիմա կենտրոնանալու եմ իշխանության խաղաղ փոխանցումն ապահովելու վրա»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել