azatutyun.am: Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները չորեքշաբթի օրը Իսլամաբադում քննարկել են ղարաբաղյան կարգավորման ընթացքը։
«Նախարարները քննարկել են ընթացիկ իրավիճակը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացումը, ինչպես նաև հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված հարցերը», - ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում։
Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն Պակիստանում են երկօրյա աշխատանքային այցով։ Իսլամաբադում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
Շարունակությունը՝ azatutyun.am-ում։
comment.count (0)