52 տ մսի պահածո, 35 տ ձկան պահածո է, 40 տ շաքարավազ. Ցոլակյանը խոսեց Սիրիա ուղարկված օգնությունից |news.am|
08:11 - 15 օգոստոսի, 2019

52 տ մսի պահածո, 35 տ ձկան պահածո է, 40 տ շաքարավազ. Ցոլակյանը խոսեց Սիրիա ուղարկված օգնությունից |news.am|

news.am: Կառավարության այսօր՝ օգոստոսի 15-ի հրավիրված նիստին արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ ներկայացրեց Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունից։

«Օրեր առաջ Ռուս–հայկական հումանիտար կենտրոնի միջոցով մարդասիրական օգնություն ուղարկեցինք Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Մոտ 140 տոննա բեռ է, ամսի 22-ին կհասնի Սիրիա, մեր եւ ռուսական կողմից մարդ կլինի այնտեղ, հանձնումը կկատարեն «Կարմիր մահիկին», որի միջոցով բաշխումը կկատարվի։ Բեռն ուղարկվել է մեքենաներով, 52 տոննա մսի պահածո է, 35 տոննա ձկան պահածո է, 40 տոննա՝ շաքարավազ, 14.5 տոննա՝ չոր օրապահիկ»,-նշեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել