Թրամփը համաձայնել է հանդիպել Սիրիայի առաջնորդի հետ |azatutyun.am|
11:38 - 14 մայիսի, 2025

Թրամփը համաձայնել է հանդիպել Սիրիայի առաջնորդի հետ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայում կհանդիպի Սիրիայի նախագահի հետ: Այս որոշմանը նախորդել էր նրա հայտարարությունը, որ Վաշինգտոնը կչեղարկի բոլոր պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ:

Չնայած իր վարչակազմի որոշ շրջանակների մտահոգություններին՝ Թրամփը երեքշաբթի օրը Ռիադում ելույթի ժամանակ հայտարարեց, որ կչեղարկի Սիրիայի դեմ կիրառված պատժամիջոցները։ Նա համաձայնել է ողջունել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաային, որը Ռիադում կմասնակցի Ծոցի համագործակցության խորհրդի հանդիպումներին։

Ըստ The Washington Post-ի՝ Թրամփը կհանդիպի Շարաայի հետ գագաթնաժողովից առաջ։

ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելը դեմ է արտահայտվել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների մեղմացմանը:

ԱՄՆ-ն Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետություն էր հայտարարել 1979 թվականին, 2004-ին պատժամիջոցներ էր կիրառել և դրանք ավելի խստացրել 2011-ին՝ քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել