Լիտվայի ԱԳ նախարարը Բաքվում խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

 |armenpress.am|
19:38 - 30 ապրիլի, 2021

Լիտվայի ԱԳ նախարարը Բաքվում խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին |armenpress.am|

armenpress.am:  Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգը Բաքվում հայտարարել է, որ իր երկիրը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նա խոսել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո լրագրողներից մեկի հարցին ի պատասխան:

«Պատմության դասերը շատ բարդ են, հատկապես նրանց համար, ովքեր դրա մասը չեն կազմել: Մենք սովորում ենք հասկանալ մյուս կողմի դիրքորոշումները, պատմությանը նայել նրանց աչքերով, մեզ դնել նրանց տեղը: Այս գործընթացը ժամանակատար է: Որոշ գործընթացներ շատ ավելի հեշտ են, քան մյուսները: Մենք տեսանք, որ ԱՄՆ նախագահն իր երկրի անունից ճանաչեց հստակ պատմական ճշմարտությունը, ինչպես արել է Լիտվան»,- նշել է Լանդսբերգը՝ համոզմունք հայտնելով, որ փաստերը պետք է ներկայացվեն և գնահատականի արժանանան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել