Այսօր բանակցություններն ընդհատվել են․ շարունակությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 15:00-ին․ Նիկոլ Փաշինյան
20:14 - 14 մայիսի, 2021

Այսօր բանակցություններն ընդհատվել են․ շարունակությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 15:00-ին․ Նիկոլ Փաշինյան

Երեկվանից մեկնարկել են բանակցություններ՝ տվյալ իրավիճակը լուծելու ուղղությամբ։ Այդ բանակցություններում մեր դիրքորոշումը հստակ է եւ միանշանակ՝ Ադրբեջանի ԶՈՒ-երը պետք է լքեն ՀՀ տարածքը։ Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ այս դիրքորոշումն արձանագրված է որպես բանակցային բովանդակություն եւ այս դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հետ մեր հաղորդակցության հիմքն է։ 

Նա հայտնեց, որ այսօր բանակցություններն ընդհատվել են, եւ շարունակությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 15:00-ին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել