Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

«Գազպրոմ Արմենիա»-ն Տավուշով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման հարց չի քննարկել ՀՀ կառավարության հետ |pastinfo.am|

«Գազպրոմ Արմենիա»-ն Տավուշով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման հարց չի քննարկել ՀՀ կառավարության հետ |pastinfo.am|

pastinfo.am: «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ խնդրելով տեղեկացնել, թե արդյոք քննարկվում է Տավուշի մարզով անցնող մայրուղային գազատարի տեղափոխման հարցը, եթե այո, քանի կիլոմետրանոց նոր գազատար պետք է կառուցվի, որքան ժամանակ կպահանջվի դրա համար, որքան կարժենա նոր ճանապարհով նոր գազատարի շինարարությունը, արդյոք ընկերությունն այսօր հնարավոր է համարում ներդրումային նման ծրագրի իրականացումը, թե ակնկալում են նաև պետության կողմից ֆինանսական աջակցություն։ Ի պատասխան՝ գլխավոր տնօրենի տեղակալ Արտաշես Գաբրիելյանը տեղեկացրել է, որ նման հարց չի քննարկվում։ «Ի պատասխան Ձեր գրավոր հարցման՝ հայտնում ենք, որ Ձեր կողմից բարձրաձայնված թվով 4 գյուղերի հարող տարածքներում առկա մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի քննարկել»,- հայտնել է Գաբրիելյանը։ Նա ավելացրել է. «Նոր մայրուղային գազատարների կառուցման անհրաժեշտության դեպքում վերջիններիս համար պահանջվող աշխատանքների ծավալը հնարավոր է որոշել ելակետային տվյալների հավաքագրման արդյունքներով, իսկ պահանջվող գումարի չափը և աշխատանքների կատարման տևողությունը հնարավոր է որոշել նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման արդյունքներով»։
13:25 - 27 մարտի, 2024
ՆԳՆ-ից սպասել եմ տրամաբանական պարզաբանման, թե «Մարտական Եղբայրության» հետ գործողությունները ինչով են պայմանավորված, սակայն ավաղ․ Վիլեն Գաբրիելյան

ՆԳՆ-ից սպասել եմ տրամաբանական պարզաբանման, թե «Մարտական Եղբայրության» հետ գործողությունները ինչով են պայմանավորված, սակայն ավաղ․ Վիլեն Գաբրիելյան

Ամբողջ օրը ՆԳՆ հարգելի գործընկերներից սպասել եմ պաշտոնական պատշաճ տրամաբանական պարզաբանման, թե «Մարտական Եղբայրություն» միաբանություն ՀԿ-ի հետ գործողությունները ինչով են պայմանավորված, սակայն ավաղ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ պաշտանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը՝ անդրադառնալով «Մարտական Եղայրության» անդամների ձերբակալությանը և դրա պատճառներին։  «Որևէ կերպ հասկանալի չէ տեղի ունեցածի տրամաբանությունը և նպատակը, առավել ևս երբ խոսքը գնում է ոչ թե անհատ քաղաքացիների, այլ հասարակական կազմակերպության մասին, նման գործելաոճը որոշակի հանրային լարվածություն է մտցնում, առավել ևս երբ չկա հստակ հանրային պարզաբանում: Կարծում եմ՝ կարիք չկա իրավիճակը ավելի լարել, որևէ բան չի խանգարում, որ հասարակական կազմակերպությունը իրագործի իր կանոնադրական նպատակներից բխող գործունեությունը, ոստիկանության գործընկերերի աչալուրջ հսկողությամբ: Միաժամանակ ռազմամարզությամբ զբաղվող կամ հարող կազմակերպությունները պետք է հստակ գիտակցեն, որ հին ջոկատային տրամաբանությունից դուրս գալու ուղղությամբ երկարատև աշխատանք է տարվում։ Ցանկացած գործողություն, առավել ևս երբ խոսքը գնում է գաղափարական միավորումների մասին, որոնց անդամները տիրապետում են զենքին, չի կարող լինել սպոնտան, էմոցիաներից դրդված և էմոցիաների վրա խաղալով, ոչ կոմպրոմիսային ոճով, այլ պետք է լինի հստակ կազմակերպված, կանոնակարգված, պետության վերահսկողության ներքո: Հետևաբար միանշանակ է, որ մեզ պետք է համապատասխան օրենսդրություն, որը կկարգավորի ռազմամարզությամբ զբաղվող, հասարակություն-պետություն միջանկյալ օղակ հանդիսացող և պետության հետ փոխհամագործակցող կազմակերպություններին: Եղեք զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն»,- նշված է Վիլեն Գաբրիելյանի գրառման մեջ։   Հիշեցնենք՝ մարտի 23-ին Հրանտ Տեր-Աբրահամյանը հայտնել էր, որ «Մարտական Եղբայրություն» միաբանություն ՀԿ-ի անդամները և ցանկացողները մարտի 24-ին մեկնելու են Վերին Ոսկեպար՝ մարտական պարապմունքներ անցկացնելու։ Նա նշել էր, որ Ոստիկանության պետի տեղակալը իրենց ասել է, որ չեն թույլատրելու մուտք գործել բնակավայր։ Մարտի 24-ին, երբ միաբանության անդամները, այդ թվում՝ Հրանտ Տեր-Աբրահամյանը, Երևանից պետք է մեկնեին Ոսկեպար, բերման էին ենթարկվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդհանուր ձերբակալվել է 49 հոգի՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։ Ժամեր անց նրանք բոլորը ազատ են արձակվել։ 
00:28 - 25 մարտի, 2024
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամների թիվը հասավ 49-ի
 |azatutyun.am|

«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամների թիվը հասավ 49-ի |azatutyun.am|

azatutyun.am: Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 49 անձ է ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, «Ազատության»-ը հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նրա փոխանցմամբ՝ բերման ենթարկվածներ կան նաև Տավուշի մարզի ոստիկանական ստորաբաժանումում։ Ավելի վաղ եղբայրությունը հայտնել էր, որ բերման ենթարկվածների թիվը հասել է 49-ի:  Նրանք այս կեսօրին նախատեսել էին այց Վերին Ոսկեպար, միաբանության խոսքով, մարտավարական պարապմունքների։ Երեկ, սակայն, կառույցից հայտնել էին, որ «գրասենյակ էին այցելել Հայաստանի Քրեական ոստիկանության ներկայացուցիչները», հորդորել ձեռնպահ մնալ այս նախաձեռնությունից։ Մինչդեռ, ըստ «Մարտական եղբայրության» ղեկավար Հրանտ Տեր-Աբրահամյանի երեկվա ֆեյսբուքյան գրառման՝ իրենք որոշել էին կատարել այցը։ Միաբանությունից հայտնում են, որ անդամներից մի խումբ հասել է Ոսկեպար, այստղ երեք հոգի է ձերբակալվել։  
15:52 - 24 մարտի, 2024
Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար

Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար

Մարտական Եղբայրության ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ առավոտից բերման են եթնարկել կազմակերպության մոտ 3 տասնակ անդամների:«Իշխանությունը վախեցած է: Մարտական Եղբայրություն միաբանության անդամներին տանում են տներից՝ առանց հիմնավորման և օրենքից դուրս եղանակով։Այսպիսի վարքագիծը ենթակա է դատապարտման և դեմ է Նիկոլ Փաշինյանի հռչակած ժողովրդավարական սկզբունքներին», -հայտնել են եղբայրությունից։Ավելի ուշ նրանք տեսանյութ են հրապարակել Ոսկեպարից, որտեղ միաբանության մի քանի անդամենր երկու մեքենայով հասել էին այլ ճանապարհով: «Չնայած աննախադեպ ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար։ Վերջին տվյալներով բերման է ենթարկվածների թիվը 3 տասնյակից ավելին է։Տեղում ոստիկանները բերման են ենթարկել նաև միաբանության անդամ Հովսեփ Ղազարյանին»։   Հիշեցնենք, որ «Մարտական եղբայրություն» միաբանությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ կորել է կապը քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ՝ ենթադրելով, որ վեջինիս, ամենայն հավանականությամբ, բերման են ենթարկել։ «Մարտական եղբայրություն»-ը մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ վաղ առավոտյան ձերբակալվել է նաև միաբանության անդամ Ավետիս Ավետիսյանը և մի քանի այլ անդամներ։ ՆԳՆ-ից հայտնել են, որ Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել և տեղափոխվել է  ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ
13:39 - 24 մարտի, 2024
Ձերբակալվել են «Մարտական Եղբայրության» անդամ Ավետիս Ավետիսյանը և այլ անդամներ, կորել է կապը Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ, ամենայն հավանականությամբ նա նույնպես բերման է ենթարկվել

Ձերբակալվել են «Մարտական Եղբայրության» անդամ Ավետիս Ավետիսյանը և այլ անդամներ, կորել է կապը Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ, ամենայն հավանականությամբ նա նույնպես բերման է ենթարկվել

Վաղ առավոտյան ձերբակալվել է Մարտական Եղբայրության անդամ Ավետիս Ավետիսյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարտական եղբայրությունը: «Ինչպես հասկանում ենք, այս ձերբակալությամբ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը չի սահմանափակվի։ Մարտական Եղբայրության նկատմամբ ռեպրեսիաները և քաղաքական հետապնդումները կշարունակվեն։Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և հայ ժողովրդի ինքնապաշտպանության բարձրացման համար պայքարի ճանապարհին զրկանքներն անխուսափելի են։ Մենք դա հասկանում և գիտակցում ենք։Միաժամանակ մենք գիտակցում ենք նաև պայքարի այլընտրանքի բացակայությունը և, ըստ այդմ, պատրաստ ենք ցանկացած զարգացման։Դուք Ձեր գործը կանեք, մենք էլ մերը։ Մենք մեր գործի հաջողության մեջ կասկածներ չունենք»,-ասվում է հաղորդագրությունում։ Ավելի ուշ Մարտական եղբայրությունից հայտնել են, որ կան նոր ձերբակալվածներ եւ որպես բերման ենթարկելու  հիմնավորում բերվում է ապօրինի զենք զինամթերք կրելու կասկածանքը։ Կորել է կապը Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ: Ամենայն հավանականությամբ նրան նույնպես բերման են ենթարկել։  «ՀՀ ներկա իշխանությունը չի կարող ասել, որ ձերբակալում է իր քաղաքացիներին հայրենիքի մի անկյուն այցելելու համար։ Դրա համար էլ ստիպված է հորինել։ Ստիպված է լուծումներ գտնել, որպեսզի իր հանցավոր մտադրություններն ի կատար ածի և այդ ճանապարհին, ինչպես հասկանում ենք, չի կանգնի ցանկացած ստորության առաջ»։ Երեկ Հրանտ Տեր- Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Այսօր ինձ զրույցի հրավիրեցին ՀՀ Ոստիկանության պետական տեղակալի հետ: Մանրամասները պատճենում են Մարտական եղբայրության էջից:   Այսօր՝ մարտի 23-ին, Մարտական եղբայրության գրասենյակ այցելեցին Հայաստանի Քրեական ոստիկանության ներկայացուցիչները, որոնք փոխանցեցին ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի հրավերը «Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահմյանին՝ իր հետ զրուցելու: Հրանտ Տեր-Աբրահամյանը համաձայնեց այդ հրավերին: Զրույցը տեղի ունեցավ Ոստիկանության շենքում (6-րդ վարչություն):   Զրույցի ընթացքում Վարդան Վարդանյանը հայտնեց, որ չեն թույլատրելու Մարտական եղբայրության այցը Վերին Ոսկեպար: Ի պատասխան Հրանտ Տեր-Աբրահամյանը խնդրեց ներկայացնել արգելքի օրինական՝ իրավական հիմքերը` շեշտելով, որ Մարտական եղբայրությունն օրենք չի խախտում: Հրանտ Տեր-Աբրահամյանը նաև ներկայացրեց, որ Եղբայրությունը գաստրոլյորի կարգավիճակով չի գնում Նոյեմբերյանի տարածաշրջան, այլ գրեթե մեկ տարի այնտեղ գործ է անում` բարձրացնելով տեղացիների ինքնապաշտպանության կարողությունները: Դա արվել է տեղի ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցված: Այժմ էլ այցի նպատակն է այդ նույն գործի շարունակությունը, ինչպես նաև տեղի ժողովրդին ցույց տալը, որ իրենք մենակ չեն:   Վարդան Վարդանյանը հայտնեց, որ այցը պետք է չեղարկվի՝ ելնելով անվտանգության նկատառումներից, համաձայն տեղեկությունների, որոնք ինքը չի կարող հայտնել: Հրանտ Տեր-Աբրահամյանը ներկայացրեց, որ իրենք ունեն իրավիճակի սեփական վերլուծությունը` հիմնված Մարտական եղբայրության Վերլուծական և Քաղաքական խմբերի տվյալների վրա:   Ոստիկանության աշխատողները պնդեցին, որ կոնկրետ մարտի 24-ի մասին ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ ահաբեկիչներ են գալու Ոսկեպարի տարածք: Սակայն այդ լուրի մեր փնտրտուքն ադրբեջանական մեզ հայտնի աղբյուրներում որևէ արդյունքի չբերեց: Վերջում Հրանտ Տեր-Աբրահամյանը հայտնեց, որ վերջնական որոշումը պետք է կայացնի Մարտական եղբայրության թիմը, քանի որ Եղբայրությունը ղեկավարվում է կոլեգիալ, այլ ոչ թե միանձնյա սկզբունքով, բայց ինքը 90 տոկոսով վստահ է, որ թիմի որոշումը լինելու է՝ գնալ Ոսկեպար:   Երեկոյան տեղի ունեցավ Մարտական եղբայրության թիմային հավաք, որը, քննարկելով իրավիճակը, որոշեց, որ այցը Ոսկեպար տեղի է ունենալու ըստ նախապես պլանավորածի:   Դրանից հետո մենք նաև կապ հաստատեցինք Նոյեմբերյանի հետ, և որպես փոխզիջում առաջարկեցինք, որ մարտավարական պարապմունքները կարող ենք անցկացնել Բաղանիս գյուղում, այլ ոչ թե Վերին Ոսկեպարում: Սակայն մեզ փոխանցեցին, որ այդ տարբեակը նույնպես մերժելի է: Քանի որ այդ փոխիզջումային տարբերակն էլ չընդունվեց, Մարտական եղբայրության թիմը որոշեց, որ անցկացնելու է պարապմունքը նախապես որոշված վայրում` Վերին Ոսկեպարում:   Նորից ուզում ենք շեշտել, որ մեր խնդիրը ոստիկանության հետ չէ և շատ լավ հասկանում ենք, որ տվյալ դեպքում քաղաքական հրահանգ կա, որը ստիպված են կատաել ուժային կառույցները: Ոստիկանության հետ իր զրույցում Հրանտ Տեր-Աբրահամյանը շեշտեց, որ հնարավոր հետապնդումները իրենց չեն մտահոգում»:    
10:42 - 24 մարտի, 2024
«Մեր գյուղը կանգնած է» «Միասին» շարժման անդամները Ոսկեպարում են
 |news.am|

«Մեր գյուղը կանգնած է» «Միասին» շարժման անդամները Ոսկեպարում են |news.am|

news.am: «Միասին» շարժման անդամներն այսօր՝ մարտի 22-ին, այցելել են Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ եւ հանդիպում են գյուղացիների հետ: Գյուղացիներից մեկը պահանջում էր շարժման անդամներից ելքը առաջարկել, ոչ թե վախեցնել ժողովրդին. «Եկել էստեղ հայերնասիրություն եք խաղում, որտե՞ղ էիք 32 տարի»,-ասաց նա: Շարժման համակարգող Արամ Գ. Սարգսյանն արձագանքեց. «Քանի որ էսօր քո իշխանությունը չի կարողանում ապահովել քո անվտանգությունը, պետք է երկիրը հանձնի, ապա նման իշխանությունը պետք է հեռանա: Սա է մեր ասած ելքը: Շատ պարզ է ելքը, գյուղը կագնի, գերան կկոտրի»: Գյուղցիներից մեկը նկատեց, որ ժամանակ չկա, իշխանություններին հեռացնելու գործընթացը կարող է ամիսներ կամ նույնիսկ մեկ տարի տևել, իսկ այստեղ 3 ժամից հետո կարող է իրավիճակ փոխվել. «Մեր գյուղը միշտ կանգնած է, եթե ուզում եք իշխանություններին փոխել, փոխեք, ի՞նչ եք ուզում: Մենք Երեւան չենք գալու, էստեղ մնալու ենք»: Ի վերջո որոշվեց, որ հանդիպումը շարունակել գյուղի մշակույթի կենտրոնի դահլիճում:
18:10 - 22 մարտի, 2024
Բանակը կարող է Նիկոլ Փաշինյանի անօրինական հրամաններից հետ կանգնել. Սեյրան Օհանյան
 |aravot.am|

Բանակը կարող է Նիկոլ Փաշինյանի անօրինական հրամաններից հետ կանգնել. Սեյրան Օհանյան |aravot.am|

aravot.am: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշում արած հայտարարություններին։  «Առանց վերջնական համաձայնության ու փոխադարձության սկզբունքի պահպանման, հատվածական սահմանազատումն ու սահմանագծումն ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից։ Երկրորդ, հատվածական սահմանազատումը հատկապես Տավուշի մարզից սկսելը հանգեցնելու է ՀՀ ամենանախապատրաստված առաջնագծի հնարավորությունների նվազեցմանը, ու այդ հատվածում հավելյալ խնդիրներ են ստեղծվելու սահմանամերձ բնակչության համար։ Եվ, իհարկե, ռազմավարական նշանակություն ունեցող այդ ճանապարհահատվածի նկատմամբ վերահսկողությունն Ադրբեջանի կողմից բազմապատկելու է ՀՀ անվտանգության սպառնալիքները։ Մտահոգության համար առաջին հերթին հիմք է հանդիսանում այն, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի իրականացման համար նախապայմաններ չկան, ու այդ ընթացակարգերը խախտվում են, որովհետեւ Ադրբեջանի հետ որեւիցե համաձայնագիր չկա։ Եվ այդ գործընթացի առաջին կետը սահմանազատումն է, դա նշանակում է աշխատել քարտեզների վրա։ Երեկ նույն Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որեւիցե քարտեզ չկա, դա նշանակում է, որ այդ սահմանազատումը չի իրականացվել։ Եվ այս ամենն իրականացրած այցելում է ՀՀ Տավուշի մարզ, ժողովրդի մոտ մտահոգություն ստեղծում եւ ասում, ու իրականում սահմանագծում ենք իրականացնելու։ Իսկ սահմանագծում նշանակում է տեղում արդեն իրականացնել գործընթաց, զորքերին կամ բնակչությանը հետ քաշել ու կահավորել այդ սահմանը»,- ասաց Օհանյանը։ Հարցին, թե իրատեսակա՞ն է համարում, որ բանակը կարող է չկատարել հրամանները, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես ասացի, որ յուրաքանչյուր ոք՝ թե զինվորական, թե քաղաքացիական, հասկանում են, որ այս գործընթացն անօրինական է, ընթացակարգերի խախտումը հանցագործություն է։ Այդ գործընթացում ամենամեծ դերակատարությունը պետք է ունենա Ազգային ժողովը։ Եվ այդ հանցավոր գործընթացից հրաժարվելը յուրաքանչյուր մարդու իրավունքների մեջ է մնում, սրա մեջ կարող են լինել զինծառայողներ։ Թեեւ բանակը կարգապահ կառույց է եւ իրականացնում է մեր երկրի անվտանգությունը, ես ասում եմ՝ ոչ թե պաշտպանությունից հրաժարվել, այլ անօրինական տրվող հրամաններից հետ կանգնել»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում  
14:03 - 21 մարտի, 2024
Գյուղի մասին չէ խոսքը, այլ գյուղի դիմաց գտնվող սահմանի. Փաշինյանը՝ Տավուշի մարզի մասին |armeniasputnik.am|

Գյուղի մասին չէ խոսքը, այլ գյուղի դիմաց գտնվող սահմանի. Փաշինյանը՝ Տավուշի մարզի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հարցի՝ ներկայացրեց Տավուշի մարզի այն 4 գյուղերը, որոնք խնդրահարույց են։ Արփի Դավոյանը, հարց ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ քաղաքացիներ են դիմել մտահոգությամբ, որ Ադրբեջանին հանձնվող 4 գյուղերը ՀՀ ինքնիշխան տարածքից են տրվելու, այսինքն՝ 29 800 քմ-ից։ Փաշինյանը նշեց, որ ինքը Տավուշի բնակիչների հետ հանդիպմանն ադրբեջանական անուններով որևէ գյուղի անուն չի տվել մինչև այն պահը, երբ ուրիշն է խոսել այդ մասին։ «Կիրանցի համայնքապետը խոսեց Խերեմբլի գյուղի մասին, ես էլ հարցրի՝ նման գյուղ Տավուշի մարզում կա՞։ Ի դեպ, գյուղերի անուններ բարձրաձայնել է Ադրբեջանը։ Պետք է արձանագրել, որ սա մեր սահմանի ամենախնդրահարույց տեղն է՝ իր կտրտվածությամբ ու բարդությամբ։ Մենք ասում ենք, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է Ադրբեջանի հետ դելիմիտացիան սկսել հետևյալ տարածքից… Գյուղի մասին չէ խոսքը, այլ գյուղի դիմացը գտնվող սահմանի։ Մենք ասում ենք, որ դելիմիտացիան պատրաստ ենք սկսել այդ գյուղերի դիմացը գտնվող սահմանից՝ ՀՀ-ի կողմից Բաղանիս, Ադբեջանի կողմից՝ Բաղանիս Այրում։ Պետք է ֆիքսենք, որ սրանք նույն գյուղերը չեն։ Շարունակենք. ՀՀ-ի կողմից Ոսկեպար գյուղ, Ադրբեջանի կողմից՝ դիմացը գտնվող Աշաղի Ակսիպարա գյուղ, ՀՀ-ի կողմից՝ Կիրանց գյուղ, Ադրբեջանի կողմից՝ Խերեմբլի գյուղ, ՀՀ կողմից Բերքաբեր գյուղ, Ադրբեջանի կողմից՝ Կիզիլ Հջիլի գյուղ։ Ընդ որում՝ այս գյուղը այսօր էլ, երեկ էլ, երեկ չէ առաջի օրն էլ, 20 տարի առաջ էլ եղել է Ադրբեջանի կազմում։ ՀՀ կառավարությունը հիմա որ ուզի էլ, չի կարող հանձնել Կիզիլ Հջիլի գյուղը, քանի որ այն Ադրբեջանինն է միշտ եղել։ Իմ նշած բոլոր գյուղերը ոչ անկլավային գյուղեր են»,- հայտարարեց նա։ ՀՀ վարչապետը չժխտեց, որ Ոսկեպարի անվտանգության հետ կապված խնդիրներ կան, ու գյուղացիների բարձրացրած բոլոր հարցերը լեգիտիմ են։
18:12 - 20 մարտի, 2024
«Կիրանցից Բաղանիս ինչո՞ւ խանութ, ռեստորան չկա»․ Փաշինյանն ակնարկում է՝ մարդիկ տարածքներն իրենցը չէին համարում
 |civilnet.am|

«Կիրանցից Բաղանիս ինչո՞ւ խանութ, ռեստորան չկա»․ Փաշինյանն ակնարկում է՝ մարդիկ տարածքներն իրենցը չէին համարում |civilnet.am|

civilnet.am: «Ինչո՞ւ Կիրանց գյուղից մինչև Բաղանիս միջպետական ճանապարհին չկա ոչ մի հյուրատուն, ռեստորան, սրճարան ու խանութ»,- մարտի 20-ին խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հարց բարձրացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի 4 գյուղերն Ադրբեջանին զիջելու հարցին։ «Վերջին այցի ժամանակ նկատել եմ մի բան, որ նախկին հարյուրավոր այցերի ժամանակ չէի նկատել։ Կիրանց գյուղից հետո մինչև Բաղանիս, դա միջպետական ճանապարհ է, ճանապարհին ոչ մի սրճարան, ռեստորան, խանութ, հյուրատուն չկա։ Ոչ մի բան չկա, դա միջպետական ճանապարհ է։ Ինչի՞ համար ես մտածեցի այս փաստի մասին, որովհետև սոցիալական ցանցերը, ընդդիմադիրների մեկնաբանությունները կարդալով տպավորություն ունեմ, որ փորձում են ներկայացնել, թե ամեն ինչ ինչքան լավ էր ու այս իշխանությունը եկել է, ամեն ինչ վատ է։ Կիրանցից Բաղանիս ինչո՞ւ ոչ մի խանութ չկա, ոչ մի ռեստորան չկա, ոչ մի հյուրատուն չկա, դա մի բացատրությույն ունի՝ այն պրոբլեմը, որ քննարկում ենք, դա մարդիկ գիտեն։ Միշտ իմացել են ու գիտեն»,- հայտարարեց Փաշինյանը։ Անդրադառնալով օրերս տավուշցիների հետ հանդիպմանը՝ նա ասաց, որ բնակիչների հետ բանավեճն այն հարցի շուրջ էր, թե հաջորդ քայլերը ի՞նչ տրամաբանոթյամբ պետք է իրագործվեն․ «Ի՞նչ զիջման մասին է խոսքը։ Մեր դիքրորոշումն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը 1991-ի Ալմաթիի հռչակագրի հիման վրա պետք է սահմանագծվի ու սահմանազատվի»,- ասաց վարչապետը։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ո՞ր քարտեզներով են կատարվելու սահմանագծումն ու սահմանազատումը, Փաշինյանն արձագանքեց՝ «քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն չկա»։ Վարչապետի խոսքով՝ կա համաձայնություն, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ «Դուք ՀՀ վարչապե՞տ եք, թե Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ»,- Փաշինյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Ի պատասխան Փաշինյանը ցուցադրեց ՀՀ քարտեզի հայտնի պատկերը, ասաց՝ այս երկրի վարչապետն է։ «Ի՞նչ ենք մենք ստանում։ Մենք ստանում ենք պետական սահման։ Առաջին՝ մենք հնարավորություն ենք տալիս դիրքերի տեղափոխման, երկրորդ՝ մենք ունենում ենք պետական սահման։ Դրանք տարբեր տրամաբանություններ են ու այն անվտանգային ճեղքը, որի մասին խոսվում է, կարող է լրացվել պետական սահման ունենալու դեպքում։ Մեր անվտանգությունը պետք է հիմնվի լեգիտիմության հիմքերի վրա ու դրա վրա պիտի ունենանք պետական սահման։ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելն ու պաշտպանելը մեր օրակարգում է»,- հայտարարեց Փաշինյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:27 - 20 մարտի, 2024
«Փաշինյանը վախեցած ա ու մեզ էլ ուզում էր վախեցնել. մենք մի թիզ հող չունենք տալու». Ոսկեպարցիների բողոքի հավաքը
 |news.am|

«Փաշինյանը վախեցած ա ու մեզ էլ ուզում էր վախեցնել. մենք մի թիզ հող չունենք տալու». Ոսկեպարցիների բողոքի հավաքը |news.am|

news.am: Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում բնակիչները հավաք են անցկացրել՝ անհամաձայնություն արտահայտելով Փաշինյանի՝ իրենց հետ հանդիպմանը արտահայտած մտքերի հետ: «Մենք տալու բան չունենք, մենք ապրելու ենք այստեղ, մեռնելու ենք այստեղ: Մենք մի թիզ հող չունենք տալու: Եթե կողքից կօգնեն՝ կօգնեն, գլխներիս վրա տեղ ունեն: Այն ժամանակ էլ են եկել մեր տղերքը օգնել, հիմա էլ են պատրաստ գան ջոկատները: Սա մեր պապենական հողերն են: Վարչապետը, որ ասում է, նույնիսկ մեր գետի տեղը չգիտի: Երեւանում չեն պատկերացնում, որ եթե էդ հատվածները տվեցին, չեն կարողանալու Նոյեմբերյան գնան, էլ Ոսկեպար չեն գալու, կգնան Վանաձոր ու Ալավերդի: Փաշինյանի գնալուց հետո ավեկլի մարտական ենք տրամադրված: Եկավ մեզ լավ «դուխ տվեց» գնաց: Ուզեցավ մեջքներս կոտրի, բայց դա հնարավոր չի: Մենք մենակ էլ մեր հողը կպահենք, բայց եթե ժողովուրդը գա, միանա, ավելի հեշտ կպահենք»,-ասաց ոսկեպարցիներից մեկը: Մեկ ուրիշն էլ հավելեց. «Ուզեցավ աչքներս վախացնի, որ հոկտեմբերյանից կմտնեն, եթե էստեղ պատերազմ սկսվի: Նա ի՞նչ իրավունք ունի ասի՝ Թուրքիան էնտեղից կհարձակվի: Թուրքիան ի՞նչ  խնդիր ունի, Ադրբեջանը խնդիր ունի: Ասում ա՝ Ռուսաստանն էնտեղից կհարձակվի, Պակիստանն էնտեղից: Լավ ա՝ Իրանի ու Վրաստանի մասին էլ չասաց: Թուրքն ուզում է էս խելոք տղին վախացնի, որ խելոք հողերը տա, բայց դա չլնող բան է: Փաշինյանը վախեցած ա, ու ուզում է մեզ էլ վախացնի: Բայց մենք պատրաստ ենք մինչեւ վերջ կանգնելու»: Ոսկեպարցիները նշում են, որ ամբողջ Հայաստանը պետք է Ոսկեպարի շուրջը համախմբվի։  Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Տավուշի մարզ, որտեղ հանդիպել էր Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ։  ՀՀ վարչապետը մարտի 12-ին տված իր մամուլի ասուլիսի ընթացքում չէր բացառել, որ Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։  «Նախկինում էլ չեմ բացառել և չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսել Տավուշի մարզից։ Եվ այս գործընթացի շուրջ որոշումներ կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վերլուծությունից և Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները և իրադրության կայունության ապահովման պահանջները, անհրաժեշտությունները կառավարելու տրամաբանությամբ»,-նշել էր վարչապետը։
16:27 - 20 մարտի, 2024
Փաշինյանը 3 տարի առաջ «ձեռքը կկտրեր», հիմա կողմ է հանձնելուն. ինչ է սպասվում Տավուշում.

 |factor.am|

Փաշինյանը 3 տարի առաջ «ձեռքը կկտրեր», հիմա կողմ է հանձնելուն. ինչ է սպասվում Տավուշում. |factor.am|

factor.am: Մեծաթիվ անվտանգության աշխատակիցներով ու թիմակիցներով Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել էր իր ծննդավայր Տավուշ, որ ասի՝ Ադրբեջանին են հանձնելու Ալիևի պահանջած չորս գյուղերը։ Փաշինյանն իր հետ Ոսկեպար ու Կիրանց էր տարել Հայաստանի տարածքի մանրակերտն ու կրկնել, որ այս սահմաններից դուրս Հայաստան չկա։ Ուշագրավ է, որ ի տարբերություն իր վերջին ասուլիսի ընթացքում ցուցադրած մանրակերտի, որտեղ նաև Արծվաշենն էր, Տավուշում արդեն Արծվաշենը չկար։  Այս կապակցությամբ ամբողջ օրվա ընթացքում չհաջողվեց կառավարությունից պարզաբանում ստանալ։  Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Ոսկեպարում Փաշինյանն ասաց՝ եթե հիմա գնանք այստեղից, ասենք՝ ոչ, շաբաթվա վերջում պատերազմ կսկսվի։  Ինչպե՞ս Տավուշի մարզի գյուղերը հայտնվեցին Ադրբեջանին հանձնվող տարածքների ցանկում։  2020 թվականի նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան, մինչ Փաշինյանի, Պուտինի և Ալիևի ստորագրությամբ ընդունված վերջնական հայտարարությունը, որով պատերազմը դադարում էր Արցախում, մամուլում հրապարակվեց եռակողմ այդ փաստաթղթի նախնական տարբերակը։ Այդ փաստաթղթի 2-րդ կետով նախատեսվում էր Ադրբեջանին հանձնել Ղազախի շրջանի գյուղերը։ Արդեն հաջորդ օրը կառավարության պաշտոնական կայքում հրապարակված տարբերակում այդ կետը չկար։ Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելու՝ նախնական  փաստաթղթի շրջանառությունից շուրջ կես տարի անց՝ 2021 թվականի հունիսի 4-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ իրեն ստիպում էին, որ ստորագրեր, հանձներ, բայց ավելի շուտ ձեռքերը կկտրեր, քան նման բան կաներ։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից շուրջ երեք տարի անց ձեռքերը կտրելու ցանկությունը փոխարինվել է նոր զիջումների գնալու որոշումներով։ Քարտեզագիր Ռուբեն Գալչյանի խոսքով՝ չկա որևէ փաստաթուղթ, որն ապացուցում է ՀՀ-ում ադրբեջանական գյուղերի առկայություն։ Եթե այս գյուղերն անցնեն ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, ապա Հայաստանը ռազմավարական նշանակության ճանապարհների կորուստ է ունենալու։ Հայաստան-Վրաստան մայրուղու մի հատվածն անցնում է այն տարածքներով, որը Փաշինյանն առաջարկում է հանձնել Ադրբեջանին։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
22:03 - 19 մարտի, 2024
Հօգուտ Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման լավագույն փորձից հրաժարվելը, միջազգային փորձի անտեսումը ազգային կենսական շահերից հրաժարվելու վկայությունն են. «Հայաստան» խմբակցություն

Հօգուտ Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման լավագույն փորձից հրաժարվելը, միջազգային փորձի անտեսումը ազգային կենսական շահերից հրաժարվելու վկայությունն են. «Հայաստան» խմբակցություն

«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով մարտի 18-ին Տավուշի մարզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։ «Մարտի 18-ին Տավուշի մարզում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները հաստատում են ընթացող բանակցային գործընթացում ադրբեջանական նախապայմանները միակողմանիորեն բավարարելու մեր բոլոր մտահոգությունները: Մասնավորապես. • Առանց վերջնական համաձայնության և փոխադարձության սկզբունքի պահպանման՝ հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից: • Հատվածական սահմանազատման և սահմանագծման գործընթացը հենց Տավուշի մարզից սկսելը հանգեցնելու է ՀՀ առաջնագծի ամենաամուր և կահավորված հատվածի կազմաքանդմանը, էապես ջլատելու է ՀՀ պաշտպանական հնարավորություններն այդ հատվածում, անմիջական վտանգներ է ստեղծելու սահմանամերձ բնակչության համար: Ռազմավարական ճանապարհների նկատմամբ վերահսկողության փաստացի կորուստը բազմապատկելու է ՀՀ անվտանգային սպառնալիքները: Սեփական ժողովրդին շարունակաբար պատերազմով սպառնալու միջոցով ադրբեջանական չդադարող պահանջների կատարումը ոչ միայն չի կանխելու Ադրբեջանի կողմից նոր պահանջների առաջ քաշումը, այլև պարարտ հող է ստեղծելու վերջինիս կողմից նոր ագրեսիվ գործողությունների համար: Հօգուտ Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման լավագույն փորձից հրաժարվելը, միջազգային փորձի անտեսումը ազգային կենսական շահերից հրաժարվելու վկայությունն են: Հարկ է ընդգծել, որ հօգուտ այլ պետության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները, տարածքներ հանձնելը պետության դեմ ծանրագույն հանցագործություններ են»,- ասված է հայտարարության մեջ:
20:07 - 19 մարտի, 2024
Տավուշում տեղի ունեցողը որևէ կապ չունի պետական սահմանի դելիմիտացիայի հետ. սա անօրինական գործընթաց է. Թաթոյան

Տավուշում տեղի ունեցողը որևէ կապ չունի պետական սահմանի դելիմիտացիայի հետ. սա անօրինական գործընթաց է. Թաթոյան

Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սա անօրինական, միջազգային կանոններին հակասող գործընթաց է` մեր իրավունքների զանգվածային խախտումների և խաթարված անվտանգության հեռանկարով: Ադրբեջանն էլ այդքանով կանգ չի առնելու: Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ, որը բերելու է համայնքների մեկուսացման, միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ դառնալու են անօգտագործելի ու վտանգված, իսկ, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները չեն լրացնելու բացը: Վտանգվելու է հատկապես Տավուշով հայ-վրացական սահմանային հաղորդակցությունը: Ռազմավարական օբյեկտներ (գազատարներ, ջրային ռեսուրսներ և այլն) հայտնվելու են ադրբեջանական թիրախի կամ վերահսկողության ներքո: Լինելու են նոր տեղահանվածներ, մարդիկ զրկվելու են ազատ ու անվտանգ տեղաշարժվելու, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից, անօգտագործելի են դառնալու արոտավայրեր, խոտհարքներ ու վարելահողեր, այգիներ, խաթարված է լինելու մարդկանց արժանապատվությունն ուհոգեկան անդորրը: Այսինքն` տեղի է ունենալու այն, ինչ առկա է Սյունիքում, Վայոց ձորում ու Գեղարքունիքում` անվտանգության ընդգծված ռազմավարական խնդիրներով: Էլ չեմ խոսում համայնքների հարևանությամբ պարբերական դարձած ադրբեջանական կրանոցների ու ականների պայթյունների մասին: 2020թ. նոյեմբերից սկսած` բոլոր հնարավոր եղանակներով անընդհատ ասել եմ, որ անվտանգությունը չի կարելի առանձնացնել մարդուց, որ մարդու իրավունքները պետք է դրվեն Հայաստանի դիվանագիտության, բոլոր միջազգային հարթակներում քննարկումների հիմքում: Սա կօգներ ամրապնդել Հայաստանի միջազգային պաշտպանությունը, այդ թվում` պետական սահմանները պաշտպանելով: Ներկայում տեղի ունեցողն արդյունք է կոպիտ սխալներով քաղաքականության, որը միայն ուժեղացրել է ու շարունակում է ուժեղացնել Ադրբեջանին և թուլացրել Հայաստանի դիրքերը:
14:10 - 19 մարտի, 2024
Չորս գյուղերը ադրբեջանական են, ՀՀ-ին են անցել 1990-ականներին, այնտեղ հայեր չկան․ ՔՊ-ական պատգամավոր  |tert.am|

Չորս գյուղերը ադրբեջանական են, ՀՀ-ին են անցել 1990-ականներին, այնտեղ հայեր չկան․ ՔՊ-ական պատգամավոր |tert.am|

tert.am: Սահմանազատումը և սահմանագծումը, որքանով ես եմ տեղյակ, պետք է իրականացվի ընդհանուր Տավուշի մարզում, ո՛չ Բաղանիսից, ո՛չ էլ Բերքաբերից չի խոսվել, որ պետք է տրվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։ Լրագրողի հարցին՝ ո՞ր գյուղերն են, որ պետք է հանձնվեն Ադրբեջանին, Ղալումյանն ասաց․ «ՀՀ-ից նման գյուղեր չկան։ Հարցը շատ նուրբ ու զգայուն է, Փաշինյանը սահմանի բնակիչների հետ երկար հանդիպել ու ներկայացրել է իրավիճակը։ Գյուղերի պատկանելու կամ չպատկանելու հարցի պատասխանը տալու է սահմանազատող հանձնաժողովը՝ քարտեզների ու համատեղ աշխատանքի հիման վրա։  ՀՀ 29․800-ից որևէ տարածք չի հանձնվելու, այս գյուղերի պատկանելությունը իմ համարելով չի ու բացարձակ նշանակություն չունի, թե ում տիրապետության տակ է, կա միջազգային իրավունք։ Ադրբեջանի տիրապետության տակ էլ բազմաթիվ հայկական հողեր կան։ Նշված գյուղերը փաստացի ադրբեջանական բնակեցված գյուղեր են եղել, իսկ այն 31 գյուղերը, որոնց մասին Փաշինյանն է խոսում, հանդամասեր են, խոտհարքներ են, վարելահողեր են»։ Հարցին՝ հանձնվող գյուղերի բնակիչների հարցը ինչպե՞ս է լուծվելու, Ղալումյանը ասաց․ «Այնտեղ ոչ մի հայկական բնակավայր չկա, դրանք ադրբեջանական գյուղեր են եղել, որոնք 1990-ականներին անցել են ՀՀ-ի վերահսկողության տակ, բայց այնտեղ հայեր չեն ապրում։ Համոզված չեմ, որ այնտեղ տուն կա,  եթե լինեն էլ, պետության կողմից լուծում կստանան։ Այս ամենը խաղաղության գործընթացի մի մասն է, պետք է գնալ լուծումների ու այդ հարցը մեկընդմիշտ լուծել»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:43 - 19 մարտի, 2024
Ադրբեջանը չի նահանջելու, բայց մենք պետք է կանգնենք մեր սահմանագծին և լինենք պահանջողի դիրքում. Փաշինյան |tert.am|

Ադրբեջանը չի նահանջելու, բայց մենք պետք է կանգնենք մեր սահմանագծին և լինենք պահանջողի դիրքում. Փաշինյան |tert.am|

tert.am: Եթե մենք այստեղ ենք կանգնած, մեր կանգնած տեղն օրինական է և որևէ մեկը մեզ հարվածելու իրավունք չունի, եթե մենք կանգնենք այնտեղ, մենք կդառնանք թիրախ։ Այս մասին երեկ՝ մարտի 18-ին Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանագծման ու սահմանազատման խնդրին։ «Չկա այնպիսի հարց, որ դուք տալիս եք, բայց մենք մեզ չենք տալիս։ Ընդհակառակը, կան բազմաթիվ հարցեր, որ ձեր մտքով չեն անցնում բայց մենք մեզ տալիս ենք։ Դուք պետք է հարց տաք՝ եթե մենք գալիս և հստակ կանգնում ենք սահմանագծին, Ադրբեջանը մնացած բոլոր տեղերում, որտեղ սահմանագծից առաջ է, նահանջելո՞ւ է։ Ես ձեզ ուղիղ ուզում եմ ասել՝ ո՛չ, չի նահանջելու, բայց սա իրադրության մեր գնահատականը չի փոխում, որովհետև այս իրադրության մեջ մեզ ավելի լավ է մենք կանգնենք մեր սահնագծին և լինենք պահանջողի դիրքում, քան կանգնենք սահմանագծից առաջ՝ իմանալով, որ նրանք դա որպես թիրախ են օգտագործելու»,- նշել է վարչապետը։ «Սա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանն է։ Մենք ուզում ենք, որ բոլորը ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչեն, բայց մյուս կողմից մեկ-մեկ տպավորություն է, որ մենք ինքներս ՀՀ տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում։ Ինչ-որ տեղ սկսվում է երկիրը, մենք չպիտի նայենք՝ ինչից է 50 մետր հեռու, որտեղ էլ սկսվի ինչ-որ բանից 50 մետր հեռու է լինելու, 100 մետր այն կողմ, կամ թեկուց երեք սմ։ Մեր խնդիրն հետևյալն է՝ 1 մմ ճշտությամբ մեր երկրի տարածքը որոշենք։ Երբ խոսում ենք տների մասին մեր հարցը պետք է ձևակերպենք մի ձև․ այս տունը ՀՀ տարածում է, թե ՀՀ տարածքում չէ։ Եթե ՀՀ տարածքում չէ, ՀՀ կառավարությունը պետք է ասի՝ հարգելի՛ քաղաքացի, որքան պետք է փոխհատուցենք, որ Դուք Ոսկեպարում մեկ ուրիշ տեղ տուն կառուցեք կամ գանք մենք կառուցենք»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ Շուռնուխում այժմ ևս նույն խնդիրն է, սակայն մարդիկ ապրում են և տներ են կառուցվում։ Փաշինյանի խոսքով մարդիկ այս սահմանին կարող են ազատ ապրել այն պայմաններում, երբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լինի այնպիսին, ինչպիսին հայ-վրացական կամ նույնիսկ հայ-թուրքական սահմանին է, իսկ սահմանագծումը թույլ կտա անտեսանելի պարիսպ կառուցել։ «Մենք կարող ենք էստեղից դուրս գալ, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Ես գիտեմ՝ ինչ է լինելու այդ պատերազմի վերջում։ Հետո որ իրար մի տեղ տեսնենք, Երևանի Հանրապետության հրապարակում, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, մենք էդքան ինֆորմացիա չունենք, բա դու էդքան տեղեկություն գիտեիր, բա դու ինչ էիր անում»,- հայտնել է Փաշինյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:49 - 19 մարտի, 2024