Բելգիա

Սահմանադրական միապետություն Եվրոպայում։ Բելգիան կառավարում է թագավորը, բայց նրա իշխանությունը սահմանափակված է խորհրդարանով։ Սահմանակցում է Նիդերլանդներին, Գերմանիային, Լյուքսեմբուրգին և Ֆրանսիային։ Բելգիան Եվրոպական միության հիմնադիր անդամ է, ինչպես նաև Բելգիայում են գտնվում Եվրամիության, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների նստավայրերը։ Տարածքը 30 528 կմ² է, բնակչությունը 11 150 516 մարդ։

Դեսպան Բալայանը Բելգիայի խորհրդարանի նախագահին ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները

Դեսպան Բալայանը Բելգիայի խորհրդարանի նախագահին ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները

Մարտի 12-ին դեսպան Բալայանը հանդիպում ունեցավ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ։ Այս մասին հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Բելգիայի համագործակցության լայն օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք շեշտվեց մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված համատեղ ջանքերի արդյունքում արձանագրված արդյունքները։ Զրուցակիցները ընդգծեցին Բելգիայի կառավարության կազմավորման համաձայնագրում Հայաստանին աջակցության ներառումը՝ որպես առանձնահատուկ բարեկամության դրսևորում։ Դեսպան Բալայանը Բելգիայի խորհրդարանի նախագահին ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները և այդ ուղղությամբ Հայաստանի ջանքերը՝ կայուն և հարատև խաղաղության հաստատման նպատակով։
21:34 - 12 մարտի, 2025
ՀՀ ԱԺ նախագահը Բելգիայի գործընկիերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին

ՀՀ ԱԺ նախագահը Բելգիայի գործընկիերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Վալերի Դե Բուի հետ:  Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր` անդրադարձ կատարելով նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման բազմակողմ օրակարգին եւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների թեմային: Ալեն Սիմոնյանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ դրա իրագործմամբ տարածաշրջանի երկրների համար ընձեռվող նոր հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին ու տարածաշրջանային հետաքրքրության այլ հարցերի:
15:51 - 07 փետրվարի, 2025
Ակնկալում ենք Հայաստան-Բելգիա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ամրապնդում և բազմակողմանի կապերի խորացում. Փաշինյան

Ակնկալում ենք Հայաստան-Բելգիա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ամրապնդում և բազմակողմանի կապերի խորացում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր վարչապետին: «Շնորհավորում եմ Բարտ դե Վեվերին Բելգիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մեր բոլոր բելգիացի գործընկերներին՝ կոալիցիոն բանակցությունների հաջող ավարտի համար: Ակնկալում ենք Հայաստան-Բելգիա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ամրապնդում և բազմակողմանի կապերի խորացում»,- գրել է Փաշինյանը X-ի իր էջում: Բելգիայի նախարարների նոր կաբինետի հարցով բանակցություններն ընթացել են մոտ 8 ամիս և ավարտվել հինգ կուսակցության կոալիցիայի մասին համաձայնագրով: Կառավարության նորընտիր ղեկավար Բարտ դե Վեվերը, որն ավելի վաղ հանդես է եկել Ֆլանդրիայի լայն ինքնավարության օգտին, ընդհուպ Բելգիայից նրա անջատումը, երկուշաբթի հավատարմության երդում է տվել թագավորին՝ բելգիական դաշնային պետության միասնության խորհրդանշանին:
18:17 - 03 փետրվարի, 2025
Մհեր Գրիգորյանը և Բելգիայի դեսպանը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի իրականացումը

Մհեր Գրիգորյանը և Բելգիայի դեսպանը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի իրականացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Հանդիպմանը ներկա էր գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության ռազմական կցորդ գնդապետ Մարկ Լեֆեբվրը: Հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման կարևորությունը՝ տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից: Երկուստեք կարևորվել է նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատման գործընթացի իրականացումը:
12:36 - 24 հունվարի, 2025
Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

Բելգիայում, Լյուքսեմբուրգում և Եվրոպական միությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հունվարի 21-ին հանդիպում է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Վալերի դը Բուի հետ։   Այս մասին հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը։  Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Բելգիայի, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության գործընկերության ձեռքբերումները և այդ գործընթացներում խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերակատարությունը։  «Զրուցակցի խնդրանքով դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ հետևողական ջանքերը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,-նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
14:40 - 22 հունվարի, 2025
ՀՀ ՔԿ նախագահը և Բելգիայի դեսպանը քննարկել են հանցավորության մի շարք տեսակների դեմ պայքարում հնարավոր գործակցության հեռանկարները

ՀՀ ՔԿ նախագահը և Բելգիայի դեսպանը քննարկել են հանցավորության մի շարք տեսակների դեմ պայքարում հնարավոր գործակցության հեռանկարները

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին և Բելգիայի դաշնային ոստիկանության և Միջազգային ոստիկանական համագործակցության տնօրինության առաջին գլխավոր տեսուչ Ֆրանկ Դեբյուշերին։   Հայաստանում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ շնորհավորելով Էրիկ Դե Մույնքին՝ Կոմիտեի նախագահը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու բարեկամ երկրների միջև բազմակողմ հարաբերությունների զարգացմանը։   Արգիշտի Քյարամյանը նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեն շահագրգռված է հատկապես իրավական փոխօգնության, փորձի և տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև` անդրազգային հանցավորության դեմ պայքարում Բելգիայի իրավասու մարմինների հետ սերտ փոխգործակցություն հաստատելու հարցում։   Դրա համար կարևոր նախադրյալ է ստեղծում այն, որ նախընթաց ժամանակահատվածում ՀՀ ՔԿ-ի կողմից Բելգիայի իրավասու մարմիններին ուղարկված իրավական օգնության բոլոր հարցումներն արժանացել են օպերատիվ արձագանքի և անկատար չեն մնացել։   Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանում դեսպանատուն բացելու` Բելգիայի Թագավորության կառավարության որոշումը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացման կարևոր ազդակ է։   Վստահություն հայտնելով, որ դրա արդյունքում նոր լիցք կստանա նաև համագործակցությունը իրավապահ ոլորտում, Էրիկ Դե Մույնքը նշել է, որ իր այցը ՀՀ քննչական կոմիտե նպատակ ունի որոշակիացնելու այն կարիքներն ու ոլորտները, որոնց ուղղությամբ ջանքերի համատեղումն առավել նպատակային կարող է լինել։ Ֆրանկ Դեբյուշերը հավելել է, որ իրավապահ ոլորտում հետագա կապերի ամրապնդումը միջազգային հանցավորության դեմ պայքարում կարողությունները զարգացնելու հիմք է, ինչին ուղղված է լինելու նաև իր հետագա գործունեությունը։   Հանդիպման շրջանակներում Արգիշտի Քյարամյանը հյուրերին ընդհանուր գծերով ծանոթացրել է Քննչական կոմիտեի գործառույթներին, առաջնահերթություններին և համակարգում կատարված բարեփոխումներին։   Քննարկվել են կիբեռհանցագործությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կրիպտոարժույթներով փողերի լվացման, ինչպես նաև՝ ապօրինի միգրացիայի դեմ պայքարում հնարավոր գործակցության մեխանիզմներն ու հեռանկարները։   Կարևորվել է Բրյուսելում 2024 թ. ապրիլին ստորագրված՝ իրավական համագործակցության ոլորտում ՀՀ իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև ստորագրված համաձայնագիրը, որը նոր մակարդակ է տեղափոխում քրեաիրավական ոլորտում Հայաստանի և ԵՄ միջև հարաբերությունները։  
18:32 - 23 հոկտեմբերի, 2024
Աննա Վարդապետյանը Բելգիայի դեսպանին է ներկայացրել Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին

Աննա Վարդապետյանը Բելգիայի դեսպանին է ներկայացրել Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հանդիպումը նախաձեռնելու համար և կարևորել Բելգիայի՝ որպես Եվրոպական միության հիմնադիր անդամի աջակցությունը Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումներին: Դեսպան Էրիկ դե Մույնքը վերահաստատել է Բելգիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին և այդ համատեքստում ընդգծել Բրյուսելում 2024 թվականի ապրիլի 5-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի կարևորությունը: Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, կոռուպցիոն գործերի քննության շրջանակում պետական և համայնքային շահերի պաշտպանությանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը և այլն: Գլխավոր դատախազն ու Հայաստանում Բելգիայի դեսպանը քննարկել են վերոնշյալ ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու հնարավորություններն ու անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
16:50 - 11 հոկտեմբերի, 2024
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բելգիա համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի քննարկումներին և վերջին զարգացումներին: Վարչապետն անընդունելի համարելով վերջին օրերին ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը՝ ընդգծել է Հայաստանի Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Բելգիայի վարչապետը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերը` ողջունելով այդ ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ու դրա սկզբունքների շուրջ: Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր դը Քրուն քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման շուրջ: Բելգիայի վարչապետը հայտնել է իր գլխավորած Կառավարության պատրաստակամությունը` նպաստելու այդ գործընթացին:
14:06 - 05 հոկտեմբերի, 2024
Հայաստանում ռեզիդենտ դեսպանության հիմնումը կարեւոր է ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման համատեքստում. Հակոբ Արշակյանը՝ Բելգիայի նորանշանակ դեսպանին

Հայաստանում ռեզիդենտ դեսպանության հիմնումը կարեւոր է ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման համատեքստում. Հակոբ Արշակյանը՝ Բելգիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է մեր երկրում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։ Ողջունելով հյուրին՝ Հակոբ Արշակյանը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում առաջին ռեզիդենտ դեսպանի պատասխանատու եւ պատվաբեր պաշտոնը ստանձնելու առթիվ, մաղթել հաջողություններ այդ կարեւոր առաքելության իրականացման գործում: Անդրադառնալով հայ-բելգիական հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ այդ համագործակցության վկայությունն է ռեզիդենտ դեսպանության հիմնումը Հայաստանում, ինչը կարեւոր է նաեւ ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման համատեքստում: Հակոբ Արշակյանը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ խորհրդարանների միջեւ համագործակցությունն ամուր հիմքերի վրա է դրված, երկկողմ հարաբերություններն արտացոլված են ինչպես նախագահների, այնպես էլ բարեկամական խմբերի հաճախակի հանդիպումների տեսքով: Ի թիվս բարեկամական խմբերի միջեւ համագործակցության շրջանակում կայացած հանդիպումների՝ ԱԺ նախագահի տեղակալը հիշատակել է 2023 թվականի նոյեմբերի 20-ին Երեւանում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Պետեր Դը Ռուվերի հետ հանդիպումը:  Պետեր Դը Ռուվերը հունիսի 9-ին Բելգիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ընտրվել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ: «Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին մեծապես աջակցություն ցուցաբերած ու Հայաստանի եւ հայ ժողովրդի համար կարեւոր հարցերի վերաբերյալ սկզբունքային ու անաչառ դիրքորոշում հայտնած քաղաքական գործչի նշանակումն այդ կարեւոր պաշտոնում լրացուցիչ երաշխիք է, որ նոր առաջընթաց կգրանցենք երկու խորհրդարանների հարաբերություններում»,- փաստել է ԱԺ փոխնախագահն ու հավելել, որ այս համատեքստում արժեքավոր ցուցիչ է նաեւ Բելգիայի խորհրդարանում բարեկամական խմբի արագ կազմավորումը: ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել բելգիացի խորհրդարանականներին 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելուց մի քանի օր անց Հայաստան այցելելու համար՝ փաստելով, որ այդ քայլը 2020 թվականի պատերազմից հետո Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ընդունած բանաձեւերի շարունակությունն էր: Դեսպանն իր հերթին արժեւորել է երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերը, նշել հատկապես տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության զարգացման, ներդրումների խթանման կարեւորությունը: Դեսպանը հայտնել է, որ հոկտեմբեր ամսին ՏՏ համաշխարհային կոնգրեսի (WCIT 2024) շրջանակում Բելգիայից Հայաստան մի խումբ գործարարների այց է նախատեսված: Վերջիններս հանդիպումներ կունենան հայաստանցի գործընկերների հետ՝ ուսումնասիրելով ներդրումների հնարավորությունները: Հակոբ Արշակյանը եւս կարեւորել է վերոնշյալ բնագավառներում համագործակցությունը, ներկայացրել մեր երկրի գործուն քայլերն ու միջոցառումներն այս ուղղությամբ:
17:09 - 23 սեպտեմբերի, 2024
Բելգիայում կառավարություն կազմելու փորձն ավարտվել է անհաջողությամբ
 |tert.am|

Բելգիայում կառավարություն կազմելու փորձն ավարտվել է անհաջողությամբ |tert.am|

tert.am: Բելգիայում կառավարություն կազմելու առաջին փորձն ավարտվել է անհաջողությամբ. երկրի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած աջակողմյան «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցության ղեկավար Բարտ դե Վևերը թագավոր Ֆիլիպին է վերադարձրել կոալիցիայի ձևավորման բանակցություններ վարելու իր մանդատը:  Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ օգոստոսի 23-ին թագավորը խորհրդակցություններ կսկսի կառավարություն ձևավորելու բանակցություններին մասնակցող հինգ կուսակցությունների նախագահների հետ։  Բանակցությունները կենտրոնացած կլինեն Վևերի կողմից առաջարկված լուրջ սոցիալ-տնտեսական բարեփոխումների վրա. կենսաթոշակային և հարկային համակարգերի բարեփոխումներ,  պետական ծախսերի կրճատումներ և այլն: Մինչ բանակցությունները կշարունակվեն, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի կառավարությունը, որի «Բաց ֆլամանդական լիբերալներ և դեմոկրատներ» կուսակցությունը ջախջախիչ պարտություն կրեց հունիսյան ընտրություններում, կշարունակի կատարել իր պարտականությունները: 2019 թ. ընտրություններից հետո կառավարությունը ձևավորվեց միայն 493 օր անց։ Առանց նոր կառավարության մնալու Բելգիայի ռեկորդը կազմում է 541 օր։  
11:55 - 23 օգոստոսի, 2024