Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Մհեր Գրիգորյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Մհեր Գրիգորյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Մագդալենա Գրոնոյին նշանակման կապակցությամբ և մտքեր փոխանակել նրա հետ տարածաշրջանային զարգացումների շուրջ: Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությանը: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատման գործընթացի լիարժեք իրականացման կարևորությունը:
18:55 - 09 հունվարի, 2025
Առաջիկայում լինելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ |factor.am|

Առաջիկայում լինելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ |factor.am|

factor.am: Առաջիկայում լինելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպում, բայց ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չկա, այս մասին Factor.am-ի գրավոր հարցին ի պատասխան հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 18-ին, Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ մոտ ժամանակներում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում կլինի։ Գրիգորյանը նաև նշել էր, որ հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա։ Երեկ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է կայանա հունվարին։ «Ամեն դեպքում, մենք դա առաջարկել ենք»,-նշել էր նա։
10:53 - 08 հունվարի, 2025
ՀՀ եւ ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով |armenpress.am|

ՀՀ եւ ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Ընթացիկ տարվա դեկտեմբերի 15֊ի դրությամբ Հայաստանի ու Ռուսաստանի միջև օդային ճանապարհով փոխադրվել է ավելի քան 28 հազար տոննա բեռ, ինչը 12 տոկոսով գերազանցել է բեռնափոխադրումների նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:  Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Մոսկվայում կայացած Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։  Նա նշել է, որ նույն ժամանակահատվածում երկու երկրների միջեւ օդային ճանապարհով փոխադրվել է շուրջ 2.4 միլիոն ուղեւոր։  Փոխվարչապետը խոսել է նաև երկաթուղային տրանսպորտով ուղևորափոպադրումների աճի մասին։  «Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում երկաթուղային տրանսպորտով փոխադրվողների թիվն աճել է 7 տոկոսով` կազմելով 480 հազար մարդ»,- ասել է նա։ 
21:47 - 20 դեկտեմբերի, 2024
Ադրբեջանից դեռ պաշտոնական արձագանք չկա ապաշրջափակման հարցով Հայաստանի առաջարկներին․ փոխվարչապետ |armenpress.am|

Ադրբեջանից դեռ պաշտոնական արձագանք չկա ապաշրջափակման հարցով Հայաստանի առաջարկներին․ փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի կողմից Ադրբեջանին ուղարկված առաջարկներին։ Լրագրողի հարցին, թե ի՞նչ առաջարկներ են ներկայացվել Ադրբեջանին և ի՞նչ արձագանք է եղել, Մհեր Գրիգորյանը նշեց, որ առաջարկների բովանդակությունը չի ցանկանում բացել, քանի դեռ պաշտոնական արձագանք չկա։ «Ես տեղյակ եմ, թե ինչ առաջարկների մասին է խոսքը, բայց, քանի դեռ պաշտոնական արձագանք չկա, չեմ ցանկանում բացել դրանց բովանդակությունը»,- ասաց փոխվարչապետը։  Անդրադառնալով Ադրբեջանի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ շարունակական հայտարարություններին՝ Մհեր Գրիգորյանը շեշտեց, որ Հայաստանի համար այս հարցում գոյություն ունեն անշրջանցելի կարմիր գծեր։  «Բազմիցս կրկնել ենք, որ կան կարմիր գծեր, որոնց հատումը ուղղակի անհնար է։ Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել և մեկնաբանել այդ տերմինը։ Չի լինելու նման բան։ Մենք շարունակաբար կրկնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է և պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց շատ դոգմատիկ կանոնների՝ ինքնիշխանության և իրավազորության ներքո»,- ասաց Գրիգորյանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանը և Ադրբեջանը կարող են հասնել փոխադարձ ընդունելի լուծման։ Նա նշել էր, որ Հայաստանն ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Ադրբեջանին։ 
14:58 - 18 դեկտեմբերի, 2024
ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին Մհեր Գրիգորյանը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին Մհեր Գրիգորյանը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին:Նիստի օրակարգում ընդգրկված էին երկու տասնյակ հարցեր ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ընդլյանման վերաբերյալ, մասնավորապես՝ առևտրատնտեսական և տրանսպորտի ոլորտներում: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսվարողների միջև համագործակցության և բարձր տեխնոլոգիաների ներդրման կարևորությանը: Փոխվարչապետն իր ելույթում նշել է, որ կայուն և ներառական տարածաշրջանային տնտեսական զարգացումը հնարավոր չէ ապահովել առանց անհրաժեշտ ժամանակակից ենթակառուցվածքային ցանցի և անխափան լոգիստիկայի կազմակերպման: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանն ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը, որի նպատակն է տարածաշրջանի առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացումը սահմանների ապաշրջափակման և տրանսպորտային ենթակառուցվածքների տարածաշրջանային համակարգի ստեղծման միջոցով, ինչպես արևելք-արևմուտք, այնպես էլ հյուսիս-հարավ ուղղություններով: Նիստի ավարտից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի մյուս մասնակիցների հետ շրջայց է կատարել Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանում, ծանոթացել համալսարանում մշակված նորարարություններին:  
19:40 - 12 դեկտեմբերի, 2024
Մհեր Գրիգորյանը Եվրահանձնաժողովի պաշտոնյայի հետ հանդիպմանն ընդգծել է մուտքի արտոնագրերի ազատականացման դրական զարգացումները

Մհեր Գրիգորյանը Եվրահանձնաժողովի պաշտոնյայի հետ հանդիպմանն ընդգծել է մուտքի արտոնագրերի ազատականացման դրական զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրահանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։   Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ մեկնարկած երկխոսության շրջանակներում իրականացվող միջոցառումները:   Մհեր Գրիգորյանն ընդգծել է մուտքի արտոնագրերի ազատականացման արդյունքում հնարավոր դրական զարգացումները, ինչպես տնտեսության առանձին ճյուղերի, այնպես էլ մարդկանց շարժունակությունը:   Մհեր Գրիգորյանն առանձնակի շեշտել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման կարևորությունը և ԵՄ գործընկերներին ներկայացրել առանցքային ոլորտներում իրականացված և նախանշված բարեփոխումները:   Զրուցակիցներն անդրադարձել են սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության, ինչպես նաև սահմանների կառավարման հարցերին:
19:21 - 11 դեկտեմբերի, 2024
Վարորդները ձմռանը ձմեռային անվադողերով չերթևեկելու դեպքում կտուգանվեն

Վարորդները ձմռանը ձմեռային անվադողերով չերթևեկելու դեպքում կտուգանվեն

Հայաստանում վարորդները նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով, այդ ընթացքում ամառային անվադողերով երթևեկելու դեպքում նրանք կտուգանվեն:  Համապատասխան նախագիծը հավանություն ստացավ կառավարության նիստում:  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նկատեց՝ հանրապետությունում ձյան կամ հորդառատ տեղումներով պայմանավորված՝ ընդհանուր օգտագործման ճանապարհներին գրանցվում են ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնց պատճառներից է նաև եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթևեկելը:  «Ներկայում գործող ճանապարհային երթևեկության կանոններում բացակայում է ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը: Ուստի, առաջարկում ենք ճանապարհային երթևեկության կանոնների, տրանսպորտային միջոցների  շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկում ավելացնել նոր պայմաններ, որոնց առկայության դեպքում կարգելվի տրանսպորտային միջոցների շահագործումը: Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3.5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն լինի ձմեռային անվադողեր: Երկրորդ՝ կարգելվի, եթե սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը կլինի 4մմ կամ դրանից պակաս։ Երրորդ՝ ամռան ամիսներին արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց վրա տեղադրված են բութակավոր հակասահքային  անվադողեր»,-ասաց նախարարը: Եթե արձանագրվի վարչական իրավախախտումը, նախատեսվում է 5000 դրամի չափով տուգանք, իսկ եթե այդ պատճառով մեքենան հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ, ապա՝ 20 հազար դրամ:   Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց տուգանքների չափերը խստացնել: Նախագիծը նպատակ ունի բարելավել ճանապարհային անվտանգության մակարդակը, եղանակային անբարենպաստ պայմաններում նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը՝ դրանով իսկ կրճատելով զոհերի ու վիրավորների թիվը: Նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2024թ դեկտեմբերի 10-ից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ այս որոշումը քաղաքացիների մի մասի շրջանում որոշակի դժգոհություն է առաջացնելու: «Բայց հանրապետությունում ակնհայտորեն կան վարորդներ, որոնք ձմռանն ավտոմեքենաները վարում են ամառային անվադողերով: Մենք այդ վարորդների համար որոշակի լրացուցիչ ծախս ենք նախատեսում: Սակայն դա այն որոշումներից է, որ պետք է կայացնենք»,-ասաց Փաշինյանը:   
14:04 - 28 նոյեմբերի, 2024
Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը

Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի համանախագահությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։  Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտում կարևոր նշանակություն ունեցող նախագծերը և ծրագրերը, այդ թվում՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց», Հյուսիս-Հարավ ճանապարհի «Սիսիան-Քաջարան» հատված, «Դիմակայուն Սյունիք» շրջանակային վարկային ծրագրերը, «Դիմակայության և աճի» պլանի շրջանակում Հայաստանում նոր նախաձեռնությունները: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ կառավարության, Եվրոպական միության և միջազգային ֆինանսական կազմակերպությունների Հայաստանյան գրասենյակների ղեկավարները:
17:55 - 27 նոյեմբերի, 2024
Հայաստանը պատրաստակամ է աջակցելու ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյանը՝ Իսպանիայի դեսպանին

Հայաստանը պատրաստակամ է աջակցելու ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյանը՝ Իսպանիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին: Այդ մասին հայտնում են Կառավարությունից։ Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ: Մհեր Գրիգորյանը կառավարության անունից ցավակցություններ է հայտնել Իսպանիայի արևելյան շրջաններում ավերիչ ջրհեղեղի հետևանքով հարյուրավոր զոհերի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով անհրաժեշտ աշխատանքների շուրջ՝ անդրադառնալով հնարավոր նոր ուղիղ չվերթների քանակի ավելացմանը: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
21:23 - 21 նոյեմբերի, 2024
Մհեր Գրիգորյանը և դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն քննարկել հայ-իտալական համագործակցության հեռանկարները առևտրատնտեսական ոլորտում

Մհեր Գրիգորյանը և դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն քննարկել հայ-իտալական համագործակցության հեռանկարները առևտրատնտեսական ոլորտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանн ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստան-Իտալիա հարաբերությունների կայուն զարգացումը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային համատեքստում: Փոխվարչապետը շեշտեց վերջին տարիներին համագործակցության լուրջ դինամիկա գրանցած կրթության ոլորտը, ինչը երկու երկրների ջերմ հարաբերություններն ապագա սերունդներին փոխանցելու կարևոր գրավական է։ Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների խորացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման կարևորությանը:
18:05 - 19 նոյեմբերի, 2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: «Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է ՎԶԵԲ տնօրենին նշանակման կապակցությամբ և ներկայացրել Կառավարության գերակայությունները և բարեփոխումների օրակարգը: Փոխվարչապետը կարևորել է Հայաստանում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը, հատկապես ընդգծելով մասնավոր հատվածի մրցունակության աճը խթանող միջոցառումների կարևորությունը: Զրուցակիցները քննարկել ենՀայաստանում կապիտալ շուկայի զարգացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային ծրագրերին և դրանցում Հայաստանի մասնակցության կարևորությանը: Այս համատեքստում շեշտվել է Խաղաղության խաչմերուկ նախաձեռնության կարևորությունը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ՎԶԵԲ Հայաստանի համար 2025-2030 թվականների ռազմավարության նախագծի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ:
22:42 - 12 նոյեմբերի, 2024