Վաշինգտոնը ենթադրում է, որ Պեկինը կապ էր հաստատել Մոսկվայի հետ՝ կանխելու միջուկային զենքի կիրառումը
 |azatutyun.am|
16:08 - 04 հունվարի, 2025

Վաշինգտոնը ենթադրում է, որ Պեկինը կապ էր հաստատել Մոսկվայի հետ՝ կանխելու միջուկային զենքի կիրառումը |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնը հիմքեր ունի ենթադրելու, որ Չինաստանի իշխանությունները ժամանակին կապ են հաստատել Ռուսաստանի հետ` նպատակ ունենալով կանխել Մոսկվայի կողմից միջուկային զենքի կիրառումը: Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Առաջիկա շաբաթներին պաշտոնին հրաժեշտ տվող Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ը «շատ մտահոգված էր» միջուկային սպառնալիքով։
«Նույնիսկ եթե հավանականությունը 5-ից հասնի 15 տոկոսի, երբ խոսքը միջուկային զենքի մասին է, չկա ավելի լուրջ բան», - ընդգծել է պետքարտուղարը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Մոսկվան մտադիր չէ առաջինը միջուկային զենք կիրառել, շեշտելով, որ այդ զենքին դիմելը կլինի անվտանգության վերջին միջոցը։ Միաժամանակ, Կրեմլի ղեկավարն անցած նոյեմբերին միջուկային նոր դոկտրին հաստատեց, որը մասնավորապես թույլ է տալիս Մոսկվային միջուկային զենք օգտագործել ոչ միայն Ռուսաստանի գոյությունը վտանգող սպառնալիքի, այլև տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած լայնածավալ, նույնիսկ ոչ միջուկային հարձակման դեպքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել