Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Փեզեշքիանի հետ |azatutyun.am|

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Փեզեշքիանի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ Մակրոնը նշել է, որ իր ուղերձը Թեհրանին եղել է՝ վերադառնալ բանակցային սեղան՝ քննարկելու բալիստիկ և միջուկային հարցերը, ինչպես նաև վերականգնել ԱԷՄԳ-ի աշխատանքը Իրանում։ Իրանական կողմը հեռախոսազրույցից մանրամասներ չի ներկայացրել: Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանը կողմ քվեարկեց ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը կասեցնելու նախագծին՝ պատճառաբանելով, թե գործակալությունը չի դատապարտել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումներն Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Նախագծով գործակալության տեսուչներին արգելվում է մուտք գործել միջուկային օբյեկտներ քանի դեռ, ինչպես պնդում է Թեհրանը, չի երաշխավորվում դրանց անվտանգությունը։ Ավելի ուշ ծրագրին հավանություն էր տվել Իրանի Սահմանադրական խորհուրդը։ Իրանն այս որոշումն ընդունեց Արևմուտքի հետ քաղաքական հակամարտության ամենաթեժ փուլերից մեկում։ Թեհրանը համարում է, որ գործակալությանը չեզոք չէ և Արևմուտքի կողմից որպես ճնշման գործիք է օգտագործվում։
11:03 - 30 հունիսի, 2025
Մահսուդ Փեզեշքիանը զանգահարել է Էմանյուել Մակրոնին
 |azatutyun.am|

Մահսուդ Փեզեշքիանը զանգահարել է Էմանյուել Մակրոնին |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը X-ի իր էջում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: «Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զանգահարել է ինձ։ Ես իմ խորը մտահոգությունն արտահայտեցի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Այստեղ իմ դիրքորոշումը հստակ է. Իրանը երբեք չպետք է ձեռք բերի միջուկային զենք և պետք է լիարժեք երաշխիքներ տրամադրի, որ իր մտադրությունները խաղաղ բնույթի են։ Ես համոզված եմ, որ պատերազմը դադարեցնելու և ավելի մեծ վտանգներից խուսափելու ճանապարհ կա։ Դրան հասնելու համար մենք կարագացնենք Իրանի հետ Ֆրանսիայի և նրա եվրոպացի գործընկերների կողմից գլխավորած բանակցությունները»,- գրել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ իր պահանջն է կրկնել, որպեսզի Ֆրանսիայի քաղաքացիներն ազատ արձակվեն կալանքից ու վերադառնան Ֆրանսիա։
17:17 - 21 հունիսի, 2025
Մակրոնը Իրանի նախագահին զսպվածության կոչ է արել՝ նշելով, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ խնդիր է

Մակրոնը Իրանի նախագահին զսպվածության կոչ է արել՝ նշելով, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ խնդիր է

Հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։  Այս մասին X-ի իր էջում գրել է Մակրոնը՝ ընդգծելով, որ առաջին հերթին ինքը պահանջել է ազատ արձակել իրենց երկու հայրենակիցներին, որոնք «անընդունելի պայմաններում» գերի են պահվում «իրանական ռեժիմի կողմից» ավելի քան 3 տարի։ «Հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի անկայունության լուրջ ռիսկը՝ ես կոչ եմ արել, որ Իրանում և ավելի լայն տարածաշրջանում գտնվող մեր դիվանագիտական ներկայացուցչությունները չթիրախավորվեն»,- գրել է նա՝ հավելելով, որ նաև կոչ է արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ սրացումից խուսափելու համար։ «Իրանի միջուկային ծրագիրը լուրջ խնդիր է և պետք է լուծվի բանակցությունների միջոցով։ Դրա համար ես հրավիրել եմ նախագահ Փեզեշքիանին շտապ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և հասնել համաձայնության, որը դեէսկալացիայի միակ կենսունակ ճանապարհն է»,- նշել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ պատրաստ են ներդրում ունենալ և մոբիլիզացնել բոլոր ջանքերը՝ այդ նպատակին հասնելու համար։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային X-ի իր էջում գրել է․ «Իսրայելը թիրախավորում է խաղաղ միջուկային կայանները, ռմբակոծում է տները սպանում է իրանցիների սառնասրտորեն, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը։ Մինչդեռ Մակրոնն ընտրում է «հիմա»-ն Իրանի միջուկային ծրագրից խոսելու համար։ Կեղծավորությունը ապշեցուցիչ է»։
22:23 - 14 հունիսի, 2025
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Տիրանայում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ ընդգծելով, որ բարձր մակարդակի շփումները և կառուցողական քաղաքական երկխոսությունը նպաստում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանը: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային և միջազգային զարգացումներին: Մասնավորապես, կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը և այդ ուղղությամբ շարունակական և հետևողական քայլերի իրականացումը: Նախագահ Մակրոնն ընդգծել է Ֆրանսիայի հաստատակամ աջակցությունը խաղաղ գործընթացին՝ նշելով, որ կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում կենսական նշանակություն ունեն ընդհանուր տարածաշրջանային համագործակցության համար: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացման, ինչպես նաև մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջմղման վերաբերյալ:
21:51 - 16 մայիսի, 2025
Էմանուել Մակրոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելուն |armenpress.am|

Էմանուել Մակրոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելուն |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև 30-օրյա հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է երկու երկրների միջև ուղիղ երկխոսություն սկսել։ Այս մասին Կիև այցի նախօրեին Մակրոնն ասել է TF1 հեռուստաալիքի եթերում։ «Եթե մենք խոսում ենք 30-օրյա հրադադարի մասին, ապա պետք է սկսենք ուղիղ բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Մենք պատրաստ ենք օգնել։ Բայց, եթե դուք չպահպանեք հրադադարը, կլինեն լրացուցիչ պատժամիջոցներ։ Կարծում եմ, որ մենք կարող ենք արդյունքի հասնել», - ասել է Ֆրանսիայի առաջնորդը։ Նա նաև պատմել է եվրոպացի այլ առաջնորդների հետ Կիև կատարած այցի նպատակի մասին։ «Մեր նպատակն է ցույց տալ Ուկրաինայի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների միասնությունը։ Ես համոզված եմ, որ մենք կկարողանանք քննարկումներ սկսել։ Կունենա՞նք հստակ հրադադար։ Վախենում եմ, որ մենք երբեք չենք կարողանա որևէ բանի մասին հստակ խոսել», - նշել է Մակրոնը։  Ֆրանսիայի նախագահը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ մայիսի 10-ին ժամանել է Կիև՝ այն տեղեկությունների ֆոնին, որ եվրոպական երկրները մտադիր են շուտով հանդես գալ հրադադարի սեփական նախաձեռնությամբ։   
14:47 - 10 մայիսի, 2025
Նեթանյահուն մերժել է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը |armenpress.am|

Նեթանյահուն մերժել է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում մերժել է պաղեստինյան պետության ստեղծման գաղափարը՝ այն անվանելով ապագա իրանական ահաբեկչության հարթակ։ «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսով զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զրույցի ընթացքում Իսրայելի կառավարության ղեկավարը վճռականորեն մերժել է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը՝ ընդգծելով, որ նման որոշումը խթան կհանդիսանա իրանական ահաբեկչության համար»,- ասված է Նեթանյահուի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Նեթանյահուն հիշեցրել է Ֆրանսիայի նախագահին, որ ոչ մի պաղեստինյան առաջնորդ, այդ թվում՝ Պաղեստինի ինքնավարության ղեկավարությունը, դեռ չի դատապարտել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումը։ Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան հունիսին կարող է ճանաչել Պաղեստին պետությունը։ Փարիզը ծրագրում է հունիսին Սաուդյան Արաբիայի հետ Գազայի հարցով խաղաղության կոնֆերանս անցկացնել՝ Պաղեստինի անկախությունը մի քանի երկրների կողմից ճանաչելու համար։ 2024 թվականի հուլիսին Իսրայելի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց Հորդանան գետի Արևմտյան ափին պաղեստինյան պետության ստեղծման դեմ ուղղված հռչակագրին: Փաստաթղթում ասվում է, որ Իսրայելը կդիմակայի Պաղեստին պետության ստեղծումը միակողմանիորեն իրեն պարտադրելու փորձերին։  
21:14 - 15 ապրիլի, 2025
ԵՄ-ն պետք է շարունակի աշխատել մաքսատուրքերի անհրաժեշտ հակաքայլերի ուղղությամբ. Մակրոն |azatutyun.am|

ԵՄ-ն պետք է շարունակի աշխատել մաքսատուրքերի անհրաժեշտ հակաքայլերի ուղղությամբ. Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը պետք է շարունակի աշխատել մաքսատուրքերի բոլոր անհրաժեշտ հակաքայլերի ուղղությամբ՝ իրեն պաշտպանելու համար, հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: «Մենք պետք է ուժ ցույց տանք», - նշել Է Մակրոնը՝ հավելելով, որ Եվրոպան պետք է թույլ չտա, որ երրորդ երկրներից հոսքերը խաթարեն շուկայի աշխատանքը: ԱՄՆ նախագահը 90-օրյա դադար է հայտարարել բարձր մաքսատուրքերից տուժած երկրների համար: Եվրոպական միությունը, որը ևս պատասխան մաքսատուրքեր սահմանեց ԱՄՆ-ի նկատմամբ, երեկ ողջունել է դադարի մասին Դոնալդ Թրամփի որոշումը: Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է՝ ցանկանում են հնարավորություն ստեղծել, որպեսզի բանակցությունների միջոցով կարգավորվի հարցը: Ուրսուլա ֆոն դեր Լայենը, այդուհանդերձ, հավելել է՝ բոլոր տարբերակները մնում են սեղանին, այդ թվում՝ պատասխան մաքսատուրքերը։
12:20 - 11 ապրիլի, 2025
Մակրոնն ի պատասխան մաքսատուրքերի կոչ է արել դադարեցնել ներդրումները ԱՄՆ-ում |armenpress.am|

Մակրոնն ի պատասխան մաքսատուրքերի կոչ է արել դադարեցնել ներդրումները ԱՄՆ-ում |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ժամանակավորապես դադարեցնել ներդրումները Միացյալ Նահանգների տնտեսության մեջ՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից նոր մաքսատուրքերի սահմանմանը։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։ Ելիսեյան պալատում՝ ամերիկյան նոր քաղաքականությունից տուժած ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Մակրոնը հայտարարել է, որ եվրոպական խոշոր ընկերությունները պետք է դադարեցնեն միլիարդավոր եվրոների ներդրումները ԱՄՆ-ում, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ մաքսային քաղաքականության հետ կապված իրավիճակը չի հստակեցվել։ «Ինչ իմաստ ունի, որ եվրոպական խոշոր խաղացողները միլիարդավոր եվրոներ ներդնեն ամերիկյան տնտեսության մեջ այն պարագայում, երբ ԱՄՆ-ն հարվածում է մեզ։ Անհրաժեշտ է ցուցաբերել հավաքական համերաշխություն»,-նշել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի մաքսային քայլերը կարող են լուրջ ցնցումներ առաջացնել միջազգային առևտրում։ Նա ընդգծել է Եվրոպայի միասնական արձագանքի կարևորությունը՝ կոչ անելով համակարգված գործողությունների։
10:06 - 04 ապրիլի, 2025
Մակրոնն Իրանի հարցով կառավարության անդամների հանդիպում է հրավիրել՝ ԱՄՆ-ի հետ լարվածության աճի ֆոնին |factor.am|

Մակրոնն Իրանի հարցով կառավարության անդամների հանդիպում է հրավիրել՝ ԱՄՆ-ի հետ լարվածության աճի ֆոնին |factor.am|

factor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպման է հրավիրել առանցքային նախարարների և փորձագետների՝ քննարկելու Իրանի հարցը, ներառյալ նրա միջուկային ծրագիրը Թեհրանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև աճող լարվածության պայմաններում։ Այս մասին Reuters-ին հայտնել են դիվանագիտական ​​երեք աղբյուրներ: Լրատվամիջոցը նշում է, որ Կառավարության նման նիստ, որը նվիրված է կոնկրետ թեմայի, հազվադեպ է լինում, և ընդգծում է Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցների աճող մտահոգությունը, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը կարող են օդային հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, քանի դեռ նրա միջուկային ծրագրի վերաբերյալ արագ բանակցությունների համաձայնագիր չկա: ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն ուժեղացրել է ԱՄՆ ռազմական կարողությունները Մերձավոր Արևելքում։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ եվրոպացի ստրատեգները հետաքրքրված են՝ արդյո՞ք այդ արշավը կարող է դառնալ ԱՄՆ-ի կողմից Իրանին առաջիկա ամիսներին հարվածելու նախադրյալ:
21:43 - 02 ապրիլի, 2025
Ֆրանսիան Ուկրաինային երկու մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի
 |azatutyun.am|

Ֆրանսիան Ուկրաինային երկու մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան երկու միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ չորեքշաբթի Ելիսեյան պալատում ընդունելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Ուկրաինան կստանա հակատանկային հրթիռներ, Mirage կործանիչների համար նախատեսված հրթիռներ, ՀՕՊ միջոցներ, զրահատեխնիկա։ Մակրոնը նաև հայտարարել է, որ Ֆրանսիան օգնում է զարգացնել զենքի արտադրությունը հենց Ուկրաինայում։ Ասուլիսի ժամանակ ընդգծելով, որ ողջունում է Ուկրաինայում պատերազմի դադարեցման բոլոր նախաձեռնությունները՝ Ֆրանսիայի նախագահը միևնույն ժամանակ շեշտել է՝ հրադադարը չի նշանակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկում։ Մակրոնի կարծիքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել, եթե Ռուսաստանը վերադառնա Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններ և հրաժարվի օկուպացված տարածքներից։ Մակրոն-Զելենսկի հանդիպումը կայացել է Ուկրաինայի դաշնակից եվրոպական երկրների՝ Փարիզում մարտի 27-ին նախատեսված գագաթնաժողովից առաջ։ Ակնկալվում է, որ գագաթնաժողովին կքննարկվի դաշնակիցների նոր կոալիցիայի աշխատանքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, թե Եվրոպան պետք է առաջինը լուծի Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը։ Եվրոպական երկրների ներկայացուցիչները կքննարկեն նաև Կիևին աջակցելու հետագա միջոցառումները, հրադադարի շուտափույթ դադարեցման հեռանկարները և Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու հնարավորությունը։
10:39 - 27 մարտի, 2025
Մակրոնն ու Զելենսկին Փարիզում քննարկում են Ուկրաինային աջակցելու քայլերը
 |tert.am|

Մակրոնն ու Զելենսկին Փարիզում քննարկում են Ուկրաինային աջակցելու քայլերը |tert.am|

tert.am: Փարիզում մեկնարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Ուկրաինայի նախագահը Ֆրանսիայի մայրաքաղաք է ժամանել գագաթնաժողովի նախօրեին, որը տեղի կունենա մարտի 27-ին՝ ավելի քան 30 երկրների ղեկավարների մասնակցությամբ։ Գագաթնաժողովի մասնակիցները մտադիր են քննարկել Ուկրաինային աջակցելու քայլերը։«Նախագահները կարճ ասուլիս կտան, այնուհետև կմասնակցեն աշխատանքային ընթրիքի։ Ֆրանսիան Ուկրաինային ռազմական և ֆինանսական աջակցության շարունակությունն ու ուժեղացումը կդարձնի իր բացարձակ առաջնահերթությունը։ Այս ընթրիքը նաև թույլ կտա երկու առաջնորդներին նախապատրաստվել Ուկրաինայի համար խաղաղության և անվտանգության հարցերով խորհրդակցությանը, որը տեղի կունենա հաջորդ օրը՝ Փարիզում», - հայտարարել են Ելիսեյան պալատում։
22:04 - 26 մարտի, 2025