Մակրոնն ու Զելենսկին Փարիզում քննարկում են Ուկրաինային աջակցելու քայլերը
 |tert.am|
22:04 - 26 մարտի, 2025

Մակրոնն ու Զելենսկին Փարիզում քննարկում են Ուկրաինային աջակցելու քայլերը |tert.am|

tert.am: Փարիզում մեկնարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Ուկրաինայի նախագահը Ֆրանսիայի մայրաքաղաք է ժամանել գագաթնաժողովի նախօրեին, որը տեղի կունենա մարտի 27-ին՝ ավելի քան 30 երկրների ղեկավարների մասնակցությամբ։ Գագաթնաժողովի մասնակիցները մտադիր են քննարկել Ուկրաինային աջակցելու քայլերը։

«Նախագահները կարճ ասուլիս կտան, այնուհետև կմասնակցեն աշխատանքային ընթրիքի։ Ֆրանսիան Ուկրաինային ռազմական և ֆինանսական աջակցության շարունակությունն ու ուժեղացումը կդարձնի իր բացարձակ առաջնահերթությունը։ Այս ընթրիքը նաև թույլ կտա երկու առաջնորդներին նախապատրաստվել Ուկրաինայի համար խաղաղության և անվտանգության հարցերով խորհրդակցությանը, որը տեղի կունենա հաջորդ օրը՝ Փարիզում», - հայտարարել են Ելիսեյան պալատում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել