Հոկտեմբերի 27

1999 թվականի հոկտեմբերի 27-ին հարձակում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 հոգի վիրավորվեց։

2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։

«Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալված Նորայր Եղիազարյանը, երբ գործը դեռ նախաքննության ընթացքում էր, ըստ պաշտոնական վարկածի, Նուբարաշենի մեկուսարանում էլեկտրահարվեց։

«Անհեթեթություն ու կեղծիք է». Սեֆիլյանը հերքում է «Հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ Բաբայանի պնդումները
 |azatutyun.am|

«Անհեթեթություն ու կեղծիք է». Սեֆիլյանը հերքում է «Հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ Բաբայանի պնդումները |azatutyun.am|

azatutyun.am: 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործից անջատված մասի շրջանակում այսօր Քննչական կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվել է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Հարցաքննության համար, ըստ փաստաբան Արա Պապիկյանի, հիմք է հանդիսացել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ հարցազրույցներից մեկում արած հայտարարությունը, համաձայն որի՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Ժիրայր Սեֆիլյանը զանգահարել է իրեն ու խոսել ահաբեկչության մասին. Հարց. - Ճիշտ է՞, որ հոկտեմբերի 27-ին Սեֆիլյան Ժիրայրը Ձեզ զանգել էր ու ասում էր, որ «մորուքը սատկել է, մորուքին սպանել են», ու Դուք հայհոյել եք, և էդ բոլոր գաղտնիքները կագեբեում կան, ու մինչև օրս չեն ասում, հլա դեռ մինչև հիմա ասում են՝ Ձեզ Նաիրի Հունանյանն էր զանգել: Կասե՞ք էդ մասին, ի՞նչ էր տեղի ունեցել: Բաբայան. - Էն, ինչ որ որ զանգել ա, դա, այո, տենց ա եղել, և փոխանցել, որ «էդ հանցագործները ուզում են, որ Դուք գաք բանակցությունների»: Ես բացատրել եմ, որ «զեկուցեք նախագահի ապարատ, եթե կգտնեն, որ ես պիտի գամ, ուրեմն ես կգամ»: Էդքանը: Իսկ Ձեր ասածը ամբողջովին իրականություն ա: Հարց. - Բարի: Էն բառերը, ինչ ասեցի, հենց էդպես էլ Սեֆիլյան Ժիրայրը ասել է: Բաբայան. - Այո: Բաբայանի այս հարցազրույցից երկու ամիս անց, Սեֆիլյանին վերագրվող այս խոսքերը խորհրդարանում մայիսի 8-ին հնչեցրեց Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ գլխավոր դատախազին հարցնելով, թե արդյոք չեն ուզում այս դրվագն ուսումնասիրել: «Սա շատ կարևոր դրվագ է: Ես գիտեմ, որ նախաքննական մարմինը չի կարողացել այդ ժամանակ գտնի Ժիրայր Սեֆիլյանին և հարցաքննի: Հետագայում դեպքերը այլ ձև զարգացան, և հիմա էս դրվագը, ի՞նչ եք կարծում, չարժի՞, որպեսզի նախաքննական մարմինը անջատված մասով մի հատ բան անի, ուսումնասիրի», - ասաց Քոչարյանը: «Ես կխնդրեմ Ձեզ՝ եթե որևէ դիտարկում ունեք, «Գաղտնի» նշագրումով ուղարկել, եթե դա բաց աղբյուրում չի զետեղված, և եթե բաց աղբյուրում է զետեղված, և կարծում եք, որ նախաքննության ուշադրությունից վրիպել է, խնդրում եմ պատգամավորական հարցման շրջանակներում գրավոր ուղարկեք», - արձագանքեց Աննա Վարդապետյանը: «Անպայման կուղարկեմ», - Անդրանիկ Քոչարյանի այս խոստումից չորս օր անց արդեն, Ժիրայր Սեֆիլյանն այսօր հրավիրվեց Քննչական կոմիտե, որտեղ հարցաքննվելուց հետո «Ազատությանը» տված հարցազրույցում պնդեց՝ իրեն վերագրվող հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իսկ Սամվել Բաբայանն ու Անդրանիկ Քոչարյանն իրար հետ համագործակցելով փորձում են իրեն սևացնել: «Այստեղ Քոչարյանը Անդրանիկը նույնիսկ տեղյակ էլ չէր, որ 25 տարի առաջ ես հարցաքննվել եմ: Այսինքն, տնային աշխատանքը Քոչարյան կոչեցյալը այդպես էլ չի կատարել, էլի, գոնե տնային աշխատանքը նորմալ կատարեր», - հայտարարեց Սեֆիլյանը՝ շարունակելով. - «Թե ինչու 25 տարի հետո այսպիսի անհեթեթ միտք դնում են շրջանառության մեջ, և այսօր երբ կանչում են հարցաքննության, նաև անտեղ ևս մենք որևէ ապացույցի այդ տեղեկության հետ կապված չնկատեցինք: Եթե այդպիսի բան եղած լիներ, շատ ավելի շուտ կդնեին, չէ՞, շրջանառության մեջ»: «Ազատության» հարցին՝ ինչո՞ւ, ի՞նչ նպատակով էր զանգահարել հենց այդ օրը հենց Սամվել Բաբայանին, Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամը պատասխանեց. - «Հա դա, այդ ամեն ինչի մանրամասնությունը երբ որ սղագրությունը կամ հարցաքննության բովանդակությունը Ձեր ձեռքը կընկնի, մանրամասն կարող եք հրապարակել: Ես չեմ ուզում այդ մասին, 25 տարի առաջվա իմ տված ցուցմունքների մասին որևէ հիշատակում անել, որովհետև 25 տարի է անցել, սխալներ չանենք և ավելորդ, այսպես ասած, կոզրեր այս թշնամի համակարգի ձեռքը չտանք»: «Ազատություն». - Բայց Դուք կարո՞ղ եք հերքել գոնե: Սեֆիլյան. - Ի՞նչը: «Ազատություն». - Որ այն բառը, ես չեմ ուզում ուղղակի մեջբերել այն, ինչ որ հրապարակեց... Սեֆիլյան. - Այո: Ես ասում եմ՝ անհեթեթություն է, կեղծիք է: Արդյոք Սամվել Բաբայանը ևս իր այս պնդումների առնչությամբ կանչվել է հարցաքննության, առայժմ պարզ չէ:
17:10 - 12 մայիսի, 2025
«Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի գործերով մեծածավալ գործողություններ են կատարվում. Արթուր Պողոսյան |1lurer.am|

«Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի գործերով մեծածավալ գործողություններ են կատարվում. Արթուր Պողոսյան |1lurer.am|

1lurer.am: Հոկտեմբերի 27-ի հետ կապված քրեական վարույթը գաղտնի ռեժիմով է քննվում, բայց հավաստիացնում եմ, որ այս քրեական վարույթով մեծածավալ և հսկայական գործողություններ են կատարվում: Մարտի 1-ի հետ կապված էլ Քննչական կոմիտեն այս պահին գործողություններ է կատարում: Այդ մասին Ազգային ժողովում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի, «Մարտի 1»-ի գործերին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձություններին առնվող գործերի քննություններին: «Ես տեղյակ եմ, որ այս գործերով առնվազն մեր հանրությունը և մեր ժողովուրդը սպասելիքներ ունեն, և սպասում են այս գործերով կոնկրետ պատասխանների: Իսկ մենք կոչված ենք, որպեսզի այդ պատասխանների հետ կապված գործողություններ ձեռնարկվեն, որպեսզի մյուս անգամ այստեղ գալիս ասելիք ունենանք»,- ասաց նա՝ հավելելով, որ չնայած մեծ գայթակղություն ունի մանրամասներ ներկայացնելու, թե այս գործերի մասով ինչ աշխատանքներ են կատարվել, բայց այդ գայթակղությանը կդիմանա, որ երբ ՔԿ-ն կոնկրետ արդյունք ունենա, հրապարակի: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց՝ քննչական մարմինը կամ ՀՀ գլխավոր դատախազությունն ի՞նչ հոդվածով են քննում 2020 թվականի նոյեմբերի 9-ին լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները՝ միայն Արարատ Միրզոյանի մահափորձի՞, թե՞ նաև իշխանության զավթման: ՔԿ նախագահը պատասխանեց՝ նաև իշխանության զավթման: «Քրեական վարույթներով ՔԿ-ն ակտիվ գործողություններ է իրականացնում՝ նոյեմբերի 9-10-ի իրադարձությունների հետ կապված այս շաբաթ էլ և ամեն շաբաթ: Արդյունքը տեսանելի կլինի հանրությանը: Դրա հետ կապված մենք պարբերաբար հաղորդագրություններ կտարածենք»,- ասաց ՔԿ նախագահը: Անդրանիկ Քոչարյանը հավելեց. «Նոյեմբերի 9-ի գիշերը և 10-ին կատարվել են, ըստ էության, իշխանության զավթման գործողություններ, որին մեկ «կնոպկայի» հարվածով մասնակից էին ապօրինի բազմաթիվ խմբեր»,- ասաց նա՝ նշելով, որ կուզենար ուշադրություն հրավիրել նաև Սեդա Սաֆարյանի զեկույցում նշված զինված խմբերի վրա, որոնք ստացել էին զինվորական համազգեստ և նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն օգտագործվել էին տարբեր նպատակներով: Անդրանիկ Քոչարյանը նաև խոստացավ իր ելույթի շրջանակում ներկայացնել, թե ինչ «հետաքրքիր կապ» կա վերոնշյալ երեք գործերի միջև: Ավելի վաղ Արթուր Պողոսյանը տեղեկացրել էր, որ Արարատ Միրզոյանի մահափորձը կատարելու վերաբերյալ դրվագով 1 անձ կալանավորվել է, գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտում է, և որ առաջին 1-2 ամսվա ընթացքում մի քանի տասնյակ անձանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և այս պահին արդեն իսկ կան մեղադրական դատավճիռներ: 
14:43 - 12 մայիսի, 2025
Գլխավոր դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2019-2024 թթ. կատարված վարութային գործողությունների մասին

Գլխավոր դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2019-2024 թթ. կատարված վարութային գործողությունների մասին

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել Հոկտեմբերի 27-ի գործով 2019-2024 թվականների ընթացքում կատարված վարութային գործողությունների մասին: Նշվում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական գործից (քրեական վարույթից) 2004 թվականի հուլիսի 11-ին անջատված և 2004 թվականի նոյեմբերի 11-ին կարճված քրեական գործը: «Վերսկսման համար հիմք է հանդիսացել տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի և նրա ներկայացուցչի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված բողոքը, որով վերջիններս խնդրել էին վերացնել ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալի՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին 2004 թվականի նոյեմբերի 11-ին որոշումը: Վերսկսված քննության ընթացքում ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը հարցաքննվել է և տվել ցուցմունքներ դեպքի հանգամանքների վերաբերյալ: Քննության ընթացքում հարցաքննվել են նաև ահաբեկչական խմբի անդամներ, դատապարտյալներ Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը և Աշոտ Կնյազյանը: Համապատասխան քրեակատարողական հիմնարկներից առգրավվել են խմբի մյուս անդամներ Էդուարդ Գրիգորյանի, Վռամ Գալստյանի և Համլետ Ստեփանյանի անձնական գործերը՝ նրանց մահվան պատճառների վերաբերյալ մի շարք հարցեր պարզաբանելու համար: Քննության ընթացքում Գլխավոր դատախազության արխիվից առգրավվել է քրեական գործին (քրեական վարույթին) կցված փաթեթը, Դատական դեպարտամենտի արխիվից առգրավել են քրեական գործի դատաքննական հատորները և քրեական գործին կցված ձայնագրությունները, այլ նյութեր, ՀՀ ոստիկանությունից և այլ ստորաբաժանումներից առգրավվել են դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող գործեր: Նախաքննության ընթացքում առգրավված տեսագրություններով և ձայնագրություններով նշանակվել են տեսաձայնագրային փորձաքննություններ, ստացվել են դրանց եզրակացությունները: 2019-2024 թվականների ընթացքում քրեական գործի (վարույթի) ընթացքում հարցաքննվել է 24 վկա, 4 դատապարտյալ, կատարվել է 1 առերեսում: Հանձնարարություններ են տրվել տարբեր օպերատիվ ստորաբաժանումներին՝ դեպքի հանգամանքների վերաբերյալ տարբեր հարցեր պարզաբանելու նպատակով: Զննվել են քրեական վարույթի նյութերին կցված տարբեր փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ, այդ թվում՝ տեսագրություններ: Գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։ Նախաքննությունն ընթացքի մեջ է»,- տեղեկացնում է դատախազությունը:
13:35 - 27 հոկտեմբերի, 2024
Աշոտ Կնյազյանի դիակի արտաքին զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել․ ՔԿ

Աշոտ Կնյազյանի դիակի արտաքին զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել․ ՔԿ

Աշոտ Կնյազյանի դիակի արտաքին զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Նրա փոխանցմամբ՝ ստացվել է դատապարտյալի մահվան վերաբերյալ հաղորդում, նախնական տվյալներով՝ որպես հանկարծամահություն։  Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով․ «Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։ Մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»։ Նշենք, որ հանկարծամահության դեպքերի առթիվ քրեական վարույթները նախաձեռնվում են սպանության հոդվածով՝ քննչական որոշակի գործողություններ իրականացվելու(որոնք կարող են իրականացվել միայն նախաձեռնված վարույթի շրջանակում), դեպքի հանգամանքները ամբողջապես պարզելու, հանկարծամահության վարկածը հաստատելու կամ հերքելու նպատակով, որից հետո միայն կայացվում է քրեադատավարական համապատասխան որոշում (վարույթի կարճում կամ արարքի վերաորակում)։
11:54 - 28 օգոստոսի, 2024
Մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Կնյազյանը

Մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Կնյազյանը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան հայտնում են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է պատիժը կրող դատապարտյալ,  65-ամյա դատապարտյալ Ա․ Կ․-ն։ Նշենք, որ խոսքը «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Կնյազյանի մասին է։ «Օգոստոսի 26-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։ Ժամը 19։35-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է Ա․Կ․-ի կենսաբանական մահը»,- ասաց ՔԿԾ հանրային կապերի բաժնի ղեկավար Նոնա Նավիկյանը։ Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի բուժօգնության սպասարկման կազմակերպման եւ եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը, «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան, հայտնեց, որ դատապարտյալ Աշոտ Կնյազյանի մոտ գրանցվել է հանկարծամահություն․ «Մնացած հանգամանքները կպարզվեն դատաբժշկական փորձաքննությունից հետո»։
10:53 - 28 օգոստոսի, 2024
«Հոկտեմբերի 27»-ի իրական մեղավորները նստած են, բայց ոչ բոլորը. Գագիկ Ջհանգիրյան |news.am|

«Հոկտեմբերի 27»-ի իրական մեղավորները նստած են, բայց ոչ բոլորը. Գագիկ Ջհանգիրյան |news.am|

news.am: «Հոկտեմբերի 27»-ի իրական մեղավորները նստած են, բայց ոչ բոլորը, հիմա նախաքննությունը վերսկսվել է, եկեք համբերենք։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «հոկտեմբերի 27-ի» իրական մեղավորները պատժվա՞ծ են: «Հիմա, կարծում եմ, մեր բոլոր պետական, օպերատիվ, հետախուզական, քննչական, դատախազական մարմինները շահագրգիռ են այդ հանցագործությունը մինչև վերջ բացահայտելու համար։ Հուսանք, ամեն ինչ կպարզվի»,-ասաց նա: Հարցին՝ իրեն հրավիրե՞լ են այդ գործով որպես վկա, կամ մասնակցե՞լ է որեւէ քննչական գործողության, նա արձագանքեց. «Ես իրավունք չունեի որեւէ քննչական գործողության մասնակցելու: Դատախազը քրեական դատավարության օրենսգրքով, որը ժամանակին հսկողություն է իրականացրել այդ գործի նախաքննության նկատմամբ,. իրավունք չունի որպես վկա հարցաքննվի: Ես իրավունք չունեմ որպես վկա հարցաքննվեմ»:
14:15 - 05 մարտի, 2024
ԱԺ նախագահը չի բացառում արտաքին ուժերի շահագրգռվածությունը Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ
 |armenpress.am|

ԱԺ նախագահը չի բացառում արտաքին ուժերի շահագրգռվածությունը Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ ներքուստ հայ ժողովուրդը գիտի, թե ովքեր են եղել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության դրդողները և դերակատարները։  «1999 թվականից այս կողմ շատ ժամանակ է անցել, և բնական է՝ ժամանակային բարդություններ կան, բայց վստահ եմ, որ ներքուստ մենք գիտենք դրդիչներն ու հիմնական կազմակերպիչներն ովքեր են եղել։ Ես հիմա իմ պաշտոնի բերումով ինձ իրավունք չեմ վերապահի բարձրաձայն ասել, դա մեղադրանք կհնչի։ Թե՛ Մարտի 1-ի, թե՛ Հոկտեմբերի 27-ի պարագայում հիմնական դրդապատճառները և դերակատարները գիտենք։ Մնում է այդ փաստը արձանագրվի և համապատասխան պատիժ լինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը։ Հարցին, թե արդյոք Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանն արտաքին ուժերի շահագրգռվածություն տեսնում է, Սիմոնյանը պատասխանեց․ «Չեմ բացառում։ Իհարկե, ո՞նց չեմ տեսնում»։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ զինված հարձակում են իրականացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Դա տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել են ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2022-2023 թվականների ընթացքում հարցաքննվել կամ լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք: Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում:  
16:25 - 27 հոկտեմբերի, 2023
Ինչպե՞ս կարող եմ գոհ լինել հոկտեմբերի 27-ի գործի քննության ընթացքից, 20 տարի անցել է, դժվար է․ Ստեփան Դեմիրճյան |tert.am|

Ինչպե՞ս կարող եմ գոհ լինել հոկտեմբերի 27-ի գործի քննության ընթացքից, 20 տարի անցել է, դժվար է․ Ստեփան Դեմիրճյան |tert.am|

tert.am: v class="inner-content clear-fix"> Ինչպե՞ս կարող եմ գոհ լինել, երբ հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված չէ։ Այս մասին ԱԺ բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը։ Նրա խոսքով՝ քչերն են հավատում, որ մարդասպանների հետևում այլ ուժեր չեն եղել։ Ստեփան Դեմիրճյանը հոկտեմբերի 27-ի գործի հետ կապված այլ գնահատականներ չհնչեցրեց։ «Բնականաբար գոհ չեմ քննության ընթացքից, 20 տարին անցել է, դժվար է։ Այսօր զերծ կմնամ մեկնաբանություններից, քանի դեռ ընթանում է քննություն։ Իմ գնահատականը հայտնի է՝ դա ծանրագույն հարված էր մեր պետությանը, պետականությանը։ Հոկտեմբերի 27-ի կործանարար հետևանքները ակնհայտ են առ այսօր»,- հավելեց նա։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ զինված հարձակում են իրականացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Դա տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել են ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2022-2023 թվականների ընթացքում հարցաքննվել կամ լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք: Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում:
16:00 - 27 հոկտեմբերի, 2023
Անդրանիկ Քոչարյանը լիահույս է, որ Հոկտեմբերի 27-ի գործով բացահայտումների հասնելու հնարավորություն կլինի
 |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանը լիահույս է, որ Հոկտեմբերի 27-ի գործով բացահայտումների հասնելու հնարավորություն կլինի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լիահույս է, որ իրավական առումով հնարավորություն կա Հոկտեմբերի 27-ի գործով հասնելու բացահայտումների։ Անդրանիկ Քոչարյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ «Կարծում եմ՝ նախկին քննչական խումբը շատ ծավալուն աշխատանք է կատարել և թողել է շատ հարուստ ժառանգություն գործը շարունակելու համար։ Ասում եք, թե ժողովրդի համար բացահայտված չի, բայց ես տպավորություն ունեմ, որ ժողովրդի համար ամեն ինչ բացահայտված է։  Իրավական առումով բացահայտումները ի՞նչ ընթացք պետք է ունենան, խնդիրը դրա մեջ է»,- ասաց Քոչարյանը։ Նա հիշեցրեց, որ Գլխավոր դատախազի հանձնարարականով գործը ստացել է իր շարունակությունը, և քննչական ու օպերատիվ խումբը աշխատում է այդ ուղղությամբ։ «Լիահույս եմ, որ կա հնարավորություն այդ ցանկալի բացահայտումներին հասնելու համար։ Գիտեք, որ շատ ցանկալի վկաներ գոյություն չունեն՝ մի մասը մահացել է տարօրինակ հանգամանքներում, ինչ-որ մարդիկ կան, կան նաև այն ծավալուն հատորները, որոնց մեջ կարող են գտնել բազմաթիվ դրվագներ, որոնց ուղղությամբ պետք է զարգանա քննությունը։ Վերջին հաշվով, բոլորդ մոռացել եք, թե ո՞ւր է Ալեքսան Հարությունյանը (1999 թվականին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար -խմբ․)։ Ալեքսան Հարությունյանը քանի դեռ կա, գործը դեռ շանս ունի բացահայտվելու։ Կարևոր վկաներից մեկն այն ժամանակ համարվում էր Ալեքսան Հարությունյանը և շատ տարօրինակ ձևով գործում ներառված, նաև կալանքի տակ գտնվողները հոկտեմբերի 27-ից հետո հնարավորություն ունեցան ոչ միայն ստի դետեկտորով չանցնելու, այլ ազատ արձակվեցին»,- ասաց Քոչարյանը։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ զինված հարձակում են իրականացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Դա տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել են ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2022-2023 թվականների ընթացքում հարցաքննվել կամ լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք: Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում:  
15:51 - 27 հոկտեմբերի, 2023
Ինձ համար «Հոկտեմբերի 27»-ի գործը բացահայտված է․ Գագիկ Ջհանգիրյան |news.am|

Ինձ համար «Հոկտեմբերի 27»-ի գործը բացահայտված է․ Գագիկ Ջհանգիրյան |news.am|

news.am: Ինձ համար հոկտեմբերի 27-ը բացահայտված է. ամեն ինչ քրեական գործի նյութերում է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։ Նա նշեց որ հիմա  վերսկսվել է նախաքննությունն անջատված մասով, այսօր էլ դատախազությունը հաղորդագություն է  տարածել, պետք է սպասել արդյունքների։ «Կատարվում են քննչական, դատավարական գործողություններ, փորձաքննություններ են կատարվում, սպասենք արդյունքներին։ Ես կարծում եմ, որ հիմնա որևէ պետական մարմին չի խոչընդոտում նախաքննությանը, ընդհակառակը  հայաստանյան իրավիճակը նպաստավոր է, հիմա որևէ մարմին չի խոչընդոտում, սպասենք նախաքննության ավարտին»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը։ «Ինձանից որևէ տեսակետ, գնահատական, միտք, դատողություն հարցնելը սխալ կլինի, որովհետև այս կամ այն կողմը կարող են դա դիտարկել որպես միջամտության նախաքննությանը, գնահատական նախաքննությանը»,- ասաց նա։ Ջհանգիրյանը հիշեցրեց, որ անջատված մասը վերաբերում էր հնարավոր  օժանդակողներին, դրդիչներին, կազմակերպիչներին, այլ չբացահայտված խմբի անդամներին։
14:55 - 27 հոկտեմբերի, 2023
Հոկտեմբերի 27-ի գործով՝ 2022-2023 թվականների ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների մասին

Հոկտեմբերի 27-ի գործով՝ 2022-2023 թվականների ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների մասին

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով (վարույթով) հանցավոր գործողություններին հնարավոր այլ մասնակիցների, դրանք կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց, օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց պարզելու նպատակով՝ 2022-2023 թվականների ընթացքում հարցաքննվել կամ լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում: Նախաքննության ընթացքում առգրավվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ տեսագրություններ և ձայնագրություններ, դրանցով նշանակվել են փորձաքննություններ, որոնք գտնվում են կատարման փուլում: Ստացվել են դիմումներ և դրանց կից փաստաթղթեր, որոնց շուրջ հարցաքննվել են դիմումատուները, զննվել ներկայացված փաստաթղթերը: Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ և դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած տեռորիստական ակտի հանգամանքները պարզելու, ինչպես նաև գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով կատարվում են վարութային և ապացուցողական գործողություններ:
09:53 - 27 հոկտեմբերի, 2023
Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործերի վերաբերյալ բովանդակային առումով ասելիք չունենք. ՀՀ գլխավոր դատախազ
 |aysor.am|

Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործերի վերաբերյալ բովանդակային առումով ասելիք չունենք. ՀՀ գլխավոր դատախազ |aysor.am|

aysor.am: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործերի վերաբերյալ տվյալներ 2022 թվականի տարեկան հաղորդման  մեջ չի ներառել: Նրա գնահատմամբ՝ բովանդակային առումով Ազգային ժողովին ու հասարակությանը դեռ ասելիք չունեն: «Որոշակի քննչական գործողություններ երկու վարույթներով էլ կատարվում են: Մարտի 1-ի գործը, որը կազմված է մոտ 800 հատորից ու այս պահի դրությամբ գտնվում է 1 քննիչի վարույթում, յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ անգամ զեկուցվում է ինձ,  քանի որ վարույթներով կան ժամկետներ, ըստ ժամկետների հրատապության՝ այդ դրվագները քննարկվում են», - Ազգային ժողովում հայտարարեց գլխավոր դատախազը: Նա գրություն է հասցեագրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին՝ խնդրելով դիտարկել  քննչական խումբ ձևավորելու հնարավորությունը: «Այս ծավալի վարույթը մեկ քննիչի կողմից քննելն ուղղակի անիրատեսական է», - ընդգծեց Վարդապետյանը: Նա կարծում է, որ 2023 թվականի հաղորդման մեջ 800 հատորի առանձին դրվագների վերաբերյալ հաշվետվություն կներկայացնեն: Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ի գործին՝ դատախազն ասաց, թե ինքը դեռ չի հասցրել անդրադառնալ դրան: «Այս 2 գործերից Մարտի 1-ն ինձ համար ամենաառաջնայինն  էր», - նշեց նա: Հոկտեմբերի 27-ին տարվա երկրորդ կեսին կանդրադառնան:
11:33 - 03 մայիսի, 2023