«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

ԱՆԻՖ-ով բացահայտում չկա, որովհետև կա՛մ այն ուղիղ տանում է Նիկոլ Փաշինյանի, կա՛մ նրա մոտ մարդկանց վրա. Աննա Գրիգորյան

ԱՆԻՖ-ով բացահայտում չկա, որովհետև կա՛մ այն ուղիղ տանում է Նիկոլ Փաշինյանի, կա՛մ նրա մոտ մարդկանց վրա. Աննա Գրիգորյան

«Սրանք այն երկու կաղ, կույր, խուլ և խելքից պակաս փղերն են, որոնց վրա նրանք կառուցում են իրենց թեզերը»,-ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով իշխող քաղաքական ուժի այն պնդմանը, թե Հայաստանի տնտնեսությունում առաջընթաց կա, իսկ Հայաստանը երբեք այնքան անվտանգ չի եղել, ինչքան հիմա։ Պատգամավորը նշեց, որ 2025 թվականի բյուջեի նպատակներն անիրատեսական են նույնիսկ այն կառավարության կողմից վերանայելուց և աճը նախնական տարբերակից 10%-ով նվազեցնելուց հետո, իսկ պետական պարտքը հասցրել են աստղաբաշխական չափերի։ «Գործող կառավարությունը միայն պարտքի սպասարկման վրա ավելի շատ փող է տալիս, քան Առողջապահության, Արդարադատության, ԱԳ նախարարություններին, բոլոր մարզպետարաններին։ Երեք օրում Գյումրու բյուջեից ավելի շատ փողեր ենք դուրս տալիս պարտքի սպասարկման համար, իսկ արդյունքում ունենք ընդամնեը 5 % տնտեսական աճ, չնայած խոստացել էին առնվազը 7 %»,-ասաց Արթուր Խաչատրյանը։ Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ նշեց. «Ինչպես տեսնում ենք՝ խաղաղության պայմանագիր չկա, ավելին հերթական առաջադրված պահանջներն ենք մենք տեսնում, որոնք տարիներ առաջ երևի անհնար կլիներ պատկերացնել, որ նման պահանջներ  կհնչեն ՀՀ-ի նկատմամբ»։Պատգամավորն անթուլատրելի համարեց, որ հայ ժողովուրդը և պատգամավորները տեղյակ չեն թե ինչ է բանակցվում Բաքվի հետ։Գրիգորյանն աբսուրդային համարեց, որ քննարկման թեմա է դարձվում Հովիկ Աղազարյանի թեման և անդրադարձ չկա Ադրբեջանի հայտարարությանը, որ ադրբեջանցիները պետք է գան Հայաստան՝ հիշեցնելով, որ իշխանություններն ընդդիմության համար խոչընդոտներ էին ստեղծում Արցախցիների վերադարձի հարցող քննարկում կազմակերպելու համար, իսկ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով համաժողով են անում և հայտարարում Հայաստան ադրբեջանցիների գալու մասին։ Արթուր Խաչատրյանն էլ նկատեց, որ իշխանությունները անընդհատ հայտարարում էին, թե խաղաղության պայմանադրում 16 կետ կա,բայց նախորդ օրը Արարատ Միրզոյանը հայտարարել է 17-րդ կետի մասին և նշեց, թե գործող իշխանություններն ինչքան կռանում են ադրբեջանցիների կոշիկների մոտ, այնքան պահանջները շատանում են։ Պատասխանելով կոռուպցիոն գործերի շուրջ հետևողական քայլեր անելու մասին լրագրողի հարցին, Աննա Գրիգորյանն ասաց. «Դրանք իմ անձնական պատկերացումները չեն, այլ փաստաթղթավորված իրողություններ են։ Բոլորը գիտեն, որ ԱՆԻՖ հիմնադրամում 10 մլրդ դրամի մսխում է եղել։ ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է իրականացրել, բայց ինձ չեն տալիս դրանք ծանոթանալու՝ ասելով թե նախատեսված չէ ինձ ներկայացնելու համար, այլ վարչապետի համար է։ Այսինքն, առնվազը 2 տարի վարչապետի սեղանին է դրված բոլոր մանրամասնություններով, վատնումներով և բոլոր կոռուպցիոն սխեմաներով։ Մոտ երկու տարի է անցել՝ հակակառուպցիոնում գործը կա,այլ տեղերում էլ, Քննչականում էլ գործը կա, բայց որևէ բացահայտում չկա, ինչու, որովհետև կամ այն առնվազը տանում է Նիկոլ Փաշինյանի վրա և ինքը չի ուզում որպեսզի այն բացահայտվի, կամ այդ գործը տանում է մարդկանց վրա, ում Փաշինյանն ուզում է պահի, որ հրապարակային չլինի»։
14:04 - 06 դեկտեմբերի, 2024
«Արցախը համեմատում է հղի կնոջ հետ, այդ հղի կնոջ հետ նա վարվեց նույն կերպ, ինչպես վարվեց իր շարասյունն իրական հղի կնոջ հետ՝ սպանեց»․ Լեւոն Քոչարյան |aravot.am|

«Արցախը համեմատում է հղի կնոջ հետ, այդ հղի կնոջ հետ նա վարվեց նույն կերպ, ինչպես վարվեց իր շարասյունն իրական հղի կնոջ հետ՝ սպանեց»․ Լեւոն Քոչարյան |aravot.am|

aravot.am: «Երկու օր առաջ այս ամբիոնից հնչեց հերթական կեղծիքն ու սուտը։ Այս ամբիոնը միգուցե դիմանում է այդ ամենին, բայց մեր երկիրն այս ստերին, կեղծիքներին ու դավաճանությանը երկար դիմանալ չի կարող։ Այս իշխանությունը ոչ միայն կեղծում է անցյալը՝ փորձելով արդարացնել իրենց տոտալ ձախողումները, այլ նաեւ առաջարկում է ապագայի հետ կապված մի կոնցեպտ, որը նորից մեծ արհավիրք է բերելու»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։ «Արցախը համեմատում է հղի կնոջ հետ, այդ համեմատության կոնտեքստում Արցախը ծնվել էր վաղուց, բոլոր դժվարություններով հանդերձ՝ մեծանում էր, որին պետք էր խնամել ու պաշտպանել այնքան ժամանակ, քանի դեռ չէր ստացել իր սեփական անձնագիրը։ Եթե համեմատությունը նա տանում է հղի կնոջ հետ, ապա պետք է ասել, որ այդ հղի կնոջ հետ նա վարվեց նույն կերպ, ինչպես վարվեց իր շարասյունն իրական հղի կնոջ հետ՝ սպանեց»,- ասաց Քոչարյանը։ Նա նշեց, որ մինչեւ այս իշխանությունը, երբեք խոսք չի գնացել Հայաստանի գոյության սպառնալիքի մասին։ Հենց այս իշխանությունն է վտանգի տակ դրել մեր երկրի գոյությունը, իրենք են դրա հիմնական սպառնալիքը։
12:14 - 05 դեկտեմբերի, 2024
Սա չհիմնավորված բեռ է, որը բերելու է ՓՄՁ-ների նկատմամբ նոր ճնշnւմների. Արծվիկ Մինասյան
 |news.am|

Սա չհիմնավորված բեռ է, որը բերելու է ՓՄՁ-ների նկատմամբ նոր ճնշnւմների. Արծվիկ Մինասյան |news.am|

news.am: Սա չհիմնավորված բեռ է, որը բերելու է Հայաստանի տնտեսության մեջ փոքր ու միջին բիզնեսնի նկատմամբ նոր ճնշումների, նոր ավելի մեծ բացասական ազդեցության: Այս մասին Աժ-ում հարկային օրենսգրքի փոփոխության հարցի շուրջ քննարկման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նշենք, որ նախագծով առաջարկվում է մի շարք մասնագիտություններ շրջանառության հարկի ռեժիմից անցում կատարեն ԱԱՀ-ի ռեժիմ: «Ճիշտ է ասում պարոն Թունյանը, խոսքը 13 հազարի մասին չէ, այս շղթան վերաբերում է 50 հազարից ավելիին, որի մի մասն ընդունվել է հունիսի 12-ին, մի մասը՝ հիմա։ Եվ որպեսզի հանրային դժգոհությունը ցածր տեմպերով լինի, որ հիմա մեծահոգաբար ասում են՝ մենք հանում ենք, որ միայն հաշվապահների ու մի քանի այլ մասնագիտությունների մասով լինի, տեղափոխում են մի այլ շրջափուլում: Իրականում խոսքը գնում է հարկային համակարգն աղավաղելու մասին և փոքր ու միջին բիզնեսների հարկման առումով «հերն անիծելու» մասին»,- ասել է նա: Մինասյանը նշել է, որ հանրային ու մասնագիտական քննարկումներ են տեղի ունենում. «Այս ամբիոնից թե՛ Նաիրի Սարգսյանը, թե՛ Հակոբ Ավագյանը և թե՛ բազմաթիվ գործընկերներ ներկայացնում էին կոնկրետ խնդիրներ, այդ խնդիրների լուծման փոխարեն իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ բերեք սա ընդունենք 1-ից 2-րդ ընթերցման ժամանակ կիրացնենք: Այս բեռը տեղափոխվում է ընդամենը որոշակի ժամանակ հետո: Սա չհիմնավորված բեռ ու գործողություն է, որը բերելու է Հայաստանի տնտեսության մեջ Փոքր ու միջին բիզնեսնի նկատմամբ նոր ճնշումների, նոր ավելի մեծ բացասական ազդեցության: Չկան տվյալներ, թե որքան աշխատատեղի է վնաս հասցնելու, որքան սուբյեկտներ են ստիպված լինելու լքել Հայաստանը, այս տեսակետից չկա գնահատական»,- ասել է նա:
12:49 - 04 դեկտեմբերի, 2024
Ներկայում քննարկվող հարկային փոփոխությունների նախագծով 13 հազար սուբյեկտի հարկային բեռն ավելանալու է․ Ֆինանսների նախարար |armenpress.am|

Ներկայում քննարկվող հարկային փոփոխությունների նախագծով 13 հազար սուբյեկտի հարկային բեռն ավելանալու է․ Ֆինանսների նախարար |armenpress.am|

armenpress.am: Ներկայում քննարկվող հարկային փոփոխությունների նախագիծը կանդրադառնա շուրջ 13 հազար տնտեսվարողի վրա, սակայն վերջնական բանաձևը դեռևս քննարկման փուլում է։ Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե հարկային օրենսգրքում փոփոխությունների արդյունքում քանի՞ տնտեսվարողի հարկային բեռը կկրճատվի, և քանիսի՞ դեպքում՝ կավելանա։ «Վերջին տարիներին եկամտահարկը և շահութահարկը նվազել են, ինչն ազդել է հարյուր հազարավոր մարդկանց վրա։ Ներկայում քննարկվող փոփոխությունները վերաբերելու են 13 հազար տնտեսվարողի, թեև վերջնական բանաձևը, կարծես թե, չի ընդունվել, և քննարկման փուլում է, թե ինչ բանաձևով այն առաջ կգնա»,- ասաց Հովհաննիսյանը։  Վահե Հովհաննիսյանը նշեց, որ ներկայացված նախագծով 13 հազար սուբյեկտի հարկային բեռը կավելանա, այսինքն՝ նրանք այլևս չեն օգտվի նախկինում ունեցած արտոնություններից։ «Ներկայացված նախագծով 13 հազար սուբյեկտի հարկային բեռը ավելանալու է։ Այսինքն՝ այն արտոնությունը, որից օգտվում էին այդ սուբյեկտները, էլ չեն օգտվելու։ Մենք արդեն ներկայացրել ենք, որ այն գնահատականները, որոնք տարբեր մարդիկ հնչեցնում են հարկային բեռի բարձրացման չափի վերաբերյալ, գերագնահատված են, որովհետև ունենք ոլորտների միջինացված տվյալներ։ Այո, մեկ-երկու տնտեսվարողի համար հարկային բեռը կարող է բավականին բարձրանալ, բայց ընդհանուր առմամբ բարձրանալու է այնքան, որքան ասել ենք»,- եզրափակեց Հովհաննիսյանը։
11:31 - 03 դեկտեմբերի, 2024
Ես մտածել եմ մանդատը դնելու մասին, խորհրդակցել եմ ընկերներիս հետ եւ որոշել ենք, որ ես պետք է մնամ. Գեղամ Նազարյան
 |news.am|

Ես մտածել եմ մանդատը դնելու մասին, խորհրդակցել եմ ընկերներիս հետ եւ որոշել ենք, որ ես պետք է մնամ. Գեղամ Նազարյան |news.am|

news.am:Ես մտածել եմ մանդատը դնելու մասին, խորհրդակցել եմ ընկերներիս հետ և որոշել ենք, որ ես պետք է մնամ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Ես այդ մասին մտածել եմ, որ եթե համատեղ աշխատանքը խնդիրներ է առաջացնում, գուցե ավելի լավ է ընդհանրապես դուրս գամ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ ավելի բարոյական կլիներ, որ ինքը վայր դներ պատգամավորի մանդատը: «Բայց հաշվի առնելով մի քանի խնդիրներ, որոնք պետք է ես փորձեմ լուծել կամ գոնե կարգավորել՝ կապված օրենսդրական աշխատանքի հետ և գործադիրի հետ շփումներով, ես ի վերջո, մի քանի պարտավորություն ինձ վրա վերցրել եմ, որ եկել եմ խորհդարարան, ես այդ աշխատանքը պետք է կատարեմ: Խորհրդակցել եմ որոշ մարդկանց հետ, որոնք իմ ընկերներն են, զոհված հերոս տղաների ծնողներ են, և համատեղ եկել ենք այդ որոշման, որ ես պետք է մնամ»,- ասաց նա: Հարցին՝ ինչու որոշեց «Հայաստան» խմբակցության տեսակետից տարբերվող դիրքորոշում հայտնել, Գեղամ Նազարյանը պատասխանեց. «Ես էապես տարբերվող դիրքորոշում չեմ հայտնել: Ուղղակի ես իմ տեսակով չեմ կարող չարտահայտել այն, ինչը ես մտածում եմ, իսկ դա բերեց նրան, որ իմ նման հայտարարությունները տեղի-անտեղի, անհարկի մեկնաբանությունների տեղիք են տալիս, և իմ մեկնաբանությունները հարվածի տակ էին դնում խմբակցությանը: Ես չեմ կարող չանել մեկնաբանություններ: Ես կողմ եմ տեսակետին, որ դու մարդու հետ պետք է լինես անկեղծ, և մարդկանց անհենք, դատարկ հույսեր չտաս»:
12:30 - 02 դեկտեմբերի, 2024
Ընդդիմադիր պատգամավորները դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի

Ընդդիմադիր պատգամավորները դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի

Ընդդիմադիր պատգամավորները դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից: «Սիրելի հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի գործընկերներ, գործընկերներ Աննա Գրիգորյանի, Գեղամ Մանուկյանի և Արթուր Խաչատրյանի հետ համատեղ դատական հայց ենք ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ֊ի՝ պահանջելով ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով մեզ արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։ Դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում է կայացրել։ Նշանակվել է նաեւ նախնական դատական նիստի օր, որը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 14-ին։ Մենք հետեւողական են լինելու այս կամայական որոշումը չեղարկելու ու հանրության համար հույժ կարեւոր փաստաթղթին ծանոթանալու մեր իրավունքը վերականգնելու հարցում»,- գրել է Վարդանյանը։
11:17 - 02 դեկտեմբերի, 2024
Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը․ Ագնեսա Խամոյան

Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը․ Ագնեսա Խամոյան

Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ի պատասխան լրագրողների հարցերի։ «Մեր թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը, եւ բնական է, եթե խմբակցության որեւէ պատգամավոր չի կիսում այդ գաղափարը, հարցը պետք է դառնա քննարկման առարկա։ Խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայցեւ ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը: Թե ինչ կորոշվի խմբակցության նիստից հետո, պարզ կլինի միայն նիստից հետո։ Նիստի ժամկետների մասին հավելյալ տեղեկություններն՝ ավելի ուշ»,- նշված է գրառման մեջ։ 
13:51 - 27 նոյեմբերի, 2024
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան |tert.am|

Դուք Թուրքիային ու Ադրբեջանին մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան |tert.am|

tert.am: Քանի օր է շատ է խոսվում իրական ու պատմական Հայաստանի մասին, եկեք խոսենք իրական Հայաստանի մասին: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: «2025թ-ի պետական բյուջեով նախագահի աշխատակազմին տրամադրվում է  1մլրդ 658 մլն դրամ, վարչապետի աշխատակազմին՝ 24 մլրդ 365 մլն դրամ: Սիրելի քաղաքացիներ, սա նշանակում է, որ դուք ունեք ամենաթանկ վարձատրվող մշակույթ գործիչը՝ դաշնակահար, որը մեկ-մեկ շնորհավորական բացիկներ է գրում իր համար, դուք ամեն օր վճարում եք 11.000 դոլար: Հետաքրքրական է, որ 2018թ-ին նախագահի ու վարչապետի աշխատակազմերի համատեղ  բյուջեն 8 միլիարդի կարգի է, այսինքն 4 անգամ ավելացվել է: Ու սա արել է մի քաղաքական ուժ, որը փակել է Սփյուռքի ու Գյուղատնտեսության նախարարությունները օպտիմալացման նպատակով: Այնպես են օպտիմալացրել, որ ծախսերը 8 անգամ աճել են»,- ասել է նա: Խոսելով «Իրական Հայաստան»-ի կոնցեպտի մասին, Վարդանյանն ասաց. «Ենթադրենք Երևանի բնակիչն առավոտյան լսել է կառավարության նիստը, իմացել է, որ գույքահարկն ու տրանսպորտի ուղեվարձը թանկանում են, դուրս է գալիս փողոց քայլելու, տեսնում է սրճարանում 10 թիկնապահ իրեն են նայում, պարզվում է Ալեն Սիմոնյանը դուրս է եկել զբոսանքի, զզված գնում է համալիրի կողմերը, տեսնում է 10 մեքենա, 30 թիկանապահ, պարզվում է Աննա Հակոբյանը ընթրիքի է: Որոշում է գնալ մարզեր, Սևանի կողմ, մեքենան կանգնեցնում են մի կես ժամ, պարզվում է  Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է քշում, այսպիսի իրական Հայաստանի պատկեր ունենք: Իրական Հայաստանի դեմքն այն է, որ 2018-2022թ-ին հանցագործությունների աճը կազմել է 66 տոկոս, ձեզանից առաջ 5 տարում դա ընդամենը 11 տոկոս է եղել, թմրանյութերի հետ կապված հանցագործություններն աճել են 140 տոկոսով, այդպիսի ցուցանիշ ես չգիտեմ որևէ այլ երկրում կա՞: Էլ չեմ խոսում ծանր հանցագործությունների մասին, օրումեջ մեր երկրում զենքի գործադրմամբ հանցագործություն է տեղի ունենում, ու ձեր ոստիկանությունը թռուցիկ բաժանող երիտասարդներին է  բռնում, տանում»: Վարդանայնը նշեց, որ իրական ու պամական Հայաստանի մասին բանավեճը կեղծ է: «Նիկոլ Փաշինյան, դուք չեք կարող նշել մեկ ադեկվատ քաղաքական գործչի, որը երբևէ հակադրել է այս երկուսը, ասել է մենք պետք է գնանք Կարսի պաշտպանությամբ զբաղվենք, կամ Երևանը թողնենք ու այնպես անենք, որ Վանում հայեր ապրեն, չկա նման բանավեճ: Սոցիալական հարցումներից պարզ է դառնում, որ մեր ժողովրդի մեծ մասը շարունակում է Թուրքիայից վտանգ զգալ, այստեղ միակ քննարկման առարկան հետևյալն է՝ արդյոք Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են սպառնալիք ներկայացնել Հայաստանի համար, թե ոչ, ու ինչ ենք անում մենք այդ սպառնալիքին դիմագրավելու համար: Դուք պարզապես Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեզ անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստան անիրատեսական տերմինի ներքո: Մենք ասում ենք՝ աշխարհում մի պետություն կա, որ մեր ազգին ցեղասպանել է, դա Թուրքիան է, և մի պետություն կա, որը հարձակվել է  Արցախի վրա, դա Ադրբեջանն է: Միակ առաջարկը, որ դուք անում եք սրան հանդիման այն է, որ  մենք  այս երկու պետությունների պահաջներն իրականացնելուց բացի, այլընտրանք չունենք: Սա է ձեր իրական Հայաստանը, որը կներեք այլանդակ տեսք ունի»- ասաց Վարդանյանը:
11:24 - 14 նոյեմբերի, 2024
«Եթե ուզում ես շատ արտահայտել քո սերը Մասիսի նկատմամբ, ասա՝ «ես թուրքերի Մասիս սարն եմ սիրում». Ռուստամյան |panorama.am|

«Եթե ուզում ես շատ արտահայտել քո սերը Մասիսի նկատմամբ, ասա՝ «ես թուրքերի Մասիս սարն եմ սիրում». Ռուստամյան |panorama.am|

panorama.am: «Իրական և պատմական Հայաստան ձևակերպումը հրապարակ բերվեց պառակտիչ իր բնույթով  ձեր ղեկավարի կողմից։ Բայց  պետք չի պապից պապական դառնալ, շարունակել այդ միտքը զարգացնել»,- Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ դիմելով ՔՊ-ականներին։ Ըստ նրա, կան  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիներ, Սահմանադրությամբ ՀՀ կառավարությունը բոլոր քաղաքացիների շահերը պետք է պաշտպանի, հիմա  պարզվում է՝ ինչ-որ նոր կատեգորիա կարող է առաջանալ՝ «իրական Հայաստանի քաղաքացի»։ «Պարզ հարց է առաջանալու՝ Հայաստանի ո՞ր քաղաքացիներն են կառավարության համար համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ, որոնք՝ ոչ։ Այս առումով սա շատ խորը գնացող հետևությունների տեղիք է տալիս՝ ինչպես է դա տարանջատվելու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Նա նշեց, որ մոտավորապես հասկանում է. «Ձեր հայտարարություններից բխում է, որ, օրինակ, Հայաստանի այն քաղաքացիները, որոնք իրենց տանը կունենան Արարատ լեռան նկարը, պրոբլեմ են ունենալու, որովհետև Արարատը պետք է արագ փոխարինվի Արագածով: Եթե, օրինակ, արտասանեն «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը ու հասնեն այն տողին, որ «աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, որպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում»,  կասեն` ո՞նց թե քո Մասիս սարը, ո՞վ ասաց, որ Մասիս սարը քոնն է, իսկ եթե ուզում ես շատ արտահայտել քո սերը Մասիսի նկատմամբ, ասա, որ «ես թուրքերի Մասիս սարն եմ սիրում», կլինի շատ ճիշտ, խնդիր չի առաջացնի հարևանների հետ։  Եթե որևէ մեկը համարձակություն ունենա ու ասի, որ Ղազանչեցոցը, Ամարասը, Դադիվանքը հայկական եկեղեցիներ են և ստեղծվել են այն ժամանակ, երբ Ադրբեջանն անգամ չկար` լուրջ պրոբլեմ է ունենալու Ադրբեջանի հետ ու «իրական Հայաստան»-ի համար առաջացնելու է սպառնալիքներ։ Կանգնեք, այսպես շարունակել չի կարելի։ Մեր ժողովուրդը պետք է կողմնորոշվի՝ պատրաստվո՞ւմ է այս ստուգատեսն անցնի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի և իրական Հայաստանի քաղաքացի հասկացությունների մեջ, թե՞ ոչ։ Սա արդեն մեր ժողովրդի որոշելու հարցն է»:
11:09 - 13 նոյեմբերի, 2024
ՔՊ-ն մերժեց ընդունել ռազմագերիներին ազատելու մասին ընդդիմության հայտարարության նախագիծը
 |azatutyun.am|

ՔՊ-ն մերժեց ընդունել ռազմագերիներին ազատելու մասին ընդդիմության հայտարարության նախագիծը |azatutyun.am|

azatutyun.am: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր մերժեց ընդունել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը։ Նախագծով Հայաստանի խորհրդարանի անունից կոչ էր արվում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Բաքվի վրա՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակման համար։ Ընդդիմության հայտարարության նախագիծը չընդունվեց 30 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Հայտարարության նախագիծը նաև հորդորում էր Հայաստանի կառավարությանը ակտիվորեն համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս բոլոր հայ գերիների ազատ արձակմանը հասնելու համար։ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդեց՝ Հայաստանի կառավարությունն ամեն օր է զբաղվում հայ գերիներին վերադարձնելու հարցով, ու քանի որ ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը չի լուծում այդ խնդիրը, և իրենք չեն կարող սխալ գործիքներով խնդրին ճիշտ լուծում տալ, հետևաբար իշխող խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում հիմա 23 հայ է գերության մեջ, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։
15:45 - 12 նոյեմբերի, 2024
ԿԲ-ն կառավարության հետ քննարկում է բարեխիղճ վարկառուների վիճակը մեղմելու հարցը |armenpress.am|

ԿԲ-ն կառավարության հետ քննարկում է բարեխիղճ վարկառուների վիճակը մեղմելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական բանկի նախագահն անդրադարձավ Հայաստանի քաղաքացիների վարկային պարտավորությունների և վարկային բեռի հետ կապված խնդիրներին, հատկապես գյուղատնտեսության ոլորտում։ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մտահոգություն հայտնեց, որ բազմաթիվ բարեխիղճ քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի, պատերազմի և բնական աղետների հետևանքով կորցրել են իրենց եկամուտները, կանգնած են իրենց գրավադրած գույքը կորցնելու վտանգի առաջ։ Պատգամավորը հարցեց, թե պետությունը ի՞նչ է մտածում դրա մասին, ինչպե՞ս կարող է այդ մարդկանց օգնել։  Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ընդգծեց, որ բանկային համակարգը նախկինում ցուցաբերել է աջակցություն բարեխիղճ քաղաքացիներին, ովքեր հայտնվել են ծանր վիճակում։ Նա նշեց, որ համավարակի, պատերազմի և բնական աղետների ժամանակ բանկերը հաճախ դիմել են վարկերի ռեստրուկտուրիզացիայի, տոկոսների և նույնիսկ վարկերի որոշ մասերի ներման, որից օգտվել են բազմաթիվ բարեխիղճ վարկառուներ։  «Կարծում եմ, որ մենք պետք է նշենք բանկային համակարգի օժանդակության մասին։ Ինչպես պատերազմից, այնպես էլ կորոնավիրուսից հետո և բնական աղետների պատճառով միշտ եղել է օգնության ձեռք՝ կա՛մ վարկն են ամբողջությամբ ներել, կա՛մ տոկոսներն են ներել, կա՛մ ինչ-որ ռեստրուկտուրիզացիա են արել»,-ասաց Գալստյանը։  Գալստյանն ընդգծեց, որ ԿԲ-ն աշխատում է կառավարության հետ հնարավոր լուծումների շուրջ՝ վարկային պատմության բարելավման ուղղությամբ։    «Այն մարդկանց համար, որոնք դժվարություններ են ունեցել և ցանկանում են ձևավորել նոր վարկային պատմություն, համակարգված աշխատանք է պետք իրականացնել»,- ասաց Գալստյանը։  Նա հավելեց, որ ՀՀ կառավարության հետ քննարկել են հարցն ու առաջարկել են, որպեսզի մեխանիզմ ներդրվի, որով հնարավոր կլինի մեղմել այն քաղաքացիների վիճակը, որոնք բարեխիղճ վարկառուներ են, բայց դժվարություններ ունեն վարկերը վճարելու հետ կապված։  Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ընդգծեց, որ գյուղատնտեսության ոլորտում բազմաթիվ մարդիկ բախվում են լուրջ խնդիրների և չգիտեն, թե որտեղից կարող են ստանալ օգնություն կամ վարկային աջակցություն։ «Կա՞ ինչ-որ մի տեղ, որ եթե բանկ դիմելուց մերժում են ստանում, այդ տեղից կամ կազմակերպությունից իրենց հարցերի պատասխանները ստանան և նորից շանս ստանան ոտքի կանգնելու»,-հարցրեց պատգամավորը։  ԿԲ նախագահը պատասխանեց, որ քննարկման փուլում գտնվող ծրագրերը կուղղորդեն քաղաքացիներին, թե որտեղ դիմել հարցերի համար և աջակցության համար, երբ գտնվեն համակարգային լուծումները։  Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1204693
15:01 - 12 նոյեմբերի, 2024
Ռուսաստանից ակնկալում ենք անմիջական ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն Բաքվում պահվող հայ գերիները. Արծվիկ Մինասյան
 |tert.am|

Ռուսաստանից ակնկալում ենք անմիջական ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն Բաքվում պահվող հայ գերիները. Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Ռուսաստանից ակնկալում ենք անմիջական ներգրավվածություն և ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն հայ բոլոր գերիները, որոնք պատանդառվել են, հարկադիր պահվում են, խոշտագման են ենթարկվում Բաքվի բանտերում։ ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց, Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նրա խոսքով, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հայրենիքի պաշտպանության համար, տարրական, նվազագույն մարդկային արժանապատվությունը պահելու համար այսօր հայտնվել է Բաքվի բանտերում։ «Եկել է ժամանակը հայ ժողովրդի հետ միասին թև-թիկունքի տված պայքարելու այս միջազգային չարիքի դեմ, ազատ արձակենք մեր հայրենակիցներին, վերականգնենք համամարդկային արժանապատվությունը, դատապարտենք Ադրբեջանի ագրեսիվ ցեղասպան ռեժիմը»,- ասել է Մինասյանը։
17:31 - 01 նոյեմբերի, 2024
Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ COP-29-ին հայաստանի մասնակցության նախապայման պետք է լինի հայ ռազմագերիների ազատ արձակումը |news.am|

Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ COP-29-ին հայաստանի մասնակցության նախապայման պետք է լինի հայ ռազմագերիների ազատ արձակումը |news.am|

news.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ COP-29-ին Հայաստանի մասնակցության նախապայման պետք է լինի հայ ռազմագերիների ազատ արձակումը: «Շատ հստակ, Հայաստանից չի կարող պատվիրակություն մասնակցել Ալիեւի նախաձեռնած, այսպես կոչված, միջազգային շոուին, եթե դեռ մենք Բաքվում ունենք  ռազմագերիներ եւ պատանդառված անձինք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա: «Այո, ՀՀ հիմնական եւ գլխավոր նախապայմաններից մեկը պետք է լինի դա, իսկ այդ պահանջը բավարարելուց հետո էլ, եթե մասնակցեն, շատ կարեւոր է, որ Բաքվում բարձրաձայնեն այն մնացած խնդիրները, որ կան, գոյություն ունեն՝ Ադրբեջանի ագրեսիայի, Արցախում էթնիկ զտման, ցեղասպանության մասին, ինչպես նաեւ այն մասին, որ Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում: Եթե այս պահանջներից հրաժարվելով ՀՀ-ն մասնակցում է COP-29-ին, հերթական անգամ լեգիտիմացնում է Ադրբեջանի ագրեսիան, Արցախում եղած էթնիկ զտումը»,-ասաց նա:
16:06 - 31 հոկտեմբերի, 2024
Զարմանալի կլինի, որ ՀՀ ԱԺ-ն չընդունի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությունը․ տեսնենք ՔՊ-ն իրեն ինչպես կպահի. Մամիջանյան |aysor.am|

Զարմանալի կլինի, որ ՀՀ ԱԺ-ն չընդունի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությունը․ տեսնենք ՔՊ-ն իրեն ինչպես կպահի. Մամիջանյան |aysor.am|

aysor.am: «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնելու են հրատապ նիստ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:  Նա նշեց, որ հրատապ նիստի նպատակն է առաջարկել Ազգային ժողովին ընդունել հայտարարություն, որն ուղղված կլինի ՀՀ-ի կառավարիչներին, միջազգային հանրությանը և Ադրբեջանին՝ կապված Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների հետ: «Դա վերաբերում է  թե՛ 44-օրա պատերազմի ժամանակ գերի ընկածներին, և թե՛ Արցախի հայաթափումից հետո գերեվարված  ռազմաքաղաքական ղեկավարությանը: Այնտեղ բոլոր հասցեատերերին կոչ կա: Տեսնենք, թե ՔՊ-ն իրեն ինչպես կպահի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարության քննարկման և ընդունման մասով: «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջարկում են ԱԺ-ին ընդունել հայտարարություն: Առնվազն զարմանալի կլինի, որ ՀՀ ԱԺ-ն չընդունի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությունը»,-ասաց նա:
15:03 - 31 հոկտեմբերի, 2024
ԱԺ-ն քննարկել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու հարցը․ քվեարկությունը՝ հոկտեմբերի 23-ին

ԱԺ-ն քննարկել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու հարցը․ քվեարկությունը՝ հոկտեմբերի 23-ին

Ազգային ժողովը քննարկել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը վավերացնելու հարցը։ Օրինագծի քննարկումը բոյկետել են ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Փաստաթուղթը 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրել են երկու երկրների փոխվարչապետները: 2021 թվականի  նոյեմբերի 26-ին Սոչիում, 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում կողմերը պայմանավորվածություններ  են ձեռք բերել քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան  սահմանային կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ ու ստեղծել  Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով: «Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու երկրներն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Կողմերը հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»,- ասել է զեկուցողը: Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ այնուհետեւ ՀՀ վարչապետի` 2022 թվականի մայիսի 23-ի թիվ 570-Ա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը, իսկ 2022 թվականի մայիսի 23-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը: Փոխվարչապետի տեղեկացմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության մասին կանոնակարգից բխում է, որ հետագայում երկու երկրների միջեւ կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, եւ այն անցնելու է ներպետական ընթացակարգեր: Հանձնաժողովների միջեւ առայսօր տեղի է ունեցել 9 հանդիպում, համատեղ ստորագրվել է 2 արձանագրություն` 2024 թվականի ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման եւ մայիսի 15-ի 9-րդ հանդիպման արձանագրությունները: Ստորագրվել է նաեւ քննարկվող կանոնակարգը: Մասնավորապես` 2024 թվականի ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրությամբ նախատեսվել են սահմանազատման գործընթացի իրականացման կարեւոր սկզբունքային եւ ընթացակարգային պայմանավորվածություններ, այդ թվում` պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանազատման գործընթացում կողմերը կառաջնորդվեն Ալմա-Աթայի հռչակագրով: 2024 թվականի մայիսի արձանագրությամբ հանձնաժողովները համաձայնեցրել են երկու երկրների միջեւ սահմանագծի որոշակի առանձին հատվածների նկարագրությունը` ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով` համաձայն 1976 թվականի ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի տեղագրական քարտեզի, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ կանոնակարգը փաստացի ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 19-ի արձանագրության հիման վրա, քանի որ արձանագրության համաձայն` կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրով: Փոխվարչապետը նաեւ հայտնել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանն ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-ի որոշմամբ արձանագրել է կանոնակարգում ամրագրված պարտավորությունների  համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ուղղած հարցերի վերաբերյալ զեկուցողը տվել է պարզաբանումներ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ՝ նշելով փաստաթղթի  քաղաքական կարեւորությունը: «Սա կողմերի միջեւ առաջին երկկողմ քաղաքական պայմանագիրն է, ինչը, կարծում եմ, կարեւոր հանգրվան է  երեսնամյա հակամարտության՝ վերջին տարիներին ընթացող բանակցությունների եւ խաղաղության գործընթացի համատեքստում»,-մասնավորապես ասել է նա: Նշվել է, որ կանոնակարգն ուժի մեջ է մտնելու երկու երկրների կողմից դրա ուժի մեջ մտնելու համար բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրը: Մտքերի փոխանակության ընթացքում արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Նա անդրադարձել է ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող տեսակետներին, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է դրույթ, որն, իբր, հարցականի տակ է դնում  կամ տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանի Հանրապետությանը: «Այսօրվա մեր այս գործընթացով մենք հստակորեն վավերացնելու ենք մի փաստաթուղթ, որտեղ ամրագրված են Ալմա-Աթիի 1991 թվականի հռչակագրի  դրույթները, համաձայն որոնց՝ հստակեցված են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործող սահմանը, այդ սահմանազատման գործընթացի ամբողջ տրամաբանությունը, ինչպես նաեւ տեխնիկական մասը, որն անցել է Սահմանադրական դատարանի քննության շրջանակներով: Եվ, ըստ էության, ամրագրվել է, որ ՀՀ Սահմանադրությունը որեւէ կերպ, որեւէ դրույթով չունի որեւէ  իրավական ձեւակերպում, որն Ադրբեջանին կամ որեւէ այլ պետության կարող է տարածքային պահանջներ ներկայացնել»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:
14:27 - 22 հոկտեմբերի, 2024
Ընդդիմությունը բոյկոտեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու նախագծի քննարկումն ու քվեարկությունը

Ընդդիմությունը բոյկոտեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու նախագծի քննարկումն ու քվեարկությունը

Մեկնարկել է ԱԺ քառօրյան. օրակարգում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն է: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտնեց, որ խմբակցությունը չի մասնակցելու նշված հարցի քննարկմանն ու քվեարկությանը: Ընդդիմության համար անհասկանալի է՝ ինչու է Հայաստանը հապճեպ իրականացնում ներպետական գործընթացները, երբ Ադրբեջանում դրանք չեն էլ սկսվել: ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց՝ հռետորական հարց ուղղելով, թե որն է ռիսկը, եթե Հայաստանը վավերացնի կանոնակարգը, Ադրբեջանը՝ ոչ, երբ համաձայնագիրը ուժի մեջ է մտնում, եթե երկու կողմերն էլ ավարտում են ներպետական գործընթացները ու միմյանց ծանուցում դրա մասին: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ևս հայտնեց, որ խմբակցությունը չի մասնակցել և չի մասնակցելու նախագծի քննարկմանն ու քվեարկությանը: «Հաշվի առնելով այն փաստը, որ նմանօրինակ կանոնակարգերը չեն ենթադրում վավերացման այն ընթացակարգը, որով իրեն անցկացնում են ՀՀ կառավարիչները, և այն փաստը, որ ՍԴ-ն որոշման մեջ հարցին բացարձակ չվերաբերող մեկնաբանությամբ ներառում է ներկայացրել՝ հիմնավոր կասկած է առաջանում, որ սույն գործողությունները միտված են հերթական հակապետական զիջումների արդարացում ծառայելու հետագայում»,- նշեց Մամիջանյանը՝ հավելելով, որ նախագծի վերաբերյալ այսօր ՀՀԿ-ն հայտարարություն կտարածի: ՔՊ խմբակցության պատգամավորների կողմ ձայներով ԱԺ քառօրյայի օրակարգը հաստատվեց: Ընդդիմությունը դուրս եկավ նիստերի դահլիճից: Նախագիծը ԱԺ նիստում ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
10:48 - 22 հոկտեմբերի, 2024