ՌԴ-ն ԱՄՆ-ի հետ քննարկում է Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման հարցը․ Ուշակով. |azatutyun.am|
12:44 - 10 մայիսի, 2025

ՌԴ-ն ԱՄՆ-ի հետ քննարկում է Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման հարցը․ Ուշակով. |azatutyun.am|

azatutyun.am: Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման հարցը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«Մենք այս հարցը բարձրացնում ենք ամերիկացիների հետ, բայց, ճիշտն ասած, չեմ հասկանում՝ ուրիշ ո՞ւմ հետ», - ասել է Ուշակովը։

Մեկ օր առաջ «Ռոսիա 1» հեռուստաալիք «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման հաղորդավար Պավել Զարուբինի հետ հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները «շարժվում են դեպի նախագահների հանդիպում»։

Նույն օրը «Ռոյթերս»-ի լրագրողները հայտնել են, որ ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Պուտինի ներդրումային ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը քննարկել են գազի թեմանը Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների շրջանակներում։ Նրանց խոսքով՝ քննարկվում են ամերիկյան կողմի մասնակցության տարբեր տարբերակներ, այդ թվում՝ ներդրումներ Ռուսաստանը և Գերմանիան կապող «Հյուսիսային հոսք» խողովակաշարում, Ուկրաինայով անցնող խողովակաշարում, «Գազպրոմ»-ում կամ գազի գնման և դրա Եվրոպա անկախ փոխադրման մեջ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել