ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Վարչապետն ընդունել է Կայա Կալասին

Վարչապետն ընդունել է Կայա Կալասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և ընդգծել ՀՀ Կառավարության հանձնառությունը ժողովրդավարության և խաղաղության ամրապնդման ճանապարհին: ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը և Եվրոպական միությունը երբեք այսքան մերձ չեն եղել միմյանց, որքան այժմ։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է առավել խորացնել գործընկերությունը բոլոր ուղղություններով։ Կայա Կալասը կարևորել է 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հայտարարությունը՝ որպես Հայաստանի և եվրոպական ու արևմտյան գործընկերների միջև ռազմավարական համագործակցության ամրապնդման կարևոր հանգրվան: Նրա խոսքով՝ այն հանդիսացել է նոր մակարդակի քաղաքական երկխոսության հենք։ Կալասը բարձր է գնահատել ՀՀ Կառավարության հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին՝ դրանք համարելով կենսական նշանակություն ունեցող ոչ միայն երկրի ներսում, այլև որպես արտաքին գործընկերության հենք։ Նա շեշտել է, որ այդ արժեքները պետք է պաշտպանվեն՝ հատկապես հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում։ Կայա Կալասն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել նաև վիզաների ազատականացման գործընթացի շուրջ: Երկուստեք ընդգծվել է, որ վերջին շրջանում այդ ուղղությամբ արձանագրվել է զգալի առաջընթաց։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային իրավիճակին և խաղաղության գործընթացին։ ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ Բրյուսելում գոհունակությամբ են արձանագրում Հայաստան-Ադրբեջան երկկողմ բանակցությունների ընթացքում գրանցված դրական առաջընթացը, ինչը կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար։
20:27 - 30 հունիսի, 2025
ԵՄ-ն ևս վեց ամսով երկարաձգել է ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցները
 |factor.am|

ԵՄ-ն ևս վեց ամսով երկարաձգել է ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցները |factor.am|

factor.am: Եվրոպական խորհուրդը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2026 թվականի հունվարի 31-ը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Դրանք ներկայում բաղկացած են ոլորտային միջոցառումների լայն շրջանակից, ներառյալ՝ առևտրի, ֆինանսների, էներգետիկայի, տեխնոլոգիաների և կրկնակի նշանակության ապրանքների, արդյունաբերության, տրանսպորտի և շքեղության ապրանքների սահմանափակումները։ Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանից ԵՄ հում նավթի և որոշակի նավթամթերքի ներմուծման կամ փոխանցման արգելք, ռուսական բանկերի՝ SWIFT համակարգից անջատում և Կրեմլի կողմից աջակցվող մի քանի ապատեղեկատվական լրատվամիջոցների հեռարձակման գործունեության և լիցենզիաների կասեցում Եվրամիությունում։ Բացի այդ, հատուկ միջոցառումները թույլ են տալիս ԵՄ-ին հակազդել պատժամիջոցների շրջանցմանը։ Նշվում է, որ քանի դեռ Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկված անօրինական գործողությունները շարունակում են խախտել միջազգային իրավունքի հիմնարար կանոնները, այդ թվում՝ ուժի կիրառման արգելքը, նպատակահարմար է ուժի մեջ թողնել ԵՄ-ի կողմից սահմանված բոլոր միջոցառումները և, անհրաժեշտության դեպքում, ձեռնարկել լրացուցիչ միջոցառումներ։ Պատժամիջոցները մտցվել են 2014 թվականին, իսկ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լիարժեք ներխուժման սկսվելուց ի վեր՝ 2022 թվականի փետրվարի 24-ին, Եվրամիությունն ընդունել է պատժամիջոցների 17 նոր փաթեթ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
18:09 - 30 հունիսի, 2025
ՀՀ-ն և ԵՄ-ն հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները. Միրզոյան
 |1lurer.am|

ՀՀ-ն և ԵՄ-ն հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Այսօր ուրախ եմ, որ Կայա Կալասի հետ համատեղ արձանագրում ենք երեք նշանակալից ձեռքբերում, առաջինը՝ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Եվրոպական միության ճգնաժամի կառավարման գործողություններում ՀՀ-ի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագրի ստորագրումն էր, որը տեղի ունեցավ քիչ առաջ: Սա ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնման երկուստեք արտահայտված պատրաստակամության վառ օրինակն է, որը միևնույն ժամանակ ի ցույց է դնում գլոբալ անվտանգության, աշխարհում կայունության և խաղաղության հաստատման գործում կառուցողական ներդրում ունենալու՝ Հայաստանի ձգտումը և ցանկությունը: Այդ մասին ՀՀ ԱԳՆ-ում ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ապա թվարկեց մյուս երկու ձեռքբերումները: «Երկրորդ՝ այսօր մեր կողմից համատեղ տրվեց ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը: Պաշտպանական և անվտանգության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը վճռորոշ քայլ է՝ մեր համագործակցության շրջանակը համապատասխանեցնելու ժամանակակից մարտահրավերներին և գործադրելու դրանց հաղթահարման լրացուցիչ ջանքեր: Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը, ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացմանը միտված համագործակցությունը, որը ներառում է նաև այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարը: Այս համատեքստում, իհարկե, մեր այսօրվա քննարկումներում կարևորել ենք ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությունը, քննարկել ենք եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրումը: Երրորդ՝ ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ ՀՀ-ն և ԵՄ-ն հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները: Սա հավակնոտ փաստաթուղթ է, որը համագործակցության նոր ուղղություններով է համալրելու և առավել խորացելու ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգը՝ միաժամանակ խթանելով Հայաստանի և ԵՄ-ի միջև համապարփակ ու ընդլայնված գործընկերության պայմանագրի արդյունավետ կիրարկումը: Այսպիսով, այսօր մենք վստահությամբ արձանագրում ենք, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ընդգրկուն և սերտ չեն եղել»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին՝ վերջին տարիներին Հայաստանի կողքին լինելու համար:
13:00 - 30 հունիսի, 2025
ԵՄ-ն՝ ընդդեմ Չինաստանի. մաքսային վեճը խորանում է էլեկտրամեքենաների և այլ հարցերի շուրջ
 |civilnet.am|

ԵՄ-ն՝ ընդդեմ Չինաստանի. մաքսային վեճը խորանում է էլեկտրամեքենաների և այլ հարցերի շուրջ |civilnet.am|

civilnet.am: Եվրոպական Միության և Չինաստանի հարաբերությունները 2025-ին մտել են նոր, ավելի հակամարտային փուլ: Չնայած դիվանագիտական առաջարկներին և հարաբերությունների ռեստարտի մասին խոսակցություններին, իրականում նրանք հակընդդեմ միջոցառումների շրջափուլում են, որտեղ ԵՄ-ն ավելի վճռական գործողություններ է ձեռնարկում այն ամենի դեմ, ինչը համարում է Չինաստանի անարդար առևտրային գործելակերպ, շուկայական խեղաթյուրումներ և շուկաներին փոխադարձ մուտքի անտեսում: Վերջին ամիսների ամենացցուն հակասությունը ԵՄ-ի կողմից չինական էլեկտրամեքենաների վրա մաքսատուրքերի սահմանումն է, որտեղ չինական պետական աջակցություն ստացող որոշ արտադրողների համար մաքսատուրքերը սահմանվել են մինչև 45 տոկոս: Այդ քայլին նախորդել էր Եվրոպական հանձնաժողովի երկարատև հետաքննությունը, ըստ որի՝ չինական էլեկտրամեքենաներ արտադրողները օգտվել են հսկայական պետական սուբսիդիաներից, ինչը նրանց հնարավորություն է տվել գերազանցել եվրոպական մրցակիցներին և սպառնալ ԵՄ-ի սեփական կանաչ տեխնոլոգիաների ոլորտի կենսունակությանը: Հինգ տարի տևողությամբ սահմանված մաքսատուրքերը հստակ ազդանշան են, որ ԵՄ-ն այլևս չի հանդուրժելուՊեկինի կողմից շուկայի խեղաթյուրմանը: Կանխատեսելիորեն, Չինաստանը հակընդդեմ քայլեր ձեռնարկեց: Հունիսին Պեկինը իր հակադեմփինգային հետաքննությամբ վեց ամսով երկարաձգեց ԵՄ-ից խոզի մսի ներմուծման սահմանափակումները՝ թիրախավորելով ավելի քան 1,75 մլրդ եվրո արժողությամբ արտահանումը, հատկապես Իսպանիայից, Նիդեռլանդներից և Դանիայից: Հակադեմփինգային հետաքննությունը, որն ի սկզբանե սկսվել էր 2024-ի հունիսին, լայնորեն մեկնաբանվում է որպես էլեկտրամեքենաների մաքսատուրքերի դեմ ուղղակի հակազդեցություն: Խոզի միսը երկու կողմերի համար էլ զգայուն թեմա է. ԵՄ-ն խոզի մսի ենթամթերքների խոշոր արտահանող է Չինաստան, իսկ Չինաստանը աշխարհի ամենամեծ սպառողն է: Գյուղատնտեսական առևտուրը զենքայնացնելով՝ Չինաստանը փորձում է քաղաքական ցավ պատճառել ԵՄ անդամ առանցքային պետություններին և ճնշում գործադրել Բրյուսելի վրա՝ զիջումներ կորզելու համար: Ինչո՞վ է առանձնանում գործողությունների ներկա փուլը. դա ԵՄ-ի պատրաստակամությունն է՝ ընդլայնելու իր միջոցառումների շրջանակը: 2025-ի հունիսին Եվրոպական հանձնաժողովը սահմանափակեց չինական բժշկական սարքավորումների մուտքը իր պետական գնումների պայմանագրերին: Սա ուղղակի արձագանք էր Չինաստանի «Գնիր չինական» երկարատև քաղաքականության, որը համակարգայնորեն անբարենպաստ դիրքում է դնում չինական շուկա մուտք գործելու ձգտող եվրոպական ընկերություններին: ԵՄ-ի ուղերձը հստակ է. եթե Չինաստանը շարունակի խոչընդոտել իր ընկերություններին, կբախվի փոխադարձ խոչընդոտների Եվրոպայում: ԵՄ-ն դիտարկում է նաև «պաշտպանական միջոցառումներ», որոնք կարող են արագ կիրառվել Չինաստանից և այլ երկրներից ներմուծումների նկատմամբ, եթե եվրոպական արդյունաբերությունները հաղորդեն նյութական վնասի մասին: Սա արտացոլում է չինական արդյունաբերական գերհզորության շուրջ աճող մտահոգությունները, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրամեքենաների արտադրությունը, կանաչ տեխնոլոգիաները և ռոբոտաշինությունը, որտեղ արհեստականորեն ցածր գներով չինական արտահանումները սպառնում են եվրոպական ընկերությունների գոյատևմանը: ԵՄ-ի վճռականությունը չի սահմանափակվում ավանդական առևտրային ապրանքներով: 2025-ի մայիսին ԵՄ-ն TikTok-ին տուգանեց 530 մլն եվրոյով՝ եվրոպական օգտատերերի տվյալները ապօրինաբար Չինաստան փոխանցելու և դրանք չինական իշխանությունների հասանելիությունից չպաշտպանելու համար: Ռեկորդային այս տուգանքն ընդգծում է ԵՄ-ի աճող անհանգստությունը տվյալների անվտանգության և թվային ինքնիշխանության վերաբերյալ չինական տեխնոլոգիական ընկերությունների հետ իր գործարքներում: TikTok-ի դեպքը խորը անվստահության օրինակ է. ԵՄ-ն գնալով ավելի շատ է դիտարկում հակընդդեմ միջոցները Չինաստանի ազդեցության դեմ և պատրաստ է օգտագործել իր կարգավորիչ լծակները:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
14:13 - 29 հունիսի, 2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կայա Կալասին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կայա Կալասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։«Ողջունելով հյուրին նախագահը մասնավորապես ասել է. «Հայաստանի Հանրապետությունն այսօր որդեգրել է մի ճանապարհ, որն ընդհանրական ձևակերպմամբ կարող ենք անվանել ժողովրդավարության ուղի և այս առումով Եվրոպական միության հետ համագործակցությունը շատ կարևոր է։Ես կարող եմ ասել, որ մեր համագործակցությունը հաջողված է, որն ընդգրկում է մեր կյանքի բոլոր բնագավառները քաղաքական, տնտեսական, հասարակական, պառլամենտական, տեղական մակարդակներում։ Բարձ ենք գնահատում նաև Եվրոպական միության այն աջակցությունը, որ ցուցաբերվում է Հայաստանին արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու հարցում»։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Կայաս Կալասն նշել է, որ ուրախ է Հայաստան այցելելու համար. «Մենք կարևորում են Հայաստան ԵՄ սերտ համագործակցությունը և շահագրգռված ենք Ձեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում»,- մասնավորապես ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն բազմաշերտ համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնարար դիրքորոշումները՝ ընդգծելով, որ Հայաստանը հաստատակամորեն հետևում է տարածաշրջանում խաղաղության հաստատման և բոլոր հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների կառուցման ուղուն։Կարևորվել են վերջին տարիներին ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները՝ արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և կայացման ոլորտներում, և դրանց ուղղությամբ ստացվող միջազգային աջակցությունը։Հանդիպման մասնակիցները շեշտադրել են պետական և քաղաքական ինստիտուտների կայացման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից գործադրվող հետևողական ջանքերը։Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև էներգետիկայի, մասնավորապես՝ վերականգնվող ու «կանաչ» էներգիայի ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ՝ ընդգծելով այդ ուղղությամբ Հայաստան-ԵՄ փոխգործակցության խթանման և նոր նախաձեռնությունների ձևավորման կարևորությունը», - նշված է հայտարարությունում։
12:53 - 29 հունիսի, 2025
Բարձր ջերմաստիճանի պատճառով եվրոպական 17 քաղաքներում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ |factor.am|

Բարձր ջերմաստիճանի պատճառով եվրոպական 17 քաղաքներում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ |factor.am|

factor.am: Եվրոպական որոշ երկրներում ջերմաստիճանը գերազանցել է +40°C։ Տեղական իշխանությունները կոչ են անում զգոն լինել, քանի որ չոր եղանակը, ուժեղ քամիներն ու շոգը կարող են հանգեցնել անտառային հրդեհների, փոխանցում է Euronews-ը։ Մի քանի իտալական շրջաններ դիտարկում են որոշ աշխատանքների արգելման հնարավորությունը օրվա ամենաշոգ ժամերին՝ ուժեղ շոգի պատճառով։ 17 քաղաքներում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ։ Լացիոն, Տոսկանան, Կալաբրիան, Ապուլիան և Ումբրիան այն շրջաններից են, որոնք պատրաստվում են կիրառել այդ միջոցը՝ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման ֆոնին։Իտալիայի առողջապահության նախարարությունը 27 դիտարկվող քաղաքներից 17-ին՝ այդ թվում Հռոմը, Միլանը և Նեապոլը, դասել է ամենաբարձր՝ ջերմային տագնապի մակարդակին։ Ինչ վերաբերում է Եվրոպայի մնացած հատվածներին, Իսպանիայի AEMET ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ այս հունիսը կարող է դառնալ ամենաշոգը դիտարկումների պատմության մեջ. Սևիլիայում և այլ հարավային քաղաքներում ջերմաստիճանը հասել է +42°C։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
11:20 - 29 հունիսի, 2025
ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությունը չի ընդունվել |1lurer.am|

ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությունը չի ընդունվել |1lurer.am|

1lurer.am: v>Եվրամիության գագաթնաժողովում չի հաջողվել ընդունվել Ուկրաինայի վերաբերյալ եզրափակիչ հայտարարությունը, որի կետերից մեկը վերաբերում էր ԵՄ-ին Կիևի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու կարևորությանը։   Փաստաթղթի նախագծում նաև նշվում էր, որ Եվրոպական խորհուրդը դատապարտում է Ուկրաինայի տարածքին ռուսական հարվածները և կշարունակի համապարփակ աջակցություն ցուցաբերել Կիևին:    ԶԼՄ-ների տվյալով՝ նախաձեռնությանը դեմ է արտահայտվել Հունգարիան։ Ըստ Եվրոպական խորհրդի՝ կոմյունիկեի տեքստը ստացել է ԵՄ 27 երկրից 26-ի վճռական աջակցությունը։ Հաղորդվում է, որ Ուկրաինայի հարցը կքննարկվի հաջորդ նիստում՝ հոկտեմբերին:   Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել ԵՄ խորհրդին աջակցել Կիևի եվրաինտեգրման ձգտումներին: «Այժմ հստակ քաղաքական ազդակ է պետք, որ Եվրոպայի խոստումներն ուժի մեջ են»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
12:09 - 27 հունիսի, 2025
Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն․ քննարկվել են համագործակցության ծրագրերը

Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն․ քննարկվել են համագործակցության ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Եվրոպական միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնակցությամբ կայացել է ԵՄ-Հայաստան կրթական ոլորտի երկխոսության տեխնիկական կոմիտեի հանդիպումը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի կրթության ռազմավարության իրականցման ընթացքը և ԵՄ-ի բյուջետային աջակցության առաջընթացը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով գործընկերների հետ երկխոսությունը ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի և կրթության ոլորտում բարեփոխումների շրջանակում: «Կարևոր ենք համարում խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ կրթության բարեփոխումների ուղղությամբ, ինչպես նաև մշակույթի ոլորտում երկխոսության կայացմամբ, լեզվական քաղաքականության ոլորտում եվրոպական փորձի ակտիվ ներգրավմամբ, երիտասարդական քաղաքականության իրականացմամբ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջանը ողջունել է ներկաներին և նշել, որ այս հանդիպումը հնարավորություն կընձեռի ամփոփելու բարեփոխումների առաջընթացները և արձանագրելու այն դժվարությունները, որոնք ծագում են կրթության զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքում: Որակյալ կրթության հասանելիության ապահովում «Մեր ծրագրերն իրականացվում են մի քանի ուղղություններով, և դրանցից մեկը որակյալ կրթության հասանելիության ապահովումն է, և այս ուղղությամբ մասնավորապես, կարևոր է ՀՀ կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակում արդեն իսկ որոշակի դպրոցներ և մանկապարտեզներ հանձնվել են շահագործման և որոշակի թվով երեխաներ հնարավորություն ունեն ավելի լավ պայմաններում կրթություն ստանալու: Սեպտեմբերին բավականին մեծ ծավալով նոր ուսումնական հաստատությունների բացում ենք նախատեսում և հուսով ենք, որ մինչ 2026 թվականը մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի խոստացած բոլոր ցուցանիշները լիարժեք ապահովվեն։ Հասանելիության տեսակետից հատկապես ուզում եմ շեշտադրել, որ մեզ համար շատ կարևոր թիրախ է նաև բոլոր բնակավայրերում նախադպրոցական կրթության ապահովումը: 2024 թվականի ամփոփ տվյալներով արդեն շուրջ 75 տոկոս նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկում է գրանցվել, բայց անելիքներ շատ կան»,- ասել է Արաքսիա Սվաջանը: Ենթակառուցվածքներ Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ հնարավոր չէ խոսել որակյալ կրթության մասին, եթե ենթակառուցվածքները բավարար գույքային ապահովվածություն չունեն: Այդ ուղղությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք. «Բոլոր նորակառույց դպրոցները ամբողջությամբ ապահովվում են նոր գույքով, ԲՏՃՄ լաբորատորիաներով։ Բոլոր դպրոցների լաբորատորիաներով հագեցումը պետք է ավարտվի մինչև 2026 թվականի ավարտը: Այս պահին շուրջ 650 դպրոցներ ապահովված են լաբորատոր ենթակառուցվածքով։ Լաբորատորիաների հիմնումը ԵՄ բյուջետային աջակցության մեր թիրախներից մեկն է»,- նշել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով նաև ներառականության ընդլայնման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ «Դպրոցական սնունդ» ծրագիր Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև «Դպրոցական սնունդ» ծրագրի արդյունքներին՝ նշելով, որ բոլոր մարզերում տարրական դասարանների տաք սնունդ է ապահովվում։ Նախատեսվում է տաք սննդի փորձնական ծրագիր իրականացնել միջին դպրոցում՝ ծնողական համայնքի հետ համագործակցությամբ: Կրթության բովանդակություն «Կրթության բովանդակության ապահովումը ամենակարևոր առաջնահերթություններից է՝ բոլոր մակարդակներում բարելավել կրթությունը և բնականաբար նախադպրոցական, դպրոցական նաև մասնագիտական կրթության ոլորտում մեծածավալ աշխատանքներ են իրականացվում՝ կրթության բովանդակությունը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով»,- նշել է Արաքսիա Սվաջյանը: Կրթական հաստատությունների կառավարում Նախարարի տեղակալի նշմամբ՝ կրթական հաստատությունների կառավարման արդյունավետությունը բարեփոխումների կարևոր ուղղություններից է, ինչից և կախված է կրթության որակը: «Այս ուղղությամբ բավականին մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում, մասնավորապես՝ հանրակրթական դպրոցներում, որտեղ ներդրվել է կառավարման նոր համակարգը: Այս տարվա ավարտի դրությամբ ավելի քան 500 դպրոցներ անցած կլինեն կառավարման նոր համակարգի, և սա ևս ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի թիրախներից մեկն է: Բայց այստեղ մենք ունենք լուրջ խնդիրներ տնօրենների նշանակման, տնօրենների հավակնորդների կարողությունների զարգացման հետ կապված»,- հայտնել է նախարարի տեղակալը՝ նշելով, որ ԵՄ տեխնիկական աջակցության շրջանակում իրականացվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» փորձնական ծրագիրը՝ դպրոցների տնօրենի պաշտոնին հավակնողների համար։ Մասնագիտական կրթության և ուսուցման համակարգ «Մասնագիտական կրթության և ուսուցման /ՄԿՈւ/ համակարգում հատկապես կարևորում ենք մասնավորի հետ համագործակցությունը, որը, վստահաբար, կառավարման տեսակետից առավել մեծ հնարավորություններ է ստեղծելու նաև որակի բարձրացման առումով»,- տեղեկացրել է Արաքսիա Սվաջյանը: Դասավանդողների կարողությունների զարգացում, վերապատրաստումներ Որպես կրթության որակի վրա ուղղակի ազդեցություն՝ Արաքսիա Սվաջյանն առանձնացրել է դասավանդողների կարողությունների զարգացումը, որն իրականացվում է ատեստավորման տարբեր ձևաչափերով: Նրա տեղեկացմամբ՝ ԵՄ տեխնիկական աջակցության շրջանակում ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ իրականացվել են էլեկտրոնային դասընթացների մշակման աշխատանքներ. այժմ նախատեսվում է դրանք թվայնացնել։ Ամփոփելով խոսքը՝ Արաքսիա Սվաջյանն իրազեկել է, որ քննարկումների փուլում են «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումները: Երիտասարդության ոլորտի նոր օրենքի ընձեռած հնարավորությունների մասին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է վերջերս ուժի մեջ մտած «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքին, որը, ըստ նրա, իրականացվել է ոչ միայն երիտասարդների համար և երիտասարդների հետ, այլև երիտասարդների կողմից՝ ընդգրկելով երիտասարդական հասարակական կառույցների և 1000-ից ավելի անհատ երիտասարդի: Այդպիսով, օրենքի մշակման գործընթացում ապահովվել է բարձր մասնակցայնություն: Արթուր Մարտիրոսյանը հակիրճ ներկայացրել է օրենքի ընձեռած հնարավորությունները: «Երիտասարդական քաղաքականության առանցքում երիտասարդների կարողությունների զարգացումն է, ակտիվ քաղաքացիության ձևավորումը, մարզաբնակ երիտասարդների ինքնիրացման հնարավորությունների ընդլայնումը: Օրենքով սահմանված է ՀՀ համայնքներում երիտասարդական կենտրոնների առկայությունը, որն այժմ ակտիվորեն իրականացվում է պետություն-ՏԻՄ-մասնավոր հատված համագործակցությամբ: Հաստատվել է կենտրոնի ուղեցույցը, մշակվում են գործունեության մեթոդաբանությունը, երիտասարդական աշխատողի համակարգի ներդրումը, երիտասարդական նախաձեռնող խմբերի աջակցության մեթոդաբանությունը: Խրախուսելով երիտասարդական նախաձեռնող խմբերին՝ նպատակն է նպաստել տարածքային համաչափ զարգացմանը, հնարավորություն տալ ինքնակազմակերպվող երիտասարդներին ապագայում ձևավորելու հասարակական կազմակերպություն, հիմնադրամ և այլն»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ նախաձեռնող խմբերին աջակցության մեթոդաբանության մշակումը ներառված է «ԵՄ-ն հանուն կրթության» բարեփոխումների ծրագրում: Զուգահեռ իրականացվել է ՏԻՄ-երի և քաղհասարակության ներկայացուցիչների կարողությունների զարգացման ծրագիր: Իրականացվում է նաև երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագիր. այս տարի նախորդ 24-ի փոխարեն կվերապատրաստվի 50 մասնակից: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը նշել է, որ Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները ԵՄ պատվիրակության օրակարգում են, և ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել համագործակցությունը: «Ծրագրերի նոր շրջափուլ է մեկնարկում 2025-2027 թվականների համար: Ներկայում կարևոր է արձանագրել այն առաջընթացը, որ գրանցել ենք, որպեսզի հստակեցնենք հետագայում իրականացվելիք կարևոր քայլերը»,- ասել է նա: Աշխատաժողովի ընթացքում տեղի է ունեցել նաև ԵՄ տեխնիկական աջակցության, ըստ բաղադրիչների, արդյունքային ցուցանիշների քննարկում։ Հանդիպման ընթացքում ԿԳՄՍՆ ոլորտային պատասխանատուները ներկայացրել են հանրակրթության, միջին մասնագիտական կրթության, բարձրագույն կրթության, երիտասարդության ոլորտներում ԵՄ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը և հիմնական արդյունքները։
23:02 - 26 հունիսի, 2025
Կոռուպցիայի դեմ պայքարի գործում շատ կարևոր է միջազգային համագործակցությունը. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ ԵՄ դեսպանին

Կոռուպցիայի դեմ պայքարի գործում շատ կարևոր է միջազգային համագործակցությունը. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ ԵՄ դեսպանին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Կարևորելով միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության աջակցությունը Կոմիտեի կայացման և կարողությունների զարգացման գործընթացում՝ Արթուր Նահապետյանը նշել է, որ կոռուպցիան այսօր ոչ միայն առանձին երկրների խնդիր է, այլև անդրազգային երևույթ, որի դեմ պայքարի գործում շատ կարևոր է միջազգային համագործակցությունը:  ԵՄ պատվիրակության ղեկավարն ընդգծել է հակակոռուպցիոն ուժեղ ինստիտուտների ձևավորման անհրաժեշտությունը՝ նշելով, որ ԵՄ-ի կողմից շարունակաբար իրականացվող վերապատրաստման տարբեր ծրագրերը հակակոռուպցիոն պայքարի միջոցառումների կարևոր բաղադրիչ են: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար փողերի լվացման և ֆինանսական հանցագործությունների քննությանն առնչվող վերապատրաստման տարբեր ծրագրերի իրականացման արդյունավետությանը, միջազգային իրավական փոխօգնության հարցումներին առնչվող աշխատանքների կարևորությանը: Քննարկվել է նաև միջազգային գործընկերների աջակցության հնարավորությունը կոռուպցիայի դեմ պայքարում Կոմիտեի ծառայողների կարողությունների զարգացման ու տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ: Հանդիպման ավարտին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հույս է հայտնել, որ եվրոպացի գործընկերների հետ շարունակական հանդիպումներն ու համատեղ սերտ աշխատանքները նոր թափ կհաղորդեն իրավապահ համագործակցությանն ու նշանակալի արդյունք կապահովեն կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործում:
11:01 - 26 հունիսի, 2025
Վահան Կոստանյանն ու Պավել Բուսիակիևիչը քննարկել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ծրագրի մշակմանն առնչվող հարցեր

Վահան Կոստանյանն ու Պավել Բուսիակիևիչը քննարկել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ծրագրի մշակմանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ոլորտում համագործակցության շրջանակը:  ԵՄ գործընկերները տեղեկացրել են այցի շրջանակներում տվյալների և փաստաթղթերի անվտանգության, մարդու իրավունքների, կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի և ֆինանսական հանցագործությունների կանխարգելման ու դրանց դեմ պայքարին առնչվող ոլորտներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շուրջ ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների հետ ունեցած քննարկումների վերաբերյալ:
17:30 - 25 հունիսի, 2025
ՆԳ նախարարության համակարգմամբ՝ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի քննարկումներն ակտիվ փուլում են

ՆԳ նախարարության համակարգմամբ՝ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի քննարկումներն ակտիվ փուլում են

Հունիսի 24-ին Ներքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության պատվիրակությանը՝ Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարությունից։  Քննարկվել է Սահմանների համալիր կառավարման (IBM) հայեցակարգի մշակման գործընթացը: Այս համատեքստում քննարկվել են նաև ռիսկերի գնահատման, տեղեկատվության փոխանակման, տեխնիկական արդիականացման ու մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացմանն ուղղված քայլերը։ Որպես սահմանային և միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման հիմնական նախապայման՝ կողմերն ընդգծել են իրավապահ և պետական այլ մարմինների համակարգված ու շարունակական համագործակցությունը։ Անդրադառնալով քաղաքացիության տրամադրման գործընթացի արդիականացմանը՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը կարևորել է միգրացիոն քաղաքականության ռազմավարության մշակման աշխատանքները։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբերհանցագործությունների դեմ պայքարին միտված ռազմավարությունները։ Ներկայացնելով Ներքին գործերի նախարարության համակարգային բարեփոխումները՝ փոխնախարար Մկրտչյանն անդրադարձել է նաև Ոստիկանության հենասյունային ուղղություններում արձանագրված ձեռքբերումներին։ Արմեն Մկրտչյանը կարևորել է ՆԳՆ կրթահամալիրի ձևավորումը, ինչը միտված է ապահովելու թե՛ ծառայողների շարունակական վերապատրաստումը, թե՛ ոստիկանների մասնագիտական կրթությունը։ Նա հավելել է, որ այդ ուղղությամբ իրականացվում են երկարաժամկետ ռազմավարական պլանավորում և միջնաժամկետ գործողությունների մշակում՝ համադրելով միջազգային փորձն ու կարիքները։ Պավել Բուսիակիևիչը հայտնել է, որ առաջիկա օրերին Եվրոպական հանձնաժողովը Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը համաձայնեցման կուղարկի ԵՄ անդամ պետություններին։ Ակնկալվում է, որ աշնանն արդեն ծրագիրը պաշտոնապես կփոխանցվի հայկական կողմին։ Քննարկումների ընթացքում պատվիրակության անդամները ուշադրություն են դարձրել թրաֆիքինգի ենթարկված անձանց, ինչպես նաև վկաների պաշտպանության ու վերաինտեգրման համակարգի բարելավման հնարավորություններին։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը՝ ի նպաստ Հայաստան-ԵՄ գործընկերության արդյունավետ և համապարփակ զարգացման։ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մշակման շուրջ քննարկումները շարունակվում են ակտիվ ձևաչափով՝ ներառելով ոլորտային հանդիպումներ, արդյունավետ համագործակցություն եվրոպական գործընկերների հետ։Ներքին գործերի նախարարության գլխավորությամբ ու համակարգմամբ՝ և՛ միջազգային գործընկերների հետ, և՛ միջգերատեսչական մակարդակով սերտ համագործակցությամբ՝ իրականացվում են շարունակական աշխատանքներ՝ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի առաջընթացն ապահովելու և ոլորտային բարեփոխումները կյանքի կոչելու նպատակով։
12:59 - 25 հունիսի, 2025
ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը քննարկվել է միջազգային գործընկերների հետ

ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը քննարկվել է միջազգային գործընկերների հետ

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից:   Հանդիպման նպատակն էր քննարկել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերն ու պլանավորված աշխատանքները, այդ թվում՝ գործողությունների ծրագրի վերջնականացման գործընթացի մանրամասները: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարի տեղակալը կարևորել է վիզաների ազատականացման գործընթացում առաջընթացը, ինչպես նաև դրանում Արդարադատության նախարարության դերը՝ անդրադարձ կատարելով 2025թ․ փետրվարի 11-ին և ապրիլի 8-ին ՀՀ այց կատարած ԵՄ փորձագիտական առաքելությունների հետ հանդիպումներին:   Վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում Պավել Բուսիակիևիչն առանձնացրել է առանցքային բարեփոխումների ուղղությունները՝ մասնավորապես անդրադառնալով հակակոռուպցիոն մեխանիզմների կատարելագործմանը, արդարադատության ոլորտում արդյունավետ համագործակցության ընդլայնմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը միտված քաղաքականություններին։   Աննա Կարապետյանն անդրադարձել է հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ընթացքին, խտրականությունից պաշտպանության և ատելության խոսքի դեմ պայքարի ուղղությամբ նոր ռազմավարական փաստաթղթի մշակման գործընթացին, ինչպես նաև ներկայացրել է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումների և քաղաքականության զարգացման տեսլականը։   Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը սերտ համագործակցության՝ վիզաների ազատականացման գործընթացի շարունակականությունն ու արդյունավետ իրականացումն ապահովելու ուղղությամբ։
19:50 - 24 հունիսի, 2025