Էրդողանն ու Ալիևը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև ստեղծված իրավիճակը
21:57 - 14 հունիսի, 2025

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև ստեղծված իրավիճակը

Այսօր՝ հունիսի 14-ին, հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ 

Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը մտահոգություն են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության և Իսրայելի Պետության միջև իրավիճակի սրման կապակցությամբ։ Երկու երկրների ղեկավարները ընդգծել են լարվածությունը թուլացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև խնդիրները բանակցությունների ճանապարհով հարթելու կարևորությունը։

«Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև գործընկերային և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի շուրջ։ Նրանք անդրադարձել են նաև հետագաշփումներին վերաբերող հարցերի»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել